վվվվվվվվվ
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն, վարիչ` Գագիկ Արտաշեսի Բեգլարյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:  
Հիմնադրվել է 1925թ։  
   
   

 



Պատմություն

Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ՝ Գ.Ա.Արեշյանը (1925-52թթ.), Բ.Գ.Սայադյանը (1952-53թթ), Ա.Մ.Ահարոնովը (1954-62թթ), Բ.Գ.Սայադյանը (1963-70թթ.), Ս.Ա.Ալեքսանյանցը (1970-73թթ.), Կ.Բ. Ակունցը (1973–2000թթ.) Գ.Ա.Բեգլարյանը (2000-ից առ այսօր)։
Ամբիոնի հիմնադիրն ու ավելի քան քսան տարիների ընթացքում նրա անփոփոխ ղեկավարն է եղել վաստակաշատ գիտնական, պրոֆեսոր Գ. Արեշյանը, ով ծնվել է 1881 թվականին Թբիլիսիի մարզի Աղբուլաղ գյուղում: Նա ավարտել է ԿԻևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1919 թ. Գ. Արեշյանը հրավիրվել Երևան, որտեղ թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բազայի վրա հիմնել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը: 1932 թ. նա հիմնադրել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը: Նրա գործունեությունը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության կազմակերպման հրատապ հիմնախնդիրներին, մոր և մանկան առողջության պահպանմանը: Նա հետազոտում էր իգական սեռական օրգանների վրա մալարիայի ազդեցությունը, դրա կլինիկական և բուժական հիմնահարցերը:

Ուսուցում
Բոլոնյան պայմանագրի համաձայն` ամբիոնն ապահովում է երկաստիճան բուհական կրթություն (բակալավրիատ և մագիստրատուրա): Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Ուսուցումն ընդգրկում է տեսական կուրս և աշխատանք հղիների ու գինեկոլոգիական հիվանդների հետ: Ամբիոնում անցկացվում է ուսանողների գիտելիքների տեստային ստուգում և գործնական հմտությունների ատեստացիա: 9-րդ կիսամյակում դասավանդվում է մանկաբարձություն` 10 օր տևողությամբ ցիկլային պարապմունքների ձևով, առարկան  եզրափակվում է տեստային քննությամբ: 10-րդ կիսամյակում դասավանդվում է գինեկոլոգիա` 15 օր տևողությամբ ցիկլային պարապմունքների ձևով, ցիկլի ավարտին անցկացվում է տեստային քննություն: Ուսումնական տարին ավարտվում է բակալավրիատի պետական ավարտական տեստային համակարգչային քննությամբ, որի մեջ ընդգրկված են տեստեր նաև մանկաբարձությունից և գինեկոլոգիայից: Այս քննությունը  միաժամանակ համարվում է մագիստրատուրայի ընդունելության քննություն:
2011-2012 ուստարվանից ամբիոն կհաճախեն ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների մագիստրոսները, ովքեր կանցնեն երկամյա ուսուցում: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայում մանկաբարձություն  և գինեկոլոգիա կդասավանդվի 10 շաբաթ (6 և 4 համապատասխանաբար), ռազմաբժշկական ֆակուլտետում` 4 շաբաթ ( երկուական): Մագիստրատուրայի ավարտական քննությունը նախատեսվում է անցկացնել 3 փուլով` գործնական հմտությունների ատեստավորում, տեստային համակարգչային քննություն և բանավոր քննություն:
Հատուկ ուշադրություն է դարձվում արտասահմանցի ուսանողների ուսուցմանը։ Ամբիոնն ունի 7 անգլախոս մասնագետ։
Ամբիոնում վերապատրաստվում են նաև ընտանեկան բժիշկները:
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել են առարկայի տարբեր թեմաներին նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, լույս է ընծայվել «Տեստերի ժողովածուն», «Մանկաբարձություն» հայերեն լեզվով դասագիրքը բակալավրիատի համար:

