Ալերգոլոգիա
Ալերգիա
Ակադեմիական, բնական ու ավանդական չինական բժշկությունը ալերգիան տարբեր կերպ է բնութագրում: Անկասկած է միայն, որ խոսքը ավելի ու ավելի լայն տարածում ունեցող, բազում անհարմարությունների պատճառ դարձող հիվանդության մասին է:
Ալերգիան վկայում է այն մասին, որ իմունային համակարգը կարող է բացատրության չենթարկվող խախտումներ ունենալ, կարող է շատ տարբեր կերպ արձագանքել անվնաս թվացող գրգռիչների հանդեպ: Շատ փորձագետների կարծիքով, ալերգիան այն գինն է, որով մարդը վճարում է զարգացած երկրներում բնակվելու համար, քանի որ այս երկրներում հիվանդությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով:
Ալերգիան օրգանիզմի անսովոր ռեակցիան է մարդկանց մեծամասնության համար անվնաս թվացող արտաքին ազդակների նկատմամբ: «Ալերգածինները» կարող են լինել բնական կամ էլ քիմիական ծագման: Սովորաբար իմունային համակարգը կատարում է պահակի դեր, որը միշտ ու ամենուր զգոն է ու արթուն: Սակայն ալերգիկ հակում ունեցող մարդու մոտ այդ ռեակցիաները խիստ բուռն են ու արտաքուստ անվնաս թվացող նյութերն օրգանիզմում ընդունվում են վտանգավորի տեղ ու նպաստում հիվանդագին վիճակի ստեղծմանը, որը ոչ միայն դժվար է բուժվում, այլ նույնիսկ` դժվար ախտորոշվում:
Ալերգիայի գիտական բացատրությունը. մեր իմունային համակարգը հիմնականում բաղկացած է մակրոֆագներից, Т- և В-լիմֆոցիտներից: Երբ դրանք մտնում են մեր օրգանիզմի կողմից օտարածին («ալերգեն») համարվող նյութերի հետ փոխազդեցության մեջ, հատուկ մոլեկուլներ են սկսում ստեղծել, որոնք կոչվում են «իմունագլոբուլին» կամ հակամարմին: Դրանք ամրանում են ալերգածին նյութին ու ամեն գնով աշխատում դրան ոչնչացնել: Մարդու օրգանիզմը հակամարմին է արտադրում ալերգենի հետ առաջին իսկ շփման ժամանակ, իսկ ալերգիան մենք զգում ենք այն ժամանակ, երբ ալերգենների քանակը թույլատրելի սահմանն անց է: Այդ ժամանակահատվածը երբեմն կարող է բավականաչափ երկար լինել: Ու երբեմն թվում է, թե այս կամ այն նյութը երկար ժամանակ օգտագործել ենք և միայն նոր է սկսվել դրանից ալերգիան:
Հիմնական ալերգեններ
Բույսերի ծաղկափոշին. բուսական պրոտեինները սեզոնային ալերգիաների առաջացման հիմնական պատճառն են. քթաըմպանաբորբ, կրծքահեղձուկ, կոնյունկտիվիտ, դեպրեսիա, ընդհանուր թուլություն կամ էլ նույնիսկ շուտ ուժասպառվելը: Ծաղկափոշուց առաջացող ալերգաներից տառապում են հիմնականում երիտասարդները, դեռահասները, իսկ 50-ից հետո այն անցնում է:
Տիզեր (ակարիդներ). սրանք նույնպես կարևոր ու մեծ տեղ են զբաղեցնում այս շարքում: Երբեմն կլսես, որ մարդիկ բողոքում են ծաղկափոշուց առաջացող ալերգիայից, սակայն իրականում, ալերգիան պատճառը դրա մեջ բնակվող մանրադիտակային տիզերն են:
Բորբոս. ալերգիայի պատճառ են դառնում բորբոսասնկերից անջատվող սպորները, որոնք օրգանիզմ են ընկնում շնչառության հետ, քանի որ հեշտությամբ են տեղափոխվում օդի միջոցով: Դրանց վերացնելը մեծ դժվարություն է ներկայացնում, քանի որ չափսերի շնորհիվ հեշտությամբ են անցնում զտիչներով ու դիմակներով:
Կենդանիներ. այս ալերգիան կարող է ի հայտ գալ կենդանու հետ շփումից: Իրականում, ալերգենները ոչ թե կենդանու բրդի, այլ կենդանու մաշկի մեռած թեփուկերի, թքի ու մեզի մեջ են, որոնք նույնպես մարդուն են փոխանցվում օդի միջոցով:
Միջատների խայթոց. սովորաբար կրետի, մեղվի ու մյուս միջատների խայթոցից առաջանում է ցավ, քոր, ուռուցք, կարմրություն, որոնք մի քանի օր չեն անցնում: Սակայն եթե մարդը միջատի խայթոցից ալերգիա ունի, ապա խայթոցը նրան նույնիսկ կարող է ուշագնացության հասցնել:
