Med-Practic
Посвящается выдающемуся педагогу Григору Шагяну

События

Анонс

У нас в гостях

Aктуальная тема

 

НОВОСТИ. Лента научномедицинских новостей

ԵՊԲՀ պատվավոր դոկտորի վեբինարը՝ «Քաղցկեղի բիոբանկերը և դրանց հատուկ կարիքները» թեմայով

ԵՊԲՀ պատվավոր դոկտորի վեբինարը՝ «Քաղցկեղի բիոբանկերը և դրանց հատուկ կարիքները» թեմայով

Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության (ESBB - European, Middle Eastern & African Society for Biopreservation and Biobanking) շրջանակում անցկացվեց վեբինար՝ «Քաղցկեղի բիոբանկերը և դրանց հատուկ կարիքները» թեմայով։

Վեբինարը վարեց ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ, ԱՀԿ փորձագետ, ESBB նախագահ, Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնի մասնագետ, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի միջազգային բիոբանկի հիմնադիր և գլխավոր տնօրեն Կարինե Սարգսյանը։

Միջազգային նշանակության կարևոր միջոցառմանն օնլայն հարթակում մասնակցում էր մոտ 150 մասնագետ աշխարհի տարբեր երկրներից և համալսարաններից։

Բժշկական բուհի անվանի շրջանավարտը, նախ և առաջ, մանրամասնորեն ներկայացրեց բիոբանկավորման պատմությունը՝ նշելով, որ, որպես մասնագետ, ոլորտում ներգրավվել է 2007 թվականից։   

Կարինե Սարգսյանը կարևորեց երեք հանգամանք՝ քաղցկեղի ավելի լավ ախտորոշում, ավելի վաղ ախտորոշում և ավելի լավ բուժում։

Պատասխանելով հարցին, թե ինչու է ժամանակակից աշխարհում առաջնային բիոբանկերի դերը՝ նա տվեց բիոբանկի հիմնական սահմանումը՝ կազմակերպված համակարգում պահվող կենսաբանական նյութի, հարակից տվյալների ու տեղեկատվության հավաքածու՝ բնակչության կամ բնակչության մեծ ենթախմբի համար։ Այնուհետև Կարինե Սարգսյանն անդրադարձավ բիոբանկավորման հիմնական սկզբունքներին և բիոբանկի առանցքային բաղադրիչներին, ինչպես նաև ուռուցքաբանության ոլորտում ճշգրիտ բժշկության համար նախատեսված բիոբանկավորմանը։

Խոսելով բիոբանկերի ապագայի մասին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորը, մասնավորապես, շեշտեց․ «Բիոբանկավորման շնորհիվ մարդկությունն ավելի առողջ է։ Մենք պետք է հաղթահարենք գոյություն ունեցող մարտահրավերները քաղցկեղի հետազոտություների բարելավման նպատակով»։

Վեբինարի ընթացքում Կարինե Սարգսյանը ներկայացրեց ԵՄ ARICE ծրագրի շրջանակում բժշկական համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանում քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացմանը։

Մասնագետն անդրադարձավ նաև բժշկագիտության ոլորտում արհեստական բանականության աճող դերին։ 

Источник. Երևանի պետական բժշկական համալսարան
Администрация сайта med-practic.com не несет ответственности

за содержание информации
Loading...
Share |

Вопросы, ответы, комментарии

Читайте также

САМЫЕ ЧИТАЕМЫЕ СТАТЬИ