Med-Practic
Посвящается выдающемуся педагогу Григору Шагяну

События

Анонс

У нас в гостях

Aктуальная тема

 

...

10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am

10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am

1. Սերմնաբջջի արագությունը

Լինելով շատ փոքրիկ՝ ընդամենը 0,055մմ, սերմնաբջիջը շարժվում է ահռելի արագությամբ՝ 4մմ/ր: «Ալարկոտները» շարժվում են ավելի դանդաղ՝ 1մմ/ր: Եթե հաշվի առնենք, որ արգանդի փողի երկարությունը 175մմ է, ապա այդ ճանապարհը հաղթահարելու համար սպերմատոզոիդին անհրաժեշտ կլինի 44 րոպե: Բայց դա միայն տեսականորեն, իրականում այդ պրոցեսը տևւմ է 3 օր:


2. Շարժման ուղղությունը

Սպերմատոզոիդները միշտ շարժվում են սերմնահեղուկի հոսքին հակառակ: Միայն 5-ից 1 սպերմատոզոիդն է շարժվում ճիշտ ուղղությամբ:


3. Բեղմնավորման հավանականությունը

Առողջ զույգի պարագայում բեղմնավորման հավանականությունը 25% է։ Սեղմող ներքնազգեստ կրելը ավելի է իջացնում բեղմնավորման շանսերը:


4. Սերմնաժայթքման արագությունը

Սերմնաժայթքումից հետո, մարդու սպերմատոզոիդը շարժվում է 70 կմ/ժ արագությամբ:


5. Սերմնաբջջի կյանքի տևողությունը

Հասուն սպերմատոզոիդը տղամարդու օրգանիզմում կարող է պահպանվել մինչև 1 ամիս: Էակուլյատում նրանք կարող են գոյատևել կախված միջավայրի պայմաններից (լույս, ջերմություն, խոնավություն) մինչև 24 ժ: Հեշտոցում նրանք մահանում են մի քանի ժամվա ընթացքում, բայց արգանդի վզիկում և արգանդում ՝մինչև 3 օր:


6. Սերմնաբջիջների մրցակցությունը

Հասուն տղամարդը 1 սերմնաժայթքման ընթացքում արտազատում է 1 ճաշի գդալ (2-4 մլ) սպերմա, որի մեջ պարունակվում է 150-200 մլն սերմնաբջիջ: Ընդ որում բեղմնավորման համար անհրաժեշտ է ընդամենը 1 սերմնաբջիջ: Այ այսպիսի դաժան մրցակցութհուն…


7. Սերմնաբջջի չափը

Մարդու սպերմատոզոիդը համարվում է բնության մեջ ամենափոքր սպերմատոզոիդներից մեկը՝ ընդամենը 40մկմ երկարությամբ:


8. Հասունացման ժամկետը

Սերմնաբջջին անհրաժեշտ է 2.5 ամիս հասունանալու համար: Հասունացումը և պահպանումը կատարվում է մակամորձիներում, որտեղ կարող է պահպանվել 150-200մլն սերմնաբջիջ: Դրանցից յուրաքանչյուրը պահպանվում է մի քանի շաբաթ: Չժայթքված (հնացած) սերմնաբջիջները ենթարկվում են ոչնչացման՝ֆագոցիտոզի:


9. Սերմնահեղուկի կառուցվածքը

Սերմնաբջիջները սերմնահեղուկի միայն 5%են կազմում, մնացածը սնուցող և պաշտպանիչ նյութերի համադրություն է, որը ջրիկացնում է սերմնահեղուկը՝ բարձրացնելով սերմնաբջիջների շարժման արագությունը։


10. Սերմի որակը

Սերմնահեղուկի որակը բարձրացնելու համար պետք է ուտել թարմ միրգ ու բանջարեղեն, խուսափել ծանր սննդից և ավելորդ քաշից, չծխել և չխմել: Դրա հետևանքով կավելանա ոչ միայն սերմնահեղուկի քանակը, այլ նաև սերմնաբջիջների ակտիվությունը

Источник. urolog.am
Администрация сайта med-practic.com не несет ответственности

за содержание информации
Share |

Вопросы, ответы, комментарии


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGGvrXz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(2) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384