Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Բրոնխային ասթմայի տարածվածությունը Երևան քաղաքի երեխաների շրջանում` ըստ ISAAC ստանդարտացված հարցաթերթերի տվյալների

Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը, հաճախ` կյանքի առաջին տարիներին։ Այն մանկական տարիքի ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է [10]։

 

ԲԱ-ի տարածվածությունը խիստ տարբերվում է առանձին պոպուլյացիաներում` տատանվելով 1-18%-ի սահմաններում [11,13]։ Կլինիկական գործունեության մեջ հաճախ ասթման չի ախտորոշվում, փոխարինվում է «օբստրուկտիվ բրոնխիտ», «օբստրուկտիվ համախտանիշ» և այլ անվանումներով [4], մյուս կողմից էլ թեթև նշաններով տառապող հիվանդները հաճախ չեն դիմում բժշկի, ուստի ասթմայի տարածվածության իրական ցուցանիշները պարզելու համար անհրաժեշտ են ստանդարտացված մեթոդներ կիրառել բնակչության շրջանում, որոնք նաև հնարավոր կլինի համեմատել միջազգային տվյալների հետ։

 

Այդ նպատակով 1990թ. ստեղծվել է մանկական տարիքի ասթմայի և ալերգիաների միջազգային հետազոտությունը (The International Study of Asthma and Allergies in Childhood (ISAAC))` ուսումնասիրելու երեխաների մոտ ԲԱ-ի, ալերգիկ ռինիտի (ԱՌ) և ատոպիկ դերմատիտի (ԱԴ) տարածվածությունը ստանդարտ մեթոդաբանությամբ[6,15]։ Ըստ 56 երկրների առաջին փուլի տվյալների, 13-14տ. երեխաների մոտ ԲԱ-ի ախտանիշներ ¥դժվարացած, սուլող կամ աղմկոտ շնչառություն վերջին 12 ամսվա ընթացքում) գրանցվել են 1.6-36.8%, ԱՌ-ի ախտանիշները (փռշտոց, քթահոսություն և քթի փակվածություն վերջին 12 ամսվա ընթացքում, որը կապված չէ եղել մրսածության հետ) տատանվել են 1.4-39.7% սահմանում, իսկ ԱԴ-ի նշանների տարածվածությունը (ցան, որն ուղեկցվել է արտահայտված քորով և առաջացել ու անհայտացել է առնվազն 6 ամիս շարունակ վերջին 12 ամսվա ընթացքում) տատանվել է 0.3-20.5% սահմանում։ ԲԱ-ի նշաններն առավել տարածված են եղել Միացյալ Թագավորությունում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Իռլանդիայի Հանրապետությունում, իսկ ամենացածր տարածվածություն արձանագրվել է Արևելյան Եվրոպայի որոշ կենտրոններում, Ինդոնեզիայում, Հունաստանում, Չինաստանում, Թայվանում, Ուզբեկստանում, Հնդկաստանում և Եթովպիայում [15]։ 6-7տ. տարիքային խմբում ԲԱ-ի, ԱՌ-ի և ԱԴ-ի նշանները վերջին 12 ամսվա ընթացքում համապատասխանաբար կազմել են 4.1-32.1%, 0.8-14.9% և 2-16% [9]։

 

Հայաստանը ժամանակին չի մասնակցել վերոհիշյալ հետազոտությանը, այդ պատճառով, չնայած ասթմայի տարածվածության վերաբերյալ Հայաստանում կատարված հետազոտությունների առկայությանը [1,2,3], ներկայացրած տվյալները դժվար է համեմատել միջազգային տվյալների հետ` միօրինականացված մեթոդաբանության բացակայության պատճառով։ Ուստի մենք փորձել ենք լրացնել այդ բացը` կատարելով հետազոտություն Երևանի երեխաների շրջանում ասթմայի և մյուս ատոպիկ հիվանդությունների տարածվածության հայտնաբերման ուղղությամբ` օգտագործելով ISAAC ծրագրի շրջանակում մշակված ստանդարտացված մեթոդները։

