Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Ալերգիա

Ողջ աշխարհում այն աղետալի չափերի է հասնում: Այս կարծիքին է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի նույն բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը։

 

«Չկա մի երկիր, ուր գոնե հիվանդացության կայուն վիճակ պահպանվի։ Ամենուր ալերգիկ հիվանդությունների աղետալի աճ է գրանցվում։ Անգամ երկրներ կան, ուր յուրաքանչյուր երկրորդն արդեն ալերգիկ է։


Պատճա՞ռը։ Այն մինչեւ վերջ բացահայտված չէ։


Հնարավոր չէ բացատրել գենետիկ փոփոխություններով։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ հիվանդացությունը մի քանի անգամ գերազանցում է այդ երեւույթին։


Անտարակույս սխալ չէ այն տեսակետը, որ շրջակա միջավայրն անմիջական ազդեցություն ունի։ Ճապոնիայում երբ սկսեցին էստակադաներ կառուցել, դրանց շրջակայքում լեռնային մայրի ծառեր կային, որի ծաղիկն ալերգեն է, եւ այդ մայրուղու երկայնքով ալերգիայով հիվանդների թիվն ավելացավ։ Բայց, պետք է ասեմ, որ նման օրինակները շատ չեն։


Շրջակա միջավայրի աղտոտվածությունն անմիջական ազդեցություն ունի։ Բայց պետք է հաշվի առնել երկու պահ։ Այն մի կողմից ծանրացնում է արդեն հիվանդությունն ունեցողների վիճակը, մյուս կողմից նպաստում է նոր հիվանդների թվի աճին։
Կա, այսպես կոչված՝ սանիտարական տեսություն, որը մոտ է ճշմարտությանը։ Համաձայն այդ տեսության՝ երեխաները ծնվում են ալերգիկ զարգացման հակում ունեցող իմունային համակարգով։ Իսկ երբ նրանք հիվանդանում են այս կամ այն ինֆեկցիոն հիվանդությամբ՝ հավասարակշռությունը վերականգնվում է։ Պատահական չէ, որ այն երկրներում, ուր շատ են ինֆեկցիոն հիվանդությունները, քիչ են ալերգիկ հիվանդությունները։


Պետք է ընդունենք նաեւ մեկ այլ իրողություն։ Շատերն են հիշում, որ ԽՍՀՄ տապալման առաջին տարիներին ԱՊՀ շատ հանրապետություններում արդյունաբերական շատ ձեռնարկություններ փակվեցին։ Դրանց մասին միշտ ասվում էր, թե աղտոտում են շրջակա միջավայրը եւ բազմաթիվ, այդ թվում՝ ալերգիկ հիվանդություններ առաջացնում։ Բայց դրանց փակումով ոչ միայն ալերգիկ հիվանդությունների թիվը չնվազեց, այլեւ հիվանդացության աճը շարունակվեց։


Իհարկե, էկոլոգիան լուրջ դերակատարություն ունի, սակայն ամեն բան այդքան էլ պարզ չէ»- ասում է Սպարտակ Գամբարովը։
Պրոֆեսորը փաստում է, որ Հայաստանում նույնպես դարի հիվանդության զգալի աճ կա։


Բոլորովին վերջերս Սպարտակ Գամբարովի ղեկավարությամբ Երեւանում, տարիքային երկու խմբերում՝ առաջին եւ իններորդ դասարանների երեխաների շրջանում բրոնխիալ ասթմայի տարածվածության վերաբերյալ միջազգային չափորոշիչներով հետազոտություն է անցկացվել։ Հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ մեզանում ասթմայով հիվանդ երեխաներն իրականում ավելի շատ են, քան պաշտոնապես հաշվառված է։


Գուցե ոմանք կզարմանան, թե ասվածի հետ ի՞նչ կապ ունի բրոնխիալ ասթման։ Ինչպես մասնագետն է բացատրում, ալերգիկ ռինիտը եւ բրոնխիալ ասթման նույն հիվանդության երկու տարբեր արտահայտությունն են։ Ավելի քիչ դեպքերում է բրոնխիալ ասթման ոչ ալերգիկ լինում։


Իմ խնդրանքով պրոֆեսորը հանրամատչելի ձեւով ներկայացնում է, թե ալերգիայի ժամանակ ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում եւ ինչպե՞ս է արտահայտվում այդ հիվանդությունը։


