 |
Տնօրեն |
Ս.Հ. Դանիելյան |
Հասցե |
Հայաստան, 0014, Երևան, փող. Հր. Ներսիսյան 7 |
Հեռախոս |
+374 10 28 38 00, +374 10 28 38 10 |
Ֆաքս |
+374-10 28 44 78 |
Վեբ կայք |
www.blood.am |
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 75-ամյակին նվիրված ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
Ս.Հ. Դանիելյան,
բ.գ.դ., ՀՀ ԱՆ պրոֆ.
Ռ.Օ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն
|
|
 |
Լրացավ ՀՀ ԱՆ պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ստեղծման 75 տարին: Այս տարիների ընթացքում կենտրոնն անցել է փառապանծ ուղի` արյան կայանից հասնելով ճանաչված գիտահետազոտական կենտրոնի: Այստեղ պատրաստվել և կրթվել են արյունաբանության և փոխներարկաբանության բնագավառի բազմաթիվ մասնագետներ, ովքեր այսօր հանդիսանում են հանրապետության Արյան ծառայության կազմակերպիչներ և ղեկավարներ:
Այս հոբելյանական տարելիցը Արյունաբանական կենտրոնի կյանքում նշանավորվում է մասնագիտական և աշխատանքային մեծ հաջողություններով, կապված արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի զարգացման հետ: Գիտական հայտնագործություններն ու բացահայտումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին արյունաբանության ոլորտում, դրանց կիրառումը բժշկական պրակտիկայում հնարավորություն են ընձեռել բարձրացնել արյունաբանական հիվանդների բուժման արդյունավետությունն, ինչպես նաև լավացնել նրանց կյանքի որակը: Արյունաստեղծ ցողունային բջիջների կիրառումը ոսկրածուծում արյունաստեղծման ռեգեներացիայի նպատակով, ինչպես նաև ցողունային բջիջների կիրառումը բժշկության մյուս բնագավառներում բժշկագիտության նոր փուլի` ռեգեներատիվ բժշկության զարգացման սկիզբ ծառայեց:
Վերջին տարիների ընթացքում հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, մեթոդական ձեռնարկներ, պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ավարտաճառեր: Այդ աշխատանքները թույլ են տվել աստիճանաբար բարձրացնել Կենտրոնի մասնագետների պատրաստման մակարդակը: Արյունաբանական կենտրոնը սերտ համագործակցում է աշխարհի համանման գիտական կենտրոնների հետ, հաստատվել են կապեր արյունաբանության և փոխներարկաբանության բնագավառի հայտնի գիտնականների հետ: Այդ ամենն անդրադառնում է ցուցաբերվող բժշկական օգնության, այդ թվում նաև տրանսֆուզիոն թերապիայի որակի և արդյունավետության վրա:
Վերջին 15 տարիների ընթացքում, կառավարության աջակցությամբ մեծ աշխատանք է իրականացվել Կենտրոնի մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչև ժամանակակից վիճակը, սակայն պահանջվում են մեծ ջանքեր և համառ աշխատանք միջազգային մակարդակին հասնելու համար:
Շնորհավորում եմ Կենտրոնի բոլոր աշխատակիցներին հոբելյանի առիթով: Ձեր ծանր և բարդ ամենօրյա աշխատանքում դուք ներդնում եք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեծ հոգի: Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ի փառս մեր Հայրենիքի և ի շահ մեր քաղաքացիների առողջության:
|
|
 |
|

|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանում արյունաբանության և արյան ծառայության զարգացման ակունքները սկիզբ են առնում անցյալ դարի 30-ական թվականներից, երբ Մոսկվայից մեր հայրենակից, պրոֆեսոր Ա.Ա. Բաղդասարովի առաջարկով և անմիջական ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով: Նրանց կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացվում է արյան պաշարում դոնոր Սելեցկիից: Պետք է նշել, որ այդ նույն ժամանակամիջոցում Երևանում ստեղծվում է Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933թ. վերափոխվում է Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի: Այն ղեկավարել է Ռ.Օ.Յոլյանը:
Այսպիսով, 1933թ. Երևանում, Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը: Այն սերտորեն առնչվում է 1926թ. հիմնադրված Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ: Մոսկվայի Կենտրոնական ինստիտուտի առաջին տնօրենի` Ա. Բոգդանովի մահից հետո, 1931-1961թթ. նշված ինստիտուտը ղեկավարել է Ա.Ա. Բաղդասարովը: |
|
|
1939 թվականից Մոսկվայի Արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղն սկսում է գործել որպես Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան: Միաժամանակ բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Ս. Թովմասյանի ղեկավարությամբ` Լենինականում (Գյումրի) և Ե. Ասլանյանի ղեկավարությամբ` Կիրովականում (Վանաձոր):
Երևանում, 1947թ. մարտի 17-ին, Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԱԿ), որը Խորհրդային Միությունում գործող նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր: Անցած տարիների ընթացքում ինստիտուտն արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում դարձավ խոշոր գիտա-հետազոտական կենտրոն, հանդիսանալով գիտական, գիտա-մեթոդական և համակարգող համալիր բուժհաստատություն ամբողջ հանրապետության արյան ծառայության համար և իր արժանի տեղը գրավելով Հայաստանի առողջապահական համակարգում:
|
|
 |
|
|
|
ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
|
Խորին շնորհակալությամբ նշում ենք, որ Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի պատմության վերաբերյալ գրառումների սկիզբը դրվել է Արմեն Իսահակյանի կողմից:
|
|
 |
ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ.