 

Նյութերը և մեթոդները


Հետազոտության իրականացման նպատակով մեր կողմից թարգմանվել և ադապտացվել են ISAAC ծրագրի հիմնական հարցաթերթերը, որոնք ներառում են հարցեր ԲԱ-ի, ԱՌ-ի, ԱԴ-ի երբևէ ունեցած նշանների, վերջին 12 ամսում ունեցած նշանների, բժշկի կողմից ախտորոշված ԲԱ-ի, ԱՌ-ի և ԱԴ-ի և հիվանդությունների ծանրության աստիճանի մասին հարցեր։ Մեր կողմից ավելացվել են սուլող շնչառության կապակցությամբ դեղամիջոցներ օգտագործելու և բժշկի կողմից հսկողության և ինքնահսկողության վերաբերյալ հարցեր։ Այնուհետև հարցաթերթերն անկախ մասնագետի կողմից հետ թարգմանվել են անգլերեն` ստուգելու և կանխելու թարգմանության գործընթացում հնարավոր շեղումները։

 

Հետազոտությանը մասնակցության համար անհրաժեշտ էր բավարարել հետևյալ պայմանները. հետազոտությունը պետք է կատարել 6-7տ. և 13-14տ. երեխաների շրջանում, յուրաքանչյուր տարիքային խումբը պետք է ընդգրկի առնվազն 3000 երեխա` պատահական սկզբունքով ընտրված դպրոցներից։ 3000 թիվն անհրաժեշտ է, որպեսզի, եթե մեկ կենտրոնում հայտնաբերվի 25% սուլող շնչառության հաճախականություն, մյուսում` 30%, ապա 99% ուժով հնարավոր կլինի հայտնաբերել այդ տարբերությունը 1% նշանակալիությամբ, մյուս կողմից, եթե մեկ կենտրոնում ծանր ասթմայի տարածվածությունը լինի 5%, մյուսում` 3%, ապա 90% ուժով հնարավոր կլինի հայտնաբերել այդ տարբերությունը 1% նշանակալիությամբ [12]։

 

Հետազոտությունը կատարվել է 2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքի 52 պատահական սկզբունքով ընտրված միջնակարգ դպրոցներում։ 6-7տ. համար նախատեսված 4219 հարցաթերթիկից լրացվել և վերադարձվել է 3079-ը (73%), իսկ 13-14տ. համար նախատեսված 3194 հարցաթերթից վերադարձվել է 3002-ը (94%)։ Առաջին և երկրորդ դասարանցիների (6-7տ.) հարցաթերթերը լրացվել են ծնողների կողմից, իսկ իններորդ դասարանցիներինը (13-14տ.) լրացրել են հենց իրենք` երեխաները։ Ստացված արդյունքները մուտքագրվել են Microsoft Office Access 2003 և վիճակագրական վերլուծության են ենթարկվել SPSS 16.0 for Windows 2007 ծրագրի օգնությամբ։

 

Արդյունքները և քննարկումը


Հետազոտությանը մասնակցել է 3079 6-7տ. երեխա, որից 1603 տղա և 1471 աղջիկ, և 3002 13-14տ. երեխա, որից 1466 տղա և 1535 աղջիկ։ Ստացվել են հետևյալ տվյալները (տես աղյուսակներ 1-3)`

 

Աղյուսակ 1. ԲԱ ախտանիշների և բժշկի կողմից ախտորոշված ԲԱ-ի տարածվածությունըԵրևան քաղաքի 6-7տ. և 13-14տ. երեխաների մոտ

 

6-7տ.

13-14տ.

