Med-Practic
Посвящается выдающемуся педагогу Григору Шагяну

События

Анонс

У нас в гостях

Aктуальная тема

 

НОВОСТИ. Ожирение, похудение

ՀՀ ԱՆ. Առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվում են փոփոխություններ

ՀՀ ԱՆ. Առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվում են փոփոխություններ

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները`

  • կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. կազմակերպությունները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 08:00-19:00,
  • փոփոխություն հեռաբժշկության կանչերի գրաֆիկում,
  • հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում,
  • պացիենտի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային,
  • նոր բոնուսային համակարգի ներդրմամբ` պատշաճ աշխատանք կատարող առաջնային օղակի բժշկի, բուժքրոջ աշխատավարձը կբարձրանա:


Առողջապահության համակարգում ներդրվող կարևորագույն բարեփոխումները քննարկելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության առաջնային օղակի պատասխանատուների հետ, լսել մարզային կառույցների ներկայացուցիչների առաջարկները:

«Փոփոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը»,-նշել է Արտակ Ջումայանը:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալը շրջայց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում, եղել ծննդատանը: Մանկական բաժանմունքում Արտակ Ջումայանը հետաքրքրվել է սեզոնային սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակով:

Источник. ՀՀ առողջապահության նախարարություն
Администрация сайта med-practic.com не несет ответственности

за содержание информации
Loading...
Share |

Вопросы, ответы, комментарии

Читайте также

САМЫЕ ЧИТАЕМЫЕ СТАТЬИ