Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ

Իրադարձություններ Հայաստանում

Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով
Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով

Հարգելի բժիշկ

Օստեոպորոզի կենտրոնը և Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերությունը հրավիրում են բժշկական հանրության ներկայացուցիչներին մասնակցելու Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ամենամյա գիտաժողովին։

 

Գիտաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել օստեոպորոզի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ընդլայնել բժիշկների մասնագիտական գիտելիքները և ներկայացնել հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները։

 

Ոսկրային առողջության վրա կարող են էական ազդեցություն ունենալ քրոնիկ հիվանդությունները, որոշ դեղամիջոցները և հազվադեպ հիվանդությունները։ Ոսկրային հյուսվածքի ախտահարումները երբեմն կարող են նմանվել օստեոպորոզի, սակայն պահանջում են այլ մոտեցումներ ախտորոշման և բուժման հարցում։

 

Գիտաժողովի գիտական ծրագրում ընդգրկված են արդիական և կլինիկական կարևորություն ունեցող թեմաներ՝ երկրորդային օստեոպորոզից և գլյուկոկորտիկոստերոիդային բուժման առանձնահատկություններից մինչև հազվադեպ ոսկրային հիվանդություններ, հիպոպարաթիրեոզ, հիպերկալցեմիա, օստեոմալացիա, օստեոսարկոպենիա և հղիության ու լակտացիայի հետ կապված օստեոպորոզ։ Դասախոսությունները ներկայացվելու են առաջատար հայ բժիշկների կողմից։

 

Հատուկ հյուր՝ պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան (Columbia University, ԱՄՆ), որը հանդես կգա առցանց դասախոսությամբ՝ ներկայացնելով  Նոր ֆիզիոլոգիական և թերապևտիկ հայեցակարգերը  հարվահանգեղձ հորմոնի վերաբերյալ   ։ Գիտաժողովի ավարտին նախատեսված է նաև առցանց  հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ, որը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկելու իրենց հետաքրքրող կլինիկական հարցերը։

 

Գիտական ծրագիր

 

10:00–10:30 — Գրանցում

10:30–11:00 — Կյանքի որակ և ոսկրի առողջություն․ օստեոպորոզի վաղ ախտորոշման հիմնարար սկզբունքները
Բաբալյան Վ. Ն.՝ Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերության նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն

11:00–11:30 — Նորը և ժամանակով ապացուցվածը գլյուկոկորտիկոստերոիդային օստեոպորոզի բուժման մեջ
Հարոյան Ա. Ա., բ.գ.թ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժնի վարիչ

11:30–12:00 — Անկատար օստեոգենեզ․ կլինիկական առանձնահատկություններ և ժամանակակից բուժական մոտեցումներ
Մինասյան Ն. Մ., բ.գ.թ.՝ բժիշկ-գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

12:00–12:30 — Օստեոպորոզի բուժման ռազմավարությունը տարբեր կլինիկական իրավիճակներում
Մանուկյան Ս. Գ., բ.գ.թ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար

12:30–13:00 — Օստեոմալացիա և օստեոպորոզ․ ժամանակակից տարբերակիչ ախտորոշում
Մուկուչյան Վ. Ն.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար

13:00–13:30 — Հիպոֆոսֆատազիա․ հազվադեպ, բայց կարևոր ախտորոշիչ մարտահրավեր
Վարդանյան Վ. Ս., բ.գ.թ.՝ «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ռևմատոլոգ

13:30–14:00 — Օստեոսարկոպենիա․ ոսկրային և մկանային առողջության փոխկապակցվածությունը
Գինոսյան Ք. Վ., դոցենտ, բ.գ.թ.՝ ԵՊԲՀ-ի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար

14:00–14:30 — Սուրճի ընդմիջում

14:30–15:00 — Հիպոպարաթիրեոզը և ոսկրային առողջությունը
Աղաջանովա Ե. Մ., պրոֆեսոր, բ.գ.դ.՝ «Մուրացան» էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ

15:00–15:30 — IGF-1-ը և ոսկրային հյուսվածքը․ ֆիզիոլոգիական և կլինիկական նշանակությունը
Խռոյան Ա. Գ.՝ էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս

15:30–16:00 — Հիպերկալցեմիա․ լաբորատոր ֆենոմենից մինչև պատճառագիտական ախտորոշում
Գոգյան Ն. Վ., բ.գ.թ.՝ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու

16:00–16:30 — Երկրորդային օստեոպորոզ․ թաքնված էնդոկրին գործոնները
Մարտիրոսյան Ն. Հ., դոցենտ, բ.գ.թ.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն և էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար

16:30–17:00 — Տղամարդու հիպոգոնադիզմը և ոսկրային առողջությունը
Դանիելյան Հ. Ա., բ.գ.դ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար

17:00–17:30 — Հղիության և լակտացիայի հետ կապված օստեոպորոզ
Աղաբաբյան Լ. Հ.՝ էնդոկրինոլոգ

17:30–18:00 — Ոսկրային առողջության կառավարումը
Պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան, բ.գ.դ.՝ Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ (առցանց դասախոսություն)

18:00 — Հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ (առցանց)

 

Ո՞ւմ համար է նախատեսված գիտաժողովը։

 

Գիտաժողովին հրավիրվում են էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, վնասվածքաբաններ, թերապևտներ, ռևմատոլոգներ, գինեկոլոգներ, ռադիոլոգներ, նյարդաբաններ, նեֆրոլոգներ, ուրոլոգներ, վիրաբույժներ, քիմիաթերապևտներ և ուռուցքաբաններ։

 

Միացե՛ք մեզ՝ նոր գիտելիքների, մասնագիտական փորձի փոխանակման և ոսկրային առողջության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի համար։

 

Մասնակիցները կստանան ՇՄԶ կրդիտավորված վկայականներ

 

18 նոյեմբերի, 2026 թ.
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանսների սրահ, Երևան

 

Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ ավելի վաղ ախտորոշում, ավելի արդյունավետ բուժում և ավելի առողջ կյանք մեր պացիենտների համար։ 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ճարպակալում» թմայով 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով
Նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ճարպակալում» թմայով 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով

Հարգելի՛ գործընկեր,

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ճարպակալում» 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողովին, որն անցկացվելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ
նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Իրադարձություններ աշխարհում

ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 83-րդ նստաշրջանը
ՀՀ ԱՆ. Կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 83-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Պանելային քննարկում` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում
ՀՀ ԱՆ. Պանելային քննարկում` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ԵՊԲՀ. Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը դասախոսել է Վիեննայում
ԵՊԲՀ. Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը դասախոսել է Վիեննայում

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն  Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում  հանդես է եկել...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. 2023թ. օգոստոսի 3-ից-5-ը. հայ-ուզբեկական գործարար համաժողով
ՀՀ ԱՆ. 2023թ. օգոստոսի 3-ից-5-ը. հայ-ուզբեկական գործարար համաժողով

2023թ. օգոստոսի 3-ից-5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է...

2023թ. հուլիսի 5-ից 7-ը. դեղագործական 9-րդ ցուցահանդեսը` Հնդկաստանում
2023թ. հուլիսի 5-ից 7-ը. դեղագործական 9-րդ ցուցահանդեսը` Հնդկաստանում

Տեղեկացնում ենք, որ 2023թ. հուլիսի 5-ից 7-ը Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի կունենա դեղագործական 9-րդ ցուցահանդեսը (iPHEX): Այն կազմակերպվում է Հնդկաստանի  դեղագործական արտադրանքի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Հիշարժան տարեթվեր
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է

Այսօր մեր մեծ տան տոնն է,  այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...

Հիշարժան տարեթվեր
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ  Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...

Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն  ասում են...

1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները իրավաբան Նիկսոնին
1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները  իրավաբան Նիկսոնին

Առաջին հայացքից  չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