|
 |
Արյունաբանական կլինիկան` մեծահասակների արյունաբանական թ.1, թ.2, և մանկական արյունաբանական բաժանմունքներով, |
 |
արյունաբանական խորհրդատվական պոլիկլինիկան, |
 |
Արյան Բանկը, |
 |
լաբորատոր, ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքները, |
 |
Հեմոֆիլիայի կենտրոնը, |
 |
կենսաքիմիայի պրոբլեմային լաբորատորիան, |
 |
ընդհանուր բուժական ապահովման բաժինը, |
 |
վարչա-տնտեսական բաժինը |
 |
կազմակերպչամեթոդական բաժինը, |
|
|
|
Արյունաբանական կենտրոնում աշխատում է ավելի, քան 200 աշխատակից, որոնց մեկ երրորդից ավելին կատարելագործում անցած մասնագետներ են արյունաբանության, փոխներարկաբանության, իմունաբանության, լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշման ոլորտներում: Ինստիտուտի գործունեության ընթացքում պաշտպանվել են 75 թեկնածուական և 16 դոկտորական ատենախոսություններ, հրատարակվել է գիտահետազոտական աշխատանքների 15 ժողովածու: |
|
|
|
|
|
Ս.Ս.Դաղաբաշյանի տնօրինության օրոք կենտրոնում կատարվեցին զգալի կառուցվածքային փոփոխություններ բաժինների վերակազմավորման և ժամանակակից ախտորոշման սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ: Վերակազմավորվեց կենտրոնի Գիտական խորհուրդը: Այն համալրվեց հանրապետության ճանաչված գիտնականներով և առաջատար մասնագետներով:
2004թ. |
|
ՀՀ ԲՈՀ-ի կողմից խորհրդին թույլատրվեց հաստատել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պլաններ` “Ներքին հիվանդություններ” - ԺԴ.00.03, “Կենսաքիմիա” – Գ.00.04 մասնագիտություններով:
|
2005թ. |
|
լույս տեսավ “ԱՐՅՈՒՆ” գիտա-գործնական ամսագրի անդրանիկ համարը /գլխավոր խմբագիր Ս.Ս.Դաղբաշյան, գլխավոր խմբագրի տեղակալ Պ.Ա.Ղազարյան/: Ամսագիրը տպագրվում է 3 լեզուներով. ռուսերեն, հայերեն և անգլերեն:
|

http://journal.blood.am
|
|
|
Գործում է “ԱՐՅՈՒՆ” ամսագրի ինտերնետային կայքը http://www.blood.am:
|
2007թ. |
|
“ԱՐՅՈՒՆ” գիտա-գործնական ամսագիրն ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի “Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրապարակումների ցուցակում”: + ԲՈՀ-ի փաստաթուղթը
|
Ամսագրի ստեղծումը Հայաստանում բարձր գնահատեցին ՀՀ Առողջապահության նախարարը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Է.Գաբրիելյանը, նշանավոր արյունաբան` ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Զ. Բարկագանը և ուրիշներ: |
|