НОВОСТИ. Я и работа
ԿՏ-ի և ՄՌՏ-ի տարբերությունները. armeniamedicalcenter.am
ԿՏ-ի և ՄՌՏ-ի հիմնական տարբերությունը պայմանավորված է նրանցում օգտագործվող տարբեր ֆիզիկական երևույթներով: ԿՏ-ի դեպքում դա ռենտգենյան ճառագայթումն է, որը պատկերացում է տալիս նյութի ֆիզիկական վիճակի մասին, իսկ ՄՌՏ-ի դեպքում գործում է մշտական և պուլսացող մագնիսական դաշտ, ինչպես նաև՝ ռադիոհաճախականության ճառագայթումը, որը տեղեկատվություն է տալիս պրոտոնների տեղաբաշխման վերաբերյալ, այսինքն հյուսվածքի քիմիական կազմության վերաբերյալ:
ԿՏ-ի դեպքում բժիշկը տեսնում է ոչ միայն հյուսվածքները, այլ նաև նրանց ռենտգենյան խտությունը, որը փոխվում է հիվանդությունների ժամանակ: ՄՌՏ-ի դեպքում բժիշկը գնահատում է միայն տեսողական պատկերը: Ճիշտ կլիներ, եթե բժիշկը ԿՏ կամ ՄՌՏ նշանակելիս խորհրդակցեր ճառագայթային ախտորոշմամբ զբաղվող մասնագետի հետ․ դա շատ հաճախ կօգներ խուսափելու ավելի բարձր արժեքով ՄՌՏ հետազոտությունից և անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալ ԿՏ-ով:
Ընդհանուր առմամբ ՄՌՏ-ն ավելի լավ տարբերակում է փափուկ հյուսվածքները: Ոսկրերն այդ դեպքում չեն կարող տեսանելի լինել․ բացակայում է ռեզոնանսը կալցիումից, և ոսկրային հյուսվածքը տեսանելի է միայն անուղղակիորեն:
Կարելի է փաստել, որ ՄՌՏ-ն ավելի տեղեկատվական է գլխուղեղի դիֆուզ և օջախային ախտահարումների, ողնուղեղի և գանգուղեղային միացման հատվածի ախտահարումների դեպքում /այստեղ ԿՏ-ն բոլորովին տեղեկատվական չէ/, աճառային հյուսվածքի խնդիրների ժամանակ: ԿՏ-ն գերադասելի է կրծքավանդակի, որովայնի, կոնքի գանգի հիմքի հիվանդությունների ժամանակ: Որոշ դեպքերում, ճշգրիտ ախտորոշման համար հարկ է լինում կատարել և՛ ԿՏ, և՛ ՄՌՏ հետազոտություն:
ՄՌՏ-ն ավելի տեղեկատվական է, երբ առկա են.
- Ռենտգեն-կոնտրաստ նյութի նկատմամբ անընկալություն, երբ ԿՏ-ի ժամանակ անհրաժեշտ է կոնտրաստ նյութի օգտագործումը
- Ուղեղի ուռուցք, ուղեղի հյուսվածքի բորբոքում, ինսուլտ, ցրված սկլերոզ
- Ողնուղեղի բոլոր ախտահարումները, ողնաշարի հիվանդությունները առավելապես երիտասարդների և մեծահասակների մոտ
- Օրբիտա, հիպոֆիզ, ներգանգային նյարդեր
- Հոդային մակերեսներ, կապանային սարք, մկաններ
- Քաղցկեղի փուլերի գնահատում /կոնտրաստ նյութի օգտագործմամբ/
ԿՏ-ն ավելի տեղեկատվական է, երբ կան.
- Սուր ներգանգային հեմատոմաներ, գլխուղեղի և գանգոսկրերի վնասվածքներ /տրավմաներ/
- Գլխուղեղի ուռուցքներ, գանգուղեղային արյան շրջանառության խանգարում
- Գանգի հիմի ոսկրերի, քունքոսկրերի, հարքթային ծոցերի ախտահարում
- Գանգոսկրի դիմային շրջանի, ատամների, ծնոտների, վահանագեղձի և հարվահանագեղձերի ախտահարում
- Ցանկացած տեղակայման անոթերի անևրիզմաներ և աթերոսկլերոտիկ ախտահարում
- Սինուսիտներ, օտիտներ, քունքոսկրերի բուրգերի /պիրամիդներ/ ախտահարում
- Ողնաշարի հիվանդություններ՝ օստեոպորոզ, սկավառակների ճողվածք, դեգեներատիվ և դիստրոֆիկ ախտահարումներ, սկոլիոզ և այլն:
- Նախընտրելի է թոքերի քաղցկեղի, տուբերկուլյոզի, թոքաբորբի ժամանակ
- Բավականին զգայուն հետազոտություն է թոքերի ինտերստիցիալ փոփոխությունների, ֆիբրոզի և թոքերի պերիֆերիկ քաղցկեղի մինչկլինիկական շրջանի դեպքում
- Որովայնի բոլոր պաթոլոգիաներ
- Ոսկրերի ախտահարումներ, բուժառուներ մետաղական իմպլանտներով
ՄՌՏ-ի դեպքում անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել որոշ վիճակների մասին.