Հետդիպլոմային ուսուցում
Ամբիոնը հանդիսանում է կլինիկական օրդինատորների “Մանկաբարձություն և գինեկոլոգիա” մասնագիտության պատրաստման բազա։ Այդ գործընթացը իրագործվում է 3 ուղղություններով՝ տեսական պատրաստվածություն, բուժական և գիտահետազոտական աշխատանքներ։ Կլինիկական օրդինատուրայի հիմնական նպատակն է պատրաստել գրագետ բժիշկներ, որոնք կկարողանան աշխատել ծննդօգնության բոլոր բնագավառներում։
Կլինիկական օրդինատուրայում ուսուցման տևողությունը 4 տարի է։ Թեորետիկ աշխատանքը գնահատվում է ատեստացիաների ժամանակ, որոնք անցկացվում են բազայում, ինչպես նաև ԵՊԲՀ-ում։ Կլինիկական օրդինատորները հանձնում են նաև ընթացիկ և ավարտական քննություններ։
2010-2011    ուսումնական    տարում    ամբիոնում    ուսուցանում    են    15 կլինիկական օրդինատոր։
Ամբիոնը ունի 4 կլինիկական բազա՝
•    ԸՊ և ՍԱ կենտրոն հիմնական բազա
•    էրեբունի բժշկական կենտրոն
•    թիվ 8 հիվանդանոց
•    Սուրբ Աստվածամայր ծննդատուն։
Ամբիոնը հագեցված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ ունի գրադարան՝ հագեցված հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով գրականությամբ, 3 համակարգիչ Ինտերնետի հնարավորությամբ, նիստերի դահլիճ, օրդինատորական, ուսումնական սենյակներ և լսարան, վարժասարքեր, հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, հատուկ ուսումնական ծրագրերով տեսաֆիլմեր, կատարվում է վիրասրահից վիրահատությունների հեռարձակում դեպի ուսումնական սենյակներ և լսարան։
Ամբիոնը զգալի օգնություն է ցույց տալիս գործնական առողջապահությանը, մասնավորապես մի շարք կանանց կոնսուլտացիաների։ Ամբիոնի դասախոսները հիշարժան աշխատանքներ են կատարել հանրապետությունում մանկաբարձագինեկոլոգիական մտքի զարգացման բնագավառում, հանդես եկել նորարարական առաջարկներով ու հայտնագործություններով։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գործունեության առաջին տասնամյակներում անձնակազմի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում նվիրված են եղել երիկամային ախտաբանության, մասնավորապես մալարիայի՝ կանանց օրգանիզմի յուրահատուկ ֆունկցիայի վրա ազդեցության ուսումնասիրմանը։ Հետագայում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել հղիության վաղ ընդհատման, ծննդաբերական տրավմայի, կանանց սեռական օրգանների ուռուցքների ոաումնասիրությունների ուղղությամբ։
Ամբիոնի գիտական թեմաներն են հանդիսացել «էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացների և սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների, ինչպես նաև սեռական ոլորտի բորբոքային հիվանդությունների մանկաբարձա֊գինեկոլոգիական հայեցակետերը»։ Թեմայով հրապարակվել են µ³½Ù³ÃÇí  հոդվածներ,  մենագրությունÝ»ñ, պաշտպանվել է 1 դոկտորական և 4 թեկնածուական ատենախոսություն:
Այս բնագավառի հիմնական գիտական նվաճումներն են հանդիսանում էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացների և սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների կանխարգելման, ախտորոշման ու բուժման մեթոդների մշակումը։
2010 թ. ամբիոնի գիտական ուղղվածությունն է՝
1.  Պլացենտայի վիճակը մանկաբարձական, ինֆեկցիոն և արտասեռական ախտահարումների ժամանակ.
2.    Վերարտադրողական համակարգի դիսհորմոնալ հիվանդությունները։
3.    Արգանդի պարանոցի ֆոնային, նախաքաղցկեղային հիվանդությունները և պրեինվազիվ քաղցկեղը:
2010 թ. մայիսին անցկացվել է 1 դոկտորական ատենախոսության նախապաշտպանություն, նախապատրաստվում են ևս 1 դոկտորական և  2 թեկնածուական ատենախոսություններ:

