Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռազմիկ  Աբրահամյան  

Ռազմիկ  Աբրահամյան Ռազմիկ  Աբրահամյան

Մասնագիտությունը: մանկաբարձ-գինեկոլոգ

Գիտական աստիճանը: բ.գ.դ.

Կոչումը: պրոֆեսոր

Երկիր: Հայաստան

Քաղաք: Երևան

Ծննդյան տարեթիվ:

Հեռախոս: +374 10 34 18 83, +374 10 34 17 44

Ֆաքս: +374 10 39 89 39

Կայքի հասցե: https://med-practic.com/arm/233/my.organization.html

Գրել նամակ Համալրել անձնական էջի ընտրյալ բժիշկների ցանկում

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ


1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ԵՊԲԻ) բուժական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:


1971-73 թթ.  սովորել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում, պաշտպանել թեկնածուական թեզը, որից հետո շարունակել է գիտագործական աշխատանքը նույն ինստիտուտում` մինչև 1975: 


1975թ. նշանակվել է հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ:


1988թ. նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի° բազայի վրա հիմնադրած հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ, միաժամանակ համակարգելով հանրապետության շրջաններին մասնագիտական ծառայության տրամադրումը:Միևնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական  գործունեությամբ` աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում,որպես ասիստենտ,ապա դոցենտ:  

 

1990թ. մրցութային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ:
Նույն թվին նա պաշտպանել է դոկտորական թեզը  Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում և ստացել է ԵՊԲԻ-ի պրոֆեսորի կոչում:


1992թ. հիմնադրել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առողջապահության նախարարության (ԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը,ապա 1993թ. ՀՀ ԱՆ  Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, միաժամանակ ղեկավարելով Երևանի  Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը,որտեղ սովորում և մասնագիտանում են տեղաբնակ և արտասահմանցի ուսանողներ:


2002թ. նշանակվել է ՀՀ  առողջապահության նախարարի խորհրդական`ծննդօգնության գծով և 1997թ.` ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ:


Ունի շուրջ 360 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, 5 դասագիրք, 9 ձեռնարկ, 3 մենագրություն, 8 գյուտ և հայտնագործություն: Ղեկավարել է 9 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություն: Նրա ջանքերով ստեղծվել են մի շարք գործնական և գիտական ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ : Անդամ է բժշկական համալսարանի գիտական,ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է:      

Կազմակերպության անվանումը
(Ստորաբաժանումը)
Սկսած Մինչև Պաշտոնը
ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
(.Ղեկավար կազմ)
1988 Առ այսօր տնօրեն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Մխ. Հերացու անվան
(ԲԿ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2)
1990 Առ այսօր ամբիոնի վարիչ
Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա
(.Ղեկավար կազմ)
1990 Առ այսօր նախագահ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