- Մետաղական բեկորներ
- Հղիություն
- Սրտի ռիթմի կարգավորման սարքի առկայություն
- Լսողական սարք կամ իմպլանտներ խխունջում
- Մետաղական իմպլանտներ
- Ատամների մետաղական կամուրջ կամ պսակ
- Վիրաբուժական սեղմակ /օր. անևրիզմայի շրջանում/
- Վիրաբուժական բրեկետներ
- Կողմնային սյուների ստիմուլյատորներ
Պետք է հիշել նաև, որ ՄՌՏ չի կարելի իրականացնել կենսական գործառույթների խանգարման դեպքում, երբ մշտական գործիքային հսկողություն է անհրաժեշտ, ինչպես նաև փակ տարածության վախի և ոչ նորմալ պահվածքով բուժառուների պարագայում:
ԿՏ-ի դեպքում նման հակացուցումներ չկան:
29.01.2023 Читайте также
САМЫЕ ЧИТАЕМЫЕ СТАТЬИ
-
Нормы роста и веса детей – данные ВОЗ
-
Empowerment over charity: How surgeons turned Armenia’s tragedy into an opportunity
- Vitrectomy with removal of the posterior hyaloid membrane with perfluorooctane usage in chronic diabetic macular edema
- Выбор реконструкции пищеварительного тракта pосле гастрэктомии (oбзор литературы)
-
Зеленые выделения из влагалища: причины и лечение
-
Nobel Prize Awarded for Research About Temperature and Touch
- Анатомо-физиологические особенности дыхательной системы у детей
-
Гломус-опухоли пальцев. Описание случая
-
Patient Experience: Theory and Practice
-
Насморк с кровью: причины симптома и способы лечения
- Анатомо-физиологические особенности сердечно-сосудистой системы у детей
-
7th Euro-Caucasian Congress of Cardiology kicks off in Yerevan
- Анатомо-физиологические особенности пищеварительной системы у детей
- Анатомо-физиологические особенности мочевыделительной системы у детей
- Сравнительная характеристика параметров функции внешнего дыхания (обзор литературы)
- Современные представления о норме и патологических отклонениях размеров восходящей аорты при приобретенных пороках сердца
- Анатомо-физиологические особенности детей
- Анатомо-физиологические особенности костно-мышечной системы у детей
-
Что можно и что нельзя делать после удаления аппендицита
- Паллиативная химиотерапия рака: основные понятия и особенности (oбзор литературы)
-
Увеличенные яичники: симптомы, причины и лечение
-
Новейшие достижения онкологии в МЦ «Наири»: интервью с Артемом Степаняном. nairimed.com
-
Как снизить риск инсульта. erebunimed.com
-
О чем говорит головная боль за ухом? Причины, симптомы и лечение
-
Характер мужчины проявляется в выборе позы для секса
-
Армянская ассоциация медицинского туризма (ААМТ)
-
Желтые выделения из влагалища: причины и лечение
-
Рвота у ребенка без температуры: возможные причины
- Применение летрозола для стимуляции овуляции
- Применение противоспаечных средств в профилактике спаечной болезни живота (oбзор литературы)
- Врожденные аномалии и пороки развития
-
Как избавиться от лямблий — 25 эффективных рецептов народной медицины
-
КАТИОНОРМ – представитель нового поколения искусственных слез для симптоматической терапии синдрома “сухого глаза”
-
Арам Бадалян: Родинку трогать нельзя?
-
Компресс при ангине: будет ли полезным прогревание горла?
-
Вздутие живота при месячных: 7 способов справиться с неприятным ощущением
-
Лечение марганцовкой
-
Онкология является самой быстроразвивающейся отраслью медицины: интервью с Левоном Бадаляном
- Ахиллопластика в детской ортопедии (обзор литературы)
- Некоторые новые подходы к системной терапии метипредом больных ревматоидным артритом













Научная медицина
Болезни
Традиционная медицина
Здоровый образ жизни
Косметология
Медицинское право
Алгоритмы, тесты
Цифры, факты, случаи
Историческая хроника
Афоризмы
Карьерная лестница
Дети
Женщина
Мужчина
Рейтинговая система