Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Ասթմայի բուժման նոր մեթոդ

Ասթմայի բուժման նոր մեթոդ

Բրոնխային ասթմայի զարգացման պատճառ է հանդիսանում ալերգիան` տնային փոշուց, կենդանիների մազերից, ծաղկափոշուց, դեղորայքից…

 

Սակայն ասթմայի այս ձևը (իսկական ատոպիան) հանդիպում է 16% ասթմատիկների մոտ: Իսկ մեծ մասամբ, ասթմա առաջացնում են… սնկերը:

 

Որտեղի՞ց…

 

Այս սունկը բացահայտվել է անցյալ դարի 80-ական թվականներին Սամարղանդի մարզում: Ալերգաբաններն ուշադրություն էին դարձրել, որ բրոնխային ասթմայով հիվանդների մոտ, ովքեր ապրում են փայտե տներում, որոնց հատակը հողից է, այդ օդը շնչելիս  թոքերում ձևավորվում են բորբոքային ախտընթացներ, որը ենթադրում է դրանց զարգացման ալերգիկ ռեակցիայի մեխանիզմի առկայություն` բորբոսի մասնակցությամբ: Գիտնականները հետաքրքրվելով այդ հանգամանքներով, սկսեցին որոնել սունկը, որը բորբոս էր առաջացնում: Դա երկարատև գործընթաց էր, քանի որ կողմնորոշվում էին արդեն գոյություն ունեցող տեսակներով: Բայց, արդյունքում բացահայտեցին ինֆեկցիայի նոր տեսակը` Paecilomyces տեսակի սունկը պայմանական պաթոգեն հատկություններով: 

 

Հնարավոր է, որ պեցիլոմիկոզը այդպես էլ կմնար միջինասիական պետությունների խնդիրը, բայց հետազոտությունները շարունակվեցին նաև Ռուսաստանի քաղաքներում: Արդյունքներն անսպասելի էին. սնկի կրող է համարվում բացարձակապես ամեն մի մարդ: Սնկային բորբոսը  «ապրում է» ոչ միայն  հողում, այլև մարդու արյան մեջ: Բայց, եթե բնության մեջ այն թելանման ձևն ունի, ապա մարդու օրգանիզմում զարգանում է սֆերուլի` գնդաձև պարկուճի ձևով, որի ներսում էնդոսպորներն են գտնվում` ապագա սնկերի սերմերը: Այդ փաստը վկայում է, որ պեցիլոմիցես սնկային բորբոսը շատ վաղուց է «տեղավորվել» մարդու արյան մեջ և իր զարգացման պրոցեսում գոյության նոր ձև է ձեռք բերել, որը բացառում է կենսաբանական տիրոջ մահը: 

 

Սունկը մարդու արյան մեջ է անցնում ոչ թե հողե հատակից, այլ ներարգանդային զարգացման ժամանակահատվածում հղի կնոջ արյան միջով,- մեկնաբանում են գիտնականները: - Միևնույն ժամանակ, նրա իմունային համակարգը պտուղը պաշտպանում է ներարգանդային ինֆեկցիոն ախտընթացի զարգացումից: Ծնվելուց հետո մարդը պետք է իմունիտետի օգնությամբ ինֆեկցիայի հարուցիչին ինքնուրույն դիմադրի: Դրա զարգացումն էլ հենց ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով և ալերգիկ այլ դրսևորումներով: 

 

Ռեակցիայի աշխատանքը

 

Այս սունկը «ննջում է» մարդու օրգանիզմում, բայց ակտիվանում է իմունային հսկողության նվազման դեպքում ու սկսում է ակտիվորեն բազմանալ: Եթե առողջ մարդու 1 մկլ արյան մեջ կարող է գտնվել  հասուն սնկի մինչև 6000 սֆերուլ (պեցիլոկրություն), ապա ասթմայով հիվանդի մոտ հայտնաբերվել է և 18 000, և 35 000 սֆերուլ:

 

Սնկի բջիջները, արագ բազմանալով, բարդ իմունաբանական և կենսաքիմիական ախտընթացների պատճառ են դառնում: Արդյունքում, արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ հատուկ E իմունագլոբուլին, դրա օգնությամբ էոզինոֆիլերը (արյան բջիջները) ամրանում են խոշոր սնկերի թաղանթին և քայքայում են այն, իսկ մանրները ոչնչանում են կլանման և ճեղքման ճանապարհով:

 

Ավելի պարզ ասած, E իմունագլոբուլինը, պաշտպանելով օրգանիզմը «օտարներից», աշխատեցնում է ալերգիկ ռեակցիան, որը բրոնխների հարթ մկանների ջղաձգում և լորձաթաղանթի այտուց է առաջացնում, տեղի է ունենում լորձի ուժեղացված արտազատում, որն էլ խցանում է բրոնխները և թոքերը: Այստեղից էլ ասթմայի բոլոր դասական դրսևորումները` հազ, սուլոցով խռպոտ շնչահեղձություն, որն առաջանում է սեղմված բրոնխների միջով օդն անցնելիս: 

 

Ով է մեղավոր

 

Ստացվում է, որ բրոնխային ասթմայով հիվանդանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան ընդունված է կարծել. քանի որ օրգանիզմում «ննջող» սունկը ցանկացած պահի կարող է արթնանալ: Դա կողմնակիորեն հաստատում են նաև այլ երկրների գիտնականների հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ բրոնխային ասթմայով հիվանդացության քանակը գնալով ավելանում է: Ավելանում է, որովհետև ժամանակակից մարդու իմունային համակարգը  չի դիմանում ծանրաբեռնվածությանը կենսակերպի փոփոխությունների պատճառով: Օրինակ, բրոնխային ասթմայի զարգացման համար հաճախ մեղադրում են սթրեսներին: Եվ մեղադրանքը տեղին է: Միևնույն ժամանակ շատ քչերը գիտեն, որ սթրեսի պահին արյան հունում անհետանում են պաշտպանական սպիտակուցները` իմունագլոբուլինները, հնարավորություն տալով, որ արյան մեջ սնկի բջիջները զանգավածաբար բազմանան:

 

Ասթման հաճախ դիտում են որպես չբուժված բրոնխիտների և շնչական ուղու այլ հիվանդությունների հետևանք: Բայց, հաշվի չի առնվում, որ այդ դրսևորման մեխանիզմը հետևյալն է. առաջանում է սուպերինֆեկցիա (բրոնխիտ, ՍՇՎԻ, գրիպ), որ իմունիտետի «վերմակը իր վրա է քաշում», թուլացնելով սնկային բջիջների վրա իմունային հսկողությունը:

 

Տարիքի հետ պեցիլոմիկոզի ակտիվությունն ավելանում է, իսկ դա նույնպես բացատրվում է իմունիտետի հատկություններով` սկսում է պակասել ուրցագեղձի բնական ակտիվությունը (իմունային համակարգի գլխավոր օրգանը) և սնկերը հսկողությունից «դուրս են գալիս»: 

 

Բուժում  նոր ձևով

 

Առայժմ հետազոտությունները շարունակվում են: Բայց, եթե հաստատվի այն ենթադրությունը, թե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կտարվի` հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Քանի որ սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի: Իսկ դա հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են  միշտ իրենց մոտ պահել ինհալատորները: 

 

Մեր տեղեկանքը

 

1989թ-ին խորհրդային գիտնականներ Ա.Մ.Ախունովան և Վ.Մ.Շուստովան առաջին անգամ նկարագրեցին պեցիլոմիկոզը որպես հիվանդության նոր տեսակ, որի կլինիկական ինդիկատորներն ալերգիկ հիվանդություններն են` ալերգիկ թոքաբորբը, բրոխային ասթման… 17 տարի հետո կանադացի հետազոտողները  անտառահատման գործարանի բանվորների մոտ նկարագրեցին ալերգիկ թոքաբորբը, որի պատճառը Paecilomyces սնկերն էին: Իսկ 2008 թվականին արդեն ամերիկացի ալերգաբանները հաղորդեցին բրոնխային ասթմայի և պեցիլոմիկոզային պատճառագիտությամբ ալերգիկ ռինիտի մասին:

 

2012թ-ին Անգլիայի դեղարդյունաբերությունը արտադրեց Paecilomyces սնկի բորբոսի ալերգենը: Սակայն, դեռ 1993թ-ին Ռուսաստանի այժմ պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը հաստատելով Ա.Մ.Ախունովայի ատենախոսությունը այս թեմայով, հավանություն տվեց պրակտիկայում ներդնելու  նրա մշակած մեթոդները սնկային ինֆեկցիայով հրահրված ասթմայի ախտորոշման և բուժման վերաբերյալ: 2003թ-ից Մոսկվայի քաղաքային 204 պոլիկլինիկայի ալերգոկաբինետի բազայում ալերգիկ հիվանդություններով հիվանդների  հետազոտման ստանդարտ մեթոդներին ավելացվեց պեցիլոմիկոզի  էքսպրես-ախտորոշման մեթոդը և, ըստ ցուցանիշների,  բրոխային ասթմայով հիվանդների համալիր բուժումը հակամիկոտիկներով: Արդյունքում` հիվանդության երկարատև ռեմիսիա կամ բուժում արձանագրվեց: 

 

Ի դեպ

 

Բնության մեջ մի քանի հարյուր տեսակի սնկեր կան, որոնցից ամենահայտնի ու մարդու համար ամենավտանգավորը համարվում է այն սունկը, որը մենինգիտ է առաջացնում և կանդիդա տեսակի սնկերը, որոնք բազմաթիվ հիվանդությունների պատճառ են դառնում: 

 

Բոլոր սնկերը շատ կենսունակ են: Դրանք դիմանում են +1500-ից +1500 ջերմաստիճանային պայմաններում, հեշտորեն հարմարվում են նոր պայմաններին:

 

Վերջին 20 տարվա ընթացքում միկոզների հրահրած հիվանդությունների թիվը մշտապես աճել է: ԱՀԿ տվյալներով, սնկային հիվանդությունով տառապում է յուրաքանչյուր չորրորդ մարդը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. astmatik.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lian

15.12.2015

Barev dzez. Im erexan 3amsic klini 5tarekan. Nra mot bronxial asta e, ogtagocel em alvesko, nazoneks, singulyar, bayc voch mi dex chi ognum. Inc inch xorhurd karox eq tal. Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի Nazik Poxosyan, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե հարցը դեռևս ակտուալ է, խնդրում եմ գրեք, հնարավորինս շուտ կարձագանքենք:

nazik poxosyan

30.07.2015

tarapum em bronxyal astmayov voch mi dex chi ognum xndrum em ogneq inch karox em anel ev inchpes karox em kapnvel dzer net

Մեդ-Պրակտիկ

19.07.2014

Հարգելի Անահիտ, ամուսնանալուց հետո հղինալու դեպքում Դուք պարտադիր կգտնվեք գինելոկոլգների հսկողության տակ: Մի՛ անհանգստացեք: 

Անահիտ

17.07.2014

Shat shnorhakal em harcis patasxanelu hamar .Es arden 34 tarekan em u misht xusapel em amusnanal ayd hivandutyan patjarov mtacelov vor amusnanam aveli ksrvi hivandutyun@ ev karoxe erexayi xndir el lini mshtapes dexorayq ogtagorcelu hamar.

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի Անահիտ, բրոնխեալ ասթման աուտոիմուն ալերգիկ հիվանդություն է: Ամուսնության հետ կապված այն խնդիրներ չի կարող առաջացնել:

Անահիտ

15.07.2014

barev dzez,es erkar tariner tarapum em bronxial astmayov,ogtagorcum em seretide 100 dexorayq@ ,es hamematac indz lav em zgum ,kareli e asel karoxanum em karavarel ayd hivandutyun@,,,,indz mi harc e tanjum ardyoq astmayov hivand@ karox e amusnanal ?

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Ռոբերտ, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս դիմել Հայաստանի գլխավոր թոգաբան Անդրանիկ Ոսկանյանի խորհրդատվությանը, ով նաև մի քանի բուժման մեթոդների հիմնադիր է: Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով էջը. https://www.med-practic.com/arm/464/my.organization.html

Ռոբերտ

22.01.2014

Բարև Ձեզ. Երկար տարիներ տառապւմ եմ ասթմայով: Բուժվել եմ տարբեր բուժ հաստատություններում, քթի բարդ վիրահատություն եմ տարել: Դեքսամետազոն ընդունում եմ արդեն օրը 2 անգամ: Հիմա գտնվում եմ սուր վիճակում: Խնդրում եմ խորհուրդ տվեք. ուր գնամ, ում դիմեմ

Մեդ-Պրակտիկ

19.01.2014

Հարգելի Meri, բարև Ձեզ, դժվարանում եմ հասկանալ ինչ է կոչվում «divteryanerov buzhvel», եթե գրեք ինչ եք ուզում այս բառակապակցությամբ ասել, պատասխանն ավելի կոնկրետ կլինի: Ինչևէ, մի քանի խորհուրդ. թեկուզ հղիության ընթացքում ալերգիկ վիճակը չի խանգարի երեխային ծնվել ոչ ալերգիկ, սակայն այն կազդի հղիության ընթացքի վրա: Ուստի բուժել ալերգիան անհրաժեշտ է: Այլ հարց է՝ ընտրել համապատասխան, սկայն պտղի համար անվնաս միջոցներ, որն անպայման պետք է նշանակվի բժիշկ-ալերգոլոգի կողմից և նրա հսկողության տակ: Առաջին հերթին հարկավոր է կարողանալ գտնել ալերգեն հանդիսացող պատճառները և հնարավորինս խուսափել նրանց անմիջական ազդեցությունից:

meri

14.01.2014

Barev dzez hargeli bzhlshk es hxi em ev unem alergia es petke rusastanum buzhveyi baic chascri hima kareli e hxi zhamanak divteryanerov buzhvel ayntex inc asecin petke tari kes gnam srsken. Xndrum em patasxanek im harcin. Naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com

Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...

Սալուտեմ 3.2021
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am

Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...

Սալուտեմ 1.2021
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Շնչառական համակարգ
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am

Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...

Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am
Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am

Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:   

Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...

Սնունդը և առողջությունը
Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Շնչառական համակարգ
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը...

Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը

Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: Սլավմեդ Բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