Ալերգոլոգիա
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը
Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: Սլավմեդ Բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ, սրանում է հենց գարնան սկզբին՝ մարտ-ապրիլ ամիսներին: Պետք է ճիշտ ժամանակին այցելել բժշկի` կանխելու համար հիվանդության զարգացումը, որպեսզի կարողանաք լիարժեք վայելել եղանակի հաճելի փոփոխությունները:
Սեզոնային ալերգիաների սրացման դեպքում պացիենտեներին դեղորայքային ու պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում: Ալերգիան չբուժելու դեպքում այն նաև մի տեսակից կարող է փոխվել մեկ այլ տեսակի: Հաճախակի կրկնվող սեզոնային ռինիտը կարող է վերածվել ասթմոիդ բրոնխիայի կամ բրոնխիալ ասթմայի:
Ալերգոլոգը նաև շեշտում է, որ առհասարակ ալերգիաների առկայությունը չի կարելի ականջի հետև գցել. անպայման պետք է պարզել ալերգիայի պատճառը ու համապատասխան բուժում ստանալ: Ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` մաշկային ալերգիաների առաջին նախանշաններն են` քորը, ցանավորումը, այտուցը, կարմրությունը, իսկ շնչառական ալերգիաների դեպքում`բազմակի փռշտոցը, քթահոսությունը, խեղդոցի զգացում, շնչառական դժվարությունները, գլխացավերը, գլխապտույտները:
«Ալերգենի հայտնաբերումը հեշտ խնդիր չէ, հետևաբար շատ կարևոր է ճիշտ հետազոտելը:Երբ մեզ դիմում են ալերգիայի նախանշաններով հիվանդներ, մենք անցկացնում ենք բազմակի հետազոտություններ, վերցվում է արյան անալիզ` ալերգենը հայտնաբերելու և բուժելու համար: Իսկ այն դեպքերում, երբ ալերգենը չի հայտնաբերվում, իրականացնում ենք ընդհանուր հակաալերգիկ բուժում` ալերգիկ ֆոնը իջեցնելու նպատակով»,- ասում է Ժասմենա Ղուկասյանը:
Ալերգոլոգի խոսքով` գոյություն ունեն նաև պսեվդոալերգիաներ, երբ ալերգիան զարգանում է որևէ հիվանդության հետևանքով, հետևաբար պետք է նախ գտնել ու բուժել հիմնական հիվանդությունը.
«Մեզ շատ հաճախ դիմում են օնկոլոգիկ հիվանդները, որոնց մոտ քիմիայի ընդունման հետևանքով ալերգիկ հիվանդություններ են զարգացել: Քիմիա ստանալուն զուգահեռ նման հիվանդները «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստանում են նաև հակաալերգիկ բուժում, որն օգնում է կանխել ալերգիայի խորացումը և հնարավորություն է տալիս շարունակել քիմիայի ընդունումը մինչև վերջ»,- ասում է Ժասմենա Ղուկասյանը:
Նա նաև հավելում է.«Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ մեզ շրջապատում են ալերգենները: Սննդի մեջ կան մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք առաջացնում են ալերգիաներ, օդը ախտոտված է վնասակար արգասիքներով, որոնք ևս ալերգիկ ազդեցություն ունենալ: Մարդիկ, ովքեր ժամանակին հետազոտվում են ու հետևում են իրենց առողջությանը, շատ ավելի բարձր իմունիտետ ունեն՝ընդդեմ ալերգիաների»,- ասում է Ժասմենա Ղուկասյանը:
Հավելենք, որ մինչև մարտի 20-ը Սլավմեդ բժշկական կենտրոնում Երևանի գլխավոր թերապևտը անցկացնում է անվճար հետազոտություններ: Մյուս նեղ մասնագետների, այդ թվում ալերգոլոգի խորհրդավտությունը, կարող եք ստանալ 20% զեղչով, ինչպես և լաբորատոր ու գործիքային հետազոտությունները:

07.03.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