Համագործակցություն
ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնը  սերտ կապերի մեջ է Փարիզի  Ֆոնտեյնեբլեուի բժշկական կենտրոնի հետ, ինչի շնորհիվ տարեկան 2 անգամ ամբիոնի աշխատակիցները, ուսանողները և կլինիկական օրդինատորները հնարավորություն են ունենում ներկա գտնվելու պրոֆեսոր Ալեն Պինյեի կողմից նորագույն մեթոդներով իրագործվող գինեկոլոգիական վիրահատություններին: Ամբիոնի մի շարք աշխատակիցներ պարբերաբար վերապատրաստվում են Փարիզում:
Ամբիոնը համագործակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՆՕՎԱ ծրագրի հետ և կլինօրդինատորների, ուսանողների, մանկաբարձ-գինեկոլոգների ու ընտանեկան բժիշկների համար սեմինարներ կազմակերպել «Մայրության դպրոցի հիմունքները», «Մինչհղիության խնամք», «Ժամանակակից բեղմնականխման մեթոդները» թեմաներով: Վերոհիշյալ թեմաներով ամբիոնի աշխատակիցների կողմից հրապարակվել են ձեռնարկներ ուսանողների ու բժիշկների համար:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ1 ամբիոնի աշխատակիցները  Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնի, Բալթիմորի, Վաշինգտոնի բժշկական կենտրոնների  աշխատակիցների հետ համատեղ կատարում են կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի պարանոցի ֆոնային, նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում, բուժում և կանխարգելում:
Ամբիոնը հաճախակի գիտական զեկուցումներով հանդես է գալիս հանրապետական և միջազգային տարբեր մակարդակի գիտաժողովներում։
Ամբիոնի աշխատակիցների կողմից  տարեկան հրապարակվում են 30-ից ավելի գիտական աշխատանքներ:
Հեռանկարային պլաններում նախատեսվում են`
•    Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում անվճար բուժօգնության ցուցաբերում արցախահայությանը
•    Էնդոսկոպիկ մեթոդների (հիստերոսկոպիայի, լապարոսկոպիայի) լայն ներդրում գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման պրակտիկայում:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնը միջազգային գիտաժողով է կազմակերպել հետևյալ թեմայով`
•    Ապրիլ 2010թ. Երևան – Հայ-ֆրանսիական գիտաժողով «Փոքր կոնքի օրգանների անկանոնությունների շտկման ժամանակակից մոտեցումները. անմիզապահություն, գենիտալ պրոլապս»:

Ամբիոնի աշխատակազմը

Բեգլարյան Գագիկ Արտաշեսի    ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր
Պողոսյան Գևորգ Կիմի    բ. գ. թ., դոցենտ
Խոնդկարյան Անահիտ Էդվարդի         բ. գ. թ., դոցենտ
Շահվերդյան Նունե Բագրատի         բ. գ. թ., դոցենտ
Կուտոյան Կարեն Գեորգիի    բ. գ. թ., դոցենտ
Հարությունյան Արմինե Գագիկի         բ. գ. թ., դոցենտ
Բաբլոյան  Սյուզաննա Ռուբենի    բ. գ. թ., դոցենտ
Գրիգորյան Արմեն Հրաչի    բ. գ. թ., դոցենտ
Պետրոսյան Մարինա Կամոյի         բ. գ. թ., ասիստենտ
Սարգսյան Ֆլորա Մեսրոպի         բ. գ. թ., ասիստենտ
Աբգարյան Նելլի  Բենիամինի         բ. գ. թ., ասիստենտ
Ոսկանյան Մարինա  Ալբերտի         բ. գ. թ., ասիստենտ
Ավագյան Մելսիկ Էդիկի        բ. գ. թ., ասիստենտ
Բեգլարյան Իզաբելլա Գագիկի    բ. գ. թ., ասիստենտ
Ֆրոլով Վադիմ Գեննադիի    բ. գ. թ., ասիստենտ
Կարապետյան Ինգա Հովհանեսի    բ. գ. թ., ասիստենտ
Նավասարդյան Նարինե Ռոմանի        ավագ լաբորանտ
Նահապետյան Նելլի Արամի    ավագ լաբորանտ
Վարդանյան Նաիրա Արշակի    ավագ լաբորանտ
Ավանեսյան Անուշ  Ռուդիկի    ավագ լաբորանտ
Ստեփանյանց Ռենա Արկադիի    •գոչծավար



Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 56, ԵՊԲՀ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն
Հեռ.` (+37410)521 730
Էլ. փոստ` Ob&[email protected]

 
 
   
Բաժանմունքները
News Ընկերություններ Scientific medicine Children Numbers, Facts, Events Events Organizations Ավանդական բժշկություն Woman Aphorisms, Jokes Publications Doctors Alternative Medicine Man Տեսասրահ Anons Diseases Healthy Lifestyle Cosmetology Ուղարկել բացիկ Actual topic Drugs Medical Law Algorithms, Tests Contact Our guest First Aid Historical Chronicle Carrier ladder