բացարձակ թվեր

%

բացարձակ թվեր

%

Երբևէ ունեցած ԲԱ ախտանշաններ

278

9.0%

253

8.4%

ԲԱ նշաններ վերջին 12 ամսվա ընթացքում

114

3.7%

120

4.0%

Բժշկ իկողմից երբևէ ախտորոշված ԲԱ

16

0.5%

24

0.8%

ԲԱ նշաններ վերջին 12 ամսվա ընթացքում ֆիզիկական ակտիվության ընթացքում

39

1.3%

277

9.3%*

Չոր գիշերային հազ վերջին 12 ամսվա ընթացքում, որը կապված չէ մրսածության հետ

85

2.8%

163

5.5%*

Որևէ դեղամիջոցի օգտագործում ԲԱ նշաններ իկապակցությամբ վերջին 12 ամսվա ընթացքում

61

2.0%

19

0.6%*

 

Աղյուսակ 2. ալերգիկ ռինոկոնյուկտիվիտի ախտանիշների

և բժշկի կողմից ախտորոշված ԱՌ-ի տարածվածությունըԵրևան քաղաքի

6-7տ. և 13-14տ. երեխաների մոտ

 

6-7տ.

13-14տ.

բացարձակ թվեր

%

բացարձակ թվեր

%

Երբևէ ունեցած ԱՌ նշաններ

190

6.2%

350

11.7%*

Վերջին 12 ամսվա ընթացքում ունեցած ԱՌ նշաններ

132

4.3%

256

8.5%

Վերջին 12 ամսվա ընթացքում ունեցած արցունքահոսություն և աչքերի քոր

45

1.5%

135

4.5%

Բժշկի կողմից երբևէ ախտորոշված ԱՌ

29

1.0%

56

1.9%**

 

Աղյուսակ 3. ԱԴ-ի ախտանիշների և բժշկի կողմից ախտորոշված ԱԴ-ի տարածվածությունըԵրևան քաղաքի 6-7տ. և 13-14տ. երեխաների մոտ`

 

6-7տ.

13-14տ.

բացարձակ թվեր

%

բացարձակ թվեր

%

Երբևէ ունեցած ԱԴ նշաններ

72

2.4%

131

4.4%*

ԱԴ նշաններ վերջին 12 ամսվա ընթացքում

43

1.4%

96

3.2%

Բժշկի կողմից երբևէ ախտորոշված ԱԴ

19

0.6%

33

1.1%***

Նշ. *-միջտարիքային հավաստի տարբերություն` p<0.001

**- միջտարիքային հավաստի տարբերություն` p<0.01

***- միջտարիքային հավաստի տարբերություն` p<0.05

 

Պետք է նշել, որ միայն դժվարացած և սուլող շնչառության առկայությունն արդեն իսկ մեծացնում է «ասթմա» ախտորոշման հավանականությունը [11]։ Ուստի այդ առումով առանցքային է վերջին 12 ամսվա ընթացքում ունեցած դժվարացած, սուլող շնչառություն ունենալու վերաբերյալ հարցը, որին դրական են պատասխանել 6-7տ. և 13-14տ. երեխաների համապատասխանաբար 3.7% և 4.0%-ը, իսկ բժշկի կողմից ախտորոշված ԲԱ նշել են 0.5% և 0.8%-ը ։ ԱՌ-ի առկա ախտանիշները կազմել են 4.3% և 8.5% համապատասխանաբար 6-7 և 13-14 տարիքային խմբերում, իսկ ախտորոշված ԱՌ-ը` ընդամենը 1.0% և 1.9%։ ԱԴ-ի առկա նշանների տարածվածությունը կազմել է 2.4% և 4.4% 6-7 և 13-14 տարիքային խմբերում, իսկ ախտորոշված ԱԴ-ը ` 0.6% և 1.1% համապատասխանաբար։

 

Ըստ ստացված տվյալների վերլուծության հայտնաբերվել է, որ առկա է միջտարիքային վիճակագրորեն հավաստի տարբերություն ֆիզիկական ակտիվության հետ կապված ասթմայի նշանների (p

 

6-7 տարիքային խմբում միջսեռային հավաստի տարբերություններ են հայտնաբերվել երբևէ ունեցած դժվարացած շնչառության (p

 

Այսպիսով, ըստ ստացված տվյալների, Երևանը կարելի է համարել ատոպիկ հիվանդությունների փոքր տարածվածության գոտի։ Եթե համեմատենք հարևան երկրների տվյալների հետ, ապա Իրանում առկա ասթմայի ախտանշանները և ախտորոշված ասթման կազմել են 10.9 և 2.7%, Վրաստանում` 3.6 և 3.1%, Ռուսաստանում` 4.4 և 2.4%, Թուրքիայում` 8.1 և 6.4% [7,14]։ Այսինքն, որքան էլ հարևան երկրներում ասթման քիչ է տարածված, Երևանի տվյալներով ախտորոշված ասթման շատ ավելի փոքր թիվ է կազմում, իսկ ասթմայի ախտանիշները համեմատելի են այդ երկրների տվյալների հետ։ Ըստ Հայաստանում նախկինում կատարված հետազոտությունների, ԲԱ-ն կազմում է 8.3+ 0.28 1000 6-14տ. երեխայի հաշվով, ԱՌ-ը` 11.4+0.33, ԱԴ-ն` 6.8+0.25 [3]։ Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է երբևէ ունեցած ԲԱ-ի, ԱՌ-ի և ԱԴ-ի ախտանիշների և բժշկի կողմից ախտորոշված հիվանդությունների հետևյալ ցուցանիշները` 11.2%, 12.8%, 9.3%, 1.1%, 6.9% և 2.5% համապատասխանաբար [1]։ ԲԱ-ի տարածվածության հետ առչվող մեկ այլ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 584 ԲԱ-ով հիվանդ երեխա (6-10տ.)` 4705 երեխայից [2]։ Այսպիսով, տվյալները բազմազան են, որոշ տվյալներ համապատասխանում են մեր արդյունքներին, մյուսները` խիստ տարբերվում, սակայն քանի որ ասթմայի տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանությունները բոլոր դեպքերում տարբերվել են իրարից, ապա տվյալները համադրելը դժվար է և ոչ այնքան ճիշտ։ Եվ քանի որ մեր նպատակն էր ստանալ ալերգիկ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տվյալներ, որոնք համադրելի կլինեն միջազգային տվյալների հետ, ուստի մենք կարող ենք համեմատել ստացված արդյունքներն այլ տարածաշրջանների` նմանատիպ մեթոդով ստացված տվյալների հետ, քանի որ պահպանվել են բոլոր ներկայացված պահանջները և մեթոդները։

 

Եզրահանգում


Այպիսով, մանկական տարիքի ԲԱ-ն և մյուս ատոպիկ հիվանդությունները ք. Երևանում ունեն փոքր տարածվածություն, սակայն հաշվի առնելով, որ երեխաների ունեցած ախտանիշների տարածվածությունը մի քանի անգամ ավելի մեծ է ախտորոշված հիվանդությունների տարածվածությունից ¥6-7 տարիքային խմբում ախտորոշված ԲԱ-ն կազմում է ԲԱ առկա նշանների ընդամենը 8%-ը, իսկ 13-14 տարիքային խմբում` 7.7%-ը), ապա կարելի է ենթադրել, որ Երևանում կա ալերգիկ հիվանդությունների թերի ախտորոշում, հիմնականում, հավանաբար, թեթև ձևերի հաշվին։ Ստացված տվյալներն օբյեկտիվ տվյալների հետ համադրելու նպատակով մենք կատարելու ենք նաև երկրորդ փուլը, որն իր մեջ կներառի մանրամասն հարցազրույց, զննում և սպիրոմետրիա։

 

Գրականություն 


  1. Բաղդասարյան Ա. Ասթմայի, ալերգիկ ռինիտի և ատոպիկ դերմատիտի տարածվածությունը երեխաների մոտ Հայաստանում։ Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսի նյութերի ժողովածու, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, 2008, 49-51; 
  2. Ոսկանյան Ա.Հ., Ոսկանյան Ա.Ա., Հովհաննիսյան Ա.Վ., Միքայելյան Ս.Ա. Պասիվ ծխելը և