«Սովորաբար մարդու իմունային համակարգը ճանաչում է օրգանիզմ ներթափանցած ցանկացած օտար մարմին եւ ձգտում է այն ոչնչացնել։ Ալերգիայի ժամանակ իմունային համակարգը ոչ համարժեք, ուժգին արտահայտված ռեակցիա է տալիս ոչ վնասակար նյութերի նկատմամբ, որը կոչվում է գերզգայնություն։ Եւ ցավալին այն է, որ այդ ժամանակ իմունային ռեակցիաների ինտենսիվությունը մի քանի անգամ գերազանցում է նորման։ «Օտարի», իսկ բժշկական տերմինով՝ ալերգենի վրա այնպիսի ուժգին հարձակում է տեղի ունենում, որ բորբոքում է զարգանում։ Տվյալ դեպքում՝ ալերգիկ բորբոքում։ Արտադրվում են անոթները լայնացնող, նյարդային վերջույթները գրգռող, բրոնխների պատերին տեղակայված մկանները կրճատող բազմաթիվ նյութեր։


Ալերգիան արտահայտվում է շատ տարբեր ձեւերով՝ մաշկային տարբեր դրսեւորումներ, շնչառական ֆունկցիայի, ստամոքս–աղիքային տրակտի խանգարումներ եւ այլն։


Ալերգիկի իմունային համակարգը, չգիտես ինչու, բույսերի ծաղկափոշին, կենցաղային փոշին կամ սնկերի սպորան՝ սերմնիկներն, ընդունում է որպես թշնամի եւ սկսում է դրա դեմ պայքարել։ Ալերգիա կարող է առաջանալ նաեւ տնային կենդանիների մազից, միջատների խայթոցից, տզից, սննդից, դեղերից։


Սեզոնային ռինիտը իմունային համակարգի ոչ ադեկվատ ռեակցիան է ծառերի, ինչպես նաեւ հացահատիկային, մոլախոտային բույսերի ծաղկափոշու, սնկային սերմնիկների նկատմամբ։ Դրանով պայմանավորված՝ կարող է սկսվել վաղ գարնանը, ամռանը կամ աշնան կողմ։ Դա կախված է նրանից, թե կոնկրետ ո՞ր ծաղկափոշին է հիվանդության սրման պատճառը։ Վաղ գարնանն սկսվում է ծառերի, իսկ ավելի ուշ՝ մոլախոտերի ծաղկման սեզոնին։ Հիվանդներ կան, ում մոտ սեզոնային ռինիտն սկսվում է գարնանից եւ ուղեկցվում մինչեւ աշուն։ Նրանց մոտ զգայնությունը տարբեր ալերգենների՝ ծաղկափոշիների կամ սնկային սերմնիկների նկատմամբ է։ Ի դեպ, սնկային սերմնիկների առանձին տեսակներ պատճառ են դառնում կլոր տարվա ռինիտի։


Սեզոնային ալերգիկ ռինիտին բնորոշ են շնչառության դժվարացումը, քթից լորձային արտահոսքը, կոպերի, կոկորդի, ականջների քորը, հաճախակի փռշտոցները։ Միաժամանակ կարող է լինել գլխացավ, անքնություն, ընդհանուր անհարմարավետություն, կոտրտվածության զգացում»,–ներկայացնում է մասնագետը։


Իսկ ինչպե՞ս տարբերել՝ ալերգիա է, թե հարբուխ կամ գրիպ։ Դրա համար հետազոտության հատուկ մեթոդներ գոյություն ունեն։ Ալերգոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի համալսարանական կենտրոնում այսօր հնարավորություն ունեն լաբորատոր հետազոտություններով, տարբեր եղանակներով որոշելու, թե հիվանդի մոտ կոնկրետ ի՞նչ ալերգիա է, ո՞ր բույսերի ծաղիկներից է առաջացել։


Թեեւ, ինչպես մասնագետներն են հավաստում, հիվանդների մեծ մասը գիտեն, որ եթե դա իրենց մոտ սկսվում է տարվա որոշակի սեզոնին, ուրեմն ալերգիա է։ Շատերին արդեն հայտնի է նաեւ, թե հատկապես ի՞նչն է իրենց հիվանդության պատճառը։ Օրինակ՝ եթե ալերգիկ երեւույթները հուլիսի վերջին են սկսվում, ուրեմն պատճառը մոլախոտային բույսերն են՝ օշինդր, թելուկ, եղինջ եւ այլն։


Ժամանակային առումով ալերգիայի պատճառ են դառնում.