Սննդամթերք. մթերքի որոշ տեսակներ ալերգիաների պատճառ կարող են դառնալ, ընդ որում, ալերգիան կարող է նույնիսկ սկսվել ծամելու ընթացքում, դրա համար էլ ալերգիայի այս տեսակը հեշտությամբ է որոշվում: Սննդային ալերգիայի դրսևորում է հազը, խուտուտը կոկորդում: Իսկ եթե բարձիթողի վիճակ է, ապա պատճառը դժվար է գտնել: Երբեմն սննդային ալերգիան այնպիսի դրսևորում է ունենում, որ դժվարանում ես կապել այն հենց սննդի ընդունման հետ, օրինակ` ռինիտը, ասթման:
Քիմիական նյութերից.կոսմետիկ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի փոշի. այս նյութերից հնարավոր է, որ մաշկի վրա ջրաբշտեր առաջանան:
Դեղորայքային ալերգիա, իսկույն պետք է նշել, որ յուրաքանչյուր դեղամիջոց կարող է վերածվել ալերգենի:
Արեգակնային ալերգիա. այս տեսակը երբեմն շփոթվում է այլ ալերգիաների հետ, ինչը խանգարում է խնդիրը վերացնելուն: Շատերի մոտ այն սկսվում է տաք, արևոտ առաջին իսկ օրերի հետ: Այն մաշկի գրգռվածության տեսք ունի. ոտքերին ու ձեռքերին կարմիր ցան է առաջանում, որոնք կղզյակներ են հիշեցնում, երբեմն թարախակույտի նմանվող այտուցներ են, քորով ու այրոցքով ուղեկցվող: Արեգակի ճառագայթներն ինքնին ալերգածին չեն: Պարզապես դրանք զուգորդվում են այլ գործոնների հետ ու առաջացնում ֆոտոդերամտոզներ, գերմանուշակագույն ճառագայթների նկատմամբ գերզգայնություն:
Ալերգիայի առաջացմանը նպաստող հիմնական գործոնները
Սթրես. ապացուցված է, որ սթրեսն ու ուժեղ էմոցիաները սրացնում են ալերգիայի նոպան, մաշկային ցանը:
Աղտոտված շրջակա միջավայր. դարերի հետ միջավայրի աղտոտվածությունը հանգեցրել է ալերգիկ հիվանդությունների աճին:
Ծխախոտի ծուխը հանգեցնում է նմանատիպ դրսևորումների ոչ միայն ծխողի այլև պասիվ ծխողի մոտ:
Եղանակային կտրուկ տատանումները, երկրաախտածին գոտիները նույնպես հիվանդության առաջացման ու զարգացման պատճառներից են: Վերջին դեպքում դիտվում է ալերգիայի բուժման անարդյունավետություն: Այդ դեպքում նշանակում է, որ ախտաբանական երևույթները կապված են բնակության կամ էլ աշխատավայրի հետ: Եվ այս ամենի հետ պետք է իմանալ, որ գերզգայուն իմունային համակարգով ու աղտոտված աղիքային տրակտով չի սահմանափակվում հիվանդության առաջացումը: Այստեղ շատ կարևոր է լյարդի աշխատանքը, որը կատարում է վճռական դեր:
Ալերգիայի բուժումը բնական միջոցներով
Եղնջի թուրմ. մեկ ճաշի գդալ եղնջի ծաղիկները (չոր կամ թարմ) մեկ բաժակ եռման ջրում թրմել 30 րոպե` փաթաթելով շորի մեջ, ապա քամել: Խմել կես բաժակ` օրական 4-5 անգամ կամ էլ 1 բաժակ` օրական 3 անգամ, տաք վիճակում: Ընդունել ալերգիկ ցանի, եղնջատենդի ու էկզեմայի դեպքում:
Սև հաղարջի տերևների թուրմ. 3-5 գ չոր տերևների վրա (10-15 գ թարմ) լցնել մեկ բաժակ եռման ջուր և եփել 15-30 րոպե: Խմել թեյի նման, օրական 2-3 անգամ:
Դաղձի թուրմ. 10 գ հումքի վրա լցնել կես բաժակ եռացրած ջուր, եփել 20-30 րոպե: Ընդունել օրական 3 անգամ` մեկական ճաշի գդալ:
Խատուտիկի ու մասուրի թուրմ. մասրենու պտուղներն ու խատուտիկի արմատները հավասար քանակությամբ (1:1) աղալ ու խառնել: Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր ու թրմել թերմոսում մեկ գիշեր, առավոտյան քամել ու խմել 1/3բաժակ օրական 3 անգամ մինչև ուտելը, 2-3 ամիս:
Սննդակարգն ալերգիայի դեպքում
Ալերգիան կանխելու կամ էլ հաղթահարելու համար առաջին հերթին հարկավոր է իմունիտետն ամրացնել: Այդ խնդիրը լուծելուն օգնում է հնդիկ Բախրու բժշկի կարծիքով, 4-5-օրյա հյութային սննդակարգը: Ինչից հետո կարելի է անցնել մոնոսննդակարգին. ամենակարևորը, որ դրա ժամանակ հարկավոր է բացառել սուրճը, շոկոլադը, ալկոհոլը, շաքարը ու դրանցից պատրաստված մթերքները, թեփահանված հացահատիկը, միսը, ձուկը, կաթը, պանիրը, կարագը, ապխտած ու համեմված ուտելիքը:
25.01.2012 Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
14.04.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ, չպաշտպանված հարաբերություն ցանկալի չէ:
Lilit
12.04.2015
Nelli
24.06.2012
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