Ալերգոլոգիա
Պոլինոզ
 
                            Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող ծառերի ու խոտաբույսերի ծաղկափոշուց:
Բնորոշ ախտանշաններն են. պոլինոզի դրսևորումները տարբեր են, բայց ամենից հաճախ այն լինում է քթից արտադրությամբ հարբուխ, հաճախակի փռշտոց, հարքթային ծոցերի, կոպերի այտուց, արցունքահոսություն: Որոշ մարդկանց մոտ, բացի դասական ձևից, կրծքավանդակին, թիկունքին, նստամկաններին, ազդրերին վառ վարդագույն ցան է լինում, որը սարսափելի քոր է գալիս` եղնջատենդ է լինում:
Պոլինոզի ամենավատ դրսևորումը սեզոնային բրոնխային ասթման է: Հիվանդության առաջին նախակարապետը շնչահեղձությունն է, սուլոցով շնչառությունը:
Շատ հաճախ պոլինոզով առաջին անգամ հիվանդանում են մանկական տարիներին, հատկապես, եթե երեխան ծնողներից ժառանգել է ալերգիայի հանդեպ հակվածությունը: Տհաճությունները սկսվում են սննդային ալերգիկ ռեակցիաներից, իսկ տարիների հետ փոքրիկ ալերգիկները սկսում են արձագանքել նաև ծաղկափոշուն:
Ամենաալերգիկը համարվում են կաղնին, կեչին, բարդին, սոճին, ուռենին, շագանակենին, ծփին, լորենին: Նրանց միկրոսկոպիկ չափերի ծաղկափոշու հատիկների մակերեսը անհարթ է, ակոսավոր, այդ պատճառով էլ դրանք շատ ամուր են «նստում» քիթ-ըմպան հատվածում և թոքերում: Առավել խոշոր են եղևնու, մայրու, բրգաձև սոճու ծաղկափոշու հատիկները, որոնք առավել հազվադեպ են ալերգիա հրահրում:
Երբ է սկսվում. ծաղկափոշու հանդեպ ալերգիայով տառապողները փռշտալ ու հազալ սկսում են ապրիլի կեսերին, երբ ծառերը սկսում են բողբոջել:
Հունիս-հուլիս ամիսներին այդ ագրեսորներին միանում են հացահատիկները` վարսակը, տարեկանը, ցորենը, ինչպես նաև խոտաբույսերը` եղինջը, խատուտիկը, օշինդրը և այլն, որոնք շարունակում են ալերգիկների կյանքը թունավորել մինչև սեպտեմբերի վերջ:
Ինչպես որոշել. ալերգենների հայտնաբերման համար տարբեր մեթոդներ կան: Օրինակ, մաշկի համար թեստեր` նախաբազկի հատվածում փոքրիկ քերծվածք են անում և կաթեցնում են տարբեր ալերգենների կաթիլներ, 20 րոպե անց բժիշկը զննում է: Եթե մաշկի այդ հատվածը ուռել է, ուրեմն ալերգենի հանդեպ ռեակցիան դրական է: Բայց ծաղկելու ժամանակաշրջանում մաշկի վրա փորձեր կատարել չի կարելի, դա կարող է սրել ալերգիկ ռեակցիան, այդ պատճառով էլ նման թեստերն անցկացնում են միայն նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:
Իսկ մյուս ամիսներին «մեղավորին» փնտրելու համար պետք է երակից արյուն հանձնել հետազոտությունների համար: Այն հնարավորություն կտա հայտնաբերել պաշտպանական սպիտակուցների` E դասի իմունագլոբուլինների խտությունը, որոնք ձևավորվում են ի պատասխան այս կամ այն ալերգենի ազդեցության:
Ինչպես բուժել. սեզոնային ալերգիկ ռինիտի կանխարգելման և բուժման ամենաարդյունավետ մեթոդն առանձնահատուկ իմունաթերապիան է: Պոլինոզի դեպքում դրա արդյունավետությունն առավելագույնն է. հիվանդների 80-90%-ի մոտ հաջողվում է կամ կտրուկ նվազեցնել ալերգիայի դրսևորումները, կամ մի քանի տարի ընդհանրապես բացառել սրացումները: Դրա հետ մեկտեղ, մեթոդը կանխարգելում է հիվանդության թեթև ձևից ծանրին վերածվելը:
Մեթոդի էությունն իմունային համակարգի «մարզումն» է: Սկզբից «ալերգեն-սադրիչը» (նույնանման արհեստականը) փոքրագույն չափաքանակներով է ներարկվում, իսկ հետո չափաքանակն աստիճանաբար ավելացվում է: Դա կատարվում է կամ ներարկումով, կամ բերանի կամ քթի մեջ կաթիլները կաթեցնելով: Բուժման կուրսը 1-2 ամիս է, բուժումն սկսում են ծաղկման ժամանակաշրջանը սկսվելուց 3-4 ամիս առաջ: Նման կանխարգելիչ բուժգործողությունը պետք է կրկնել 3-5 տարվա ընթացքում:
Ի դեպ
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պոլինոզը հաճախ դրսևորվում է լատեքսի հանդեպ ալերգիայի հետ: Ծառերի և խոտաբույսերի ծաղկելու ժամանակ հարկ է հազվադեպ օգտագործել ռետինե ձեռնոցներ, ռետինե լողի գլխարկներ, լայկրա տեսակի զուգագուլպաներ, իսկ փոքրիկ երեխաներին որքան հնարավոր է քիչ տալ ծծակը:
 26.07.2012
26.07.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...
 25.03.2025
25.03.2025                                     
                                        
                                
                Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
 29.03.2023
29.03.2023                                     
                                        
                                
                Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
 09.01.2023
09.01.2023                                     
                                        
                                
                Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
 10.03.2022
10.03.2022                                     
                                        
                                
                Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
 05.10.2021
05.10.2021                                     
                                        
                                
                Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
 21.07.2021
21.07.2021                                     
                                        
                                
                Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
 30.06.2021
30.06.2021                                     
                                        
                                
                Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
 15.06.2021
15.06.2021                                     
                                        
                                
                Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
 23.03.2021
23.03.2021                                     
                                        
                                
                Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
 03.08.2020
03.08.2020                                     
                                        
                                
                Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
 05.09.2019
05.09.2019                                     
                                        
                                
                Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
 03.07.2018
03.07.2018                                     
                                        
                                
                1.  Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
 22.02.2018
22.02.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    