 

  • ապրիլի վերջից մինչեւ մայիսի վերջը՝ մի խումբ ծառերի ծաղկափոշիները,

  • մայիսի կեսերից մինչեւ հունիսի վերջը՝ մեկ այլ խումբ ծառերի ծաղկափոշիները,

  • մայիսի վերջից մինչեւ հուլիսի վերջը՝ հացահատիկային բույսերը,

  • հուլիսի վերջից մինչեւ հոկտեմբեր՝ մոլախոտային բույսերը։

 

Պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը նաեւ տեղեկացնում է, որ ալերգիկ ռինիտով հիվանդանալու համար պարտադիր չէ գտնվել բնության գրկում՝ ալերգեն ծառերին, բույսերին կամ սնկերին մոտ։ Քամին այդ փոշին հասցնում է ամենուր։ Պատահական չէ, որ անձրեւին հիվանդներն իրենց ավելի լավ են զգում։ Որովհետեւ այդ ժամանակ փոշին նստում է գետնին։ Իհարկե, այդ հիվանդները պետք է խուսափեն ծառաշատ վայրեր գնալուց։


«Պետք է հատուկ շեշտեմ, որ ալերգիկ ռինիտն այնքան էլ անվտանգ հիվանդություն չէ։ Դա բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկի գործոն է։ Եւ լինում են տարիներ, որ ալերգիկ ռինիտից անցումը բրոնխիալ ասթմային ավելի շատ է արձանագրվում։ Այդ առումով այս տարին խիստ ծանր է։ Սարսափելին այն է, հատկապես երեխաների մոտ է ալերգիան վերածվում ասթմայի»։


XXI դարն ընդհանրապես իմունային համակարգի հետ կապված հիվանդությունների դար է։ Իսկ ալերգիկ հիվանդությունն, ինչպես ասացինք, իմունային համակարգի գերզգայնության արտահայտություններից մեկն է։


Պրոֆեսորը հիշեցնում է, որ քիչ չեն նաեւ դեղի, սննդի, կենցաղային փոշու նկատմամբ ալերգիաները։ Նա դեղային ալերգիա ունեցողներին խորհուրդ է տալիս, որեւէ այլ հիվանդության դեպքում բուժող բժշկին անպատճառ տեղեկացնել այդ մասին։


«Եթե ալերգիկ է, անպատճառ պետք է պրոբա արվի։ Պատահում է, որ մարդը դեղ չի օգտագործում ու, հանկարծ, դեղային ալերգիա է առաջանում, ասենք՝ հակաբիոտիկից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ միս է կերել, իսկ այդ կենդանուն հակաբիոտիկ են տվել»,–ասում է պրոֆեսորը։
Ալերգիան շատերին համակած մի հիվանդություն է, որի մասին երկար կարելի է խոսել։ Իսկ ավելի ճիշտը՝ ժամանակին մասնագետին դիմելն է։

Ե՞րբ դիմել մասնագետին


«Հենց որ ի հայտ եկան ալերգիկ ռինիտի առաջին նշանները, անհապաղ պետք է դիմել ալերգոլոգին։ Շատերի մոտ կարծիք կա, թե ալերգիան չբուժվող հիվանդություն է։ Հենց այդ պատճառով էլ նախընտրում են ծանոթ-բարեկամներից իմանալ, թե նրանք ինչ դեղամիջոցներ են օգտագործում եւ ինքնուրույն սկսում են նույնն ընդունել։


Դեղեր կան, որոնք հիվանդն ընդունելով իրեն լավ է զգում։ Բայց դա չի բուժում, այլ օգնում է որ ախտանշանները չզարգանան։ Գոյություն ունի հատուկ իմունոթերապիա, երբ հանվում է հենց տվյալ ալերգենի հանդեպ զգայունությունը։ Որոշվում է ալերգենը եւ կոնկրետ բուժում է տարվում։ Որքան շուտ է հիվանդը մասնագետին դիմում՝ այնքան լավ։ Որովհետեւ, եթե մի քանի տարի շարունակ իմունային համակարգը նույն կերպ ռեակցիա է տալիս ալերգենի հանդեպ, արդեն օգնելը բավական դժվար է լինում, իսկ երբեմն էլ՝ անհնար։ Բայց անգամ եթե չի բուժվում, ապա կանխվում է ռինիտից ասթմայի զարգացումը»,- ասում են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկայի իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը եւ նույն բաժանմունքի ալերգոլոգ-իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանը։


Նաեւ նշում են, որ եթե ալերգիկ երեւույթները թեթեւ են ընթանում, պարտադիր չէ ստացիոնար բուժում ստանալ։


Եւ հորդորում են խորհրդատվություն ստանալ ոչ թե ծանոթ-բարեկամներից կամ դեղատներում, այլ մասնագետի մոտ։ Միաժամանակ վստահեցնում են, որ ժամանակին եւ կանոնավոր բուժման դեպքում արդյունքներն արդյունավետ են լինում։


«Սեզոնի սկզբին ալերգիկ ռինիտի դեմ ստացած բուժումն արդեն իսկ երաշխիք է ամբողջ սեզոնի ընթացքում որպես առողջ, լիարժեք մարդ ապրելու համար։ Չեն կտրվում աշխատանքից, ամբողջ օրը տհաճ զգացողություններ չեն ունենում, ամեն վայրկյան չեն փռշտում, քիթը չեն սրբում»,- ասում են համալսարանական կլինիկայի իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի բաժանմունքի մասնագետները։


Ցավոք, մեզ մոտ ավելի շատ բուժման բոլորովին այլ ձեւ գոյություն ունի։ Ալերգիայի դեպքում մարդիկ նախ գնում են դեղատուն, որտեղ իրենց վրա են վերցնում բուժում նշանակելու պատասխանատվությունը, վաճառում այն դեղը, որը հարմար են գտնում։


«Շատ հաճախ էլ մենք ինչ–որ դեղ ենք նշանակում, իսկ դեղատանն ասում են՝ գիտեք, դա չունենք, բայց սա էլ դրա պես լավն է կամ նույն ազդեցությունն ունի։ Բայց հայտնի չէ, թե դեղատան տված դեղը որքանո՞վ, ի՞նչ հաճախականությամբ է կարելի տվյալ հիվանդին։ Բոլոր նշանակումները մասնագետը պետք է անի՝ հիվանդին զննելուց հետո։ Ինչպես ամեն հիվանդության ժամանակ, այնպես էլ յուրաքանչյուր հիվանդի տարբեր բուժում է նշանակվում։ Կարող է դեղի անվանումը նույնը լինի կամ պրոցեդուրան նման լինի, բայց, ելնելով հիվանդի վիճակից, ամեն մեկին տարբեր դեղաչափով, տարբեր սխեմայով բուժում է նշանակվում։ Մեկը բուժում է ստանում մեկ ամիս, մյուսը՝ երեք։ Դժվար է բացատրել, թե ինչով է պայմանավորված, սակայն այս տարի մեզ դիմող ամեն երկրորդ սեզոնային ռինիտ ունեցող հիվանդի մոտ սկսել է ասթմա զարգանալ։ Գուցե զուտ կլիմայական խնդիր է։ Բայց պիտի մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ասթմայի զարգացմանը մեծապես նպաստում է սեզոնային ռինիտ ունեցողների ոչ լուրջ վերաբերմունքը։ Այս հիվանդությունը պետք է պարտադիր բուժել, որպեսզի ասթմա չզարգանա։


Զարմանալին այն է, որ հիվանդներին հաճախ թյուրիմացության մեջ են գցում անգամ բժիշկներն՝ ասելով, թե ալերգիան չի բուժվում»,-ասում է ալերգոլոգ-իմունոլոգ Նարինե Պանդիկյանը։


«Մենք իրավասու չենք արգելելու։ Դրա համար համապատասխան մարմիններ կան։ Ամեն մարդ ինքը պիտի որոշի՝ դեղատա՞նն ստանա իր բուժումը, թե՞ պրոֆեսիոնալների մոտ։ Կասկած չկա, որ ճիշտն այն է, երբ հիվանդը դիմում է մասնագետին, ստանում համապատասխան խորհրդատվություն եւ նշանակման հիման վրա դեղատնից դեղը գնում։ Մինչդեռ մեզ մոտ հիմնականում հակառակն է կատարվում։ Կորցնելով թանկագին ժամանակը եւ տեսնելով, որ չեն բուժվում կամ երեւույթներն ավելի են խորանում՝ նոր դիմում են մասնագետին»,–հավելում են բաժանմունքի մասնագետները։


Նրանք նաեւ զգուշացնում են, որ ուշացված դեպքերում մշտական բորբոքային վիճակը, անգամ եթե դա զուտ լորձային արտադրություն է, շատ շուտ կարող է այլ ինֆեկցիայի կամ թարախային բորբոքման պատճառ դառնալ, հնարավոր է հայմորյան խոռոչները բորբոքվեն։ Այսինքն՝ բորբոքումը տարածվում է, որի արդյունքում անհրաժեշտ է լինում ալերգիային զուգահեռ այլ բուժում եւս նշանակել։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Սոնա, ալերգիան հիվանդություն է, որը, ցավոք, քրոնիկ է: Իսկ քրոնիկ հիվանդությունները պահանջում են բուժման երկարատև կուրսեր: Ձեր երեխայի դեպքում  դեղամիջոցի ընտրոթյունը ճիշտ է արված և վտանգավոր ոչինչ չկա:    

Սոնա

04.07.2014

երեխաս արդեն մեկ տարի է տառապում է ալերգիայով: Բժշկուհին ախտորոշել է վիրուսային ալերգիա: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ օրը խմում է Alergin: Խնդրում եմ ասեք արդյոք վտանգավոր չէ այդ դեղի երկարատև ընդունումը:

Կարդացեք նաև

Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am
Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Սնունդը և առողջությունը
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com

Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...

Սալուտեմ 3.2021
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am

Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...

Սալուտեմ 1.2021
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Շնչառական համակարգ
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am

Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...

Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am
Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am

Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:   

Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...

Սնունդը և առողջությունը
Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Շնչառական համակարգ
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