ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

Տնօրեն                         Հայկ  Համբարձումյան
Հասցե                          ք. Արտաշատ, Արամ Խաչատրյան փող., 116 շենք 
Տնօրենի ընդունարան  +374-235 2 55 37
Տեղեկատու                 +374-235 2 53 6484

Հարգելի բարեկամներ, ուրախ ենք ձեզ ողջունելու ‹‹Արտաշատի բժշկական կենտրոն›› փակ բաժնետիրական ընկերության կայքում, որտեղ կարող եք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր աշխատանքների և  ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Մեր Կենտրոնը հագեցած է ժամանակակից և բարձրորակ ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով, այստեղ իրենց ծառայություններ են մատուցում բարձրակարգ մասնագետներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լավագույնս ու որակյալ իրականացնել ինչպես  Արտաշատի տարածաշրջանի, այնպես էլ  Արարատի մարզի բնակիչների  բուժսպասարկումը: Մեր այցելուներին ենք ներկայացնում ծառայությունների լայն ու բազմապրոֆիլ տեսականի՝  ապահովելով նաև անհատական ու սրտացավ մոտեցում յուրաքանչյուրի համար:
Մենք ուրախ ենք  ըստ արժանվույն հոգ տանելու, որպեսզի դուք պահպանեք կյանքում ամենաթանկը՝ առողջությունը:

                                                                                                                                                                                     Լավագույն ցանկություններով՝
                                                                                                                                                       ‹‹Արտաշատի բժշկական կենտրոն››  ՓԲԸ տնօրեն
                                                                                                                                                                                                 ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիվանդանոցային
  • Արտահիվանդանոցային
    • Պոլիկլինիկա
      Մեծահասակների և երեխաների առողջության առաջնակի պահպանում: Պոլիկլինիկայի վարիչ, ամբուլատոր գծով փոխտնօրեն՝ Սերինե Ռաֆիկի Հայրապետյան Պոլիկլինիկան սպասարկում է Արտաշատ քաղաքի 28.000 բնակչի (22.000 մեծահասակ, 6.000 երեխաներ): Նեղ մասնագետները սպասարկում են Արտաշատի տարածաշրջանի 97.143 բնակչի: Առողջության առաջնակի պահպանումն իրականացնում են տեղամասային թերապևտներն ու մանկաբույժները, անհրաժեշտության դեպքում ստանում են ստորև ներկայացված նեղ մաստագետների խորհրդատվություն. սրտաբան, թոքաբան, ռևմատոլոգ, ներզատաբան, նյարդաբան, հոգեբույժ-նարկոլոգ, վիրաբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ուռուցքաբան, վարակաբան, պալարախտաբան, սեռավարակաբան, մաշկավեներաբան, ատամնաբույժ: Բժշկական օգնությունն իրականացվում է. պետական պատվերների շրջանակներում, պետական պատվերների շրջանակներից դուրս:
    • Կանանց կոնսուլտացիա
      Տարեկան սպասարկվում է շուրջ 11.500 այցելություն, որից. 97,5%-ը՝ հղիներ, 2,5%-ը՝ գինեկոլոգիական: Կոնսուլտացիայի ղեկավար՝ Սերինե Նորայրի Բեգլարյան
    • Շտապ բուժօգնության կայան
      Շտապ բուժօգնության կայանն Արտաշատի տարածաշրջանում տարեկան սպասարկում է շուրջ 11.500 կանչ: Շտապ բուժօգնության կայանում աշխատում է երկու բրիգադ. գծային, վերակենդանացման: Բաժանմունքի վարիչ` Կարապետ Արայիկի Գրիգորյան
  • Օժանդակ ծառայություններ
    • Դեղատուն
      Դեղատունը սպասարկում է բժշկական կենտրոնը, նաև բժշկական ամբուլատորիաներում հատուկ հաշվառման մեջ գտնվող անձանց: Ունի դեղորայքը պահպանելու համար հատուկ հարմարեցված պահեստ: Դեղատան վարիչ` Լուսինե Ռազմիկի Ավետիսյան Դեղատանն աշխատում է 2 դեղագետ:
    • Ախտորոշիչ բաժանմունք
      Բաժանմունքն իրականացնում է. Լաբորատոր հետազոտություններ Գործիքային հետազոտություններ կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական, իմունաֆերմենտային, բջջաբանական, հյուսվածաբանական: էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ռենտգենոգրաֆիա, մամոգրաֆիա, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, պերիֆերիկ անոթների դոպլեր հետազոտություն, համակարգչային էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն:
    • Ֆիզիոթերապիա և վերականգնողական բուժում
      Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները. Ֆիզիոթերապիա, մերսում, բուժական ֆիզկուլտուրա, կինեզոթերապիա: Բաժանմունքի պատասխանատու ՝ Կիմա Նազարեթի Խաչատրյան
    • Արյան պահեստավորման, փոխներարկումային և իմունոֆերմենտային հետազոտությունների բաժանմունք
      Բաժանմունքը սպասարկում է ամբողջ Արարատի մարզը: Այն ունի արյուն վերցնելու, ըստ բաղադրիչների բաժանելու և պահեստավորելու հնարավորություն: Տարեկան արյուն վերցվում է մոտ 100 դոնորներից: Բաժանմունքի վարիչ` Կարապետյան Լուսինե Ռազմիկի Բաժանմունքում աշխատում է 2 բժիշկ:
ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ   ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պացիենտների համար
  • Մասնագետների համար

Մեր մասինԲուժհաստատության հիմնադրման տարեթիվը, զարգացման պատմությունը *Մինչև 1996 թվականի նոյեմբեր 16-ը` Արտաշատի շրջանային հիվանդանոց *16.11.1996 թվականին ՀՀ Արարատի մարզպետի N237 որոշման համաձայն Արտաշատի շրջանային հիվանդանոցը վերանվանվել է «Արտաշատի հիվանդանոց» ՊՓԲԸ: *11.12.2000 թվականի ՀՀ Արարատի մարզպետի N48 որոշման համաձայն «Արտաշատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն վերանվանվել է «Արտաշատի հիվանդանոց» ՓԲԸ: *ՀՀ Կառավարության 02.11.2006 թվականի N1911-Ն և 18.09.2007 թվականի ՀՀ Արարատի մարզպետի N136 որոշումների համաձայն «Արտաշատի հիվանդանոց», «Արտաշատի ծննդատուն», «Արտաշատի պոլիկլինիկա», «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ների միաձուլման միջոցով վերակազմակերպվել է որպես «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ  ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
DIAGNOSTIC DEPARTMENT
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ
BLOOD TRANSFUSION CENTER
THERAPEUTICS DEPARTMENT
INFECTION DEPARTMENT
LABORATORY
КАБИНЕТ ЛОГОПЕДА
WOMEN'S CONSULTATION
OBSTETRICIAN-GYNECOLOGICAL DEPARTMENT
EMERGENCY DEPARTMENT
RESUSCITATION AND INTENSIVE CARE DEPARTMENT
X-RAY CABINET
SURGERY DEPARTMENT
TRAUMATOLOGY DEPARTMENT
 
Բաժանմունքները
News Ընկերություններ Scientific medicine Children Numbers, Facts, Events Events Organizations Ավանդական բժշկություն Woman Aphorisms, Jokes Publications Doctors Alternative Medicine Man Տեսասրահ Anons Diseases Healthy Lifestyle Cosmetology Ուղարկել բացիկ Actual topic Drugs Medical Law Algorithms, Tests Contact Our guest First Aid Historical Chronicle Carrier ladder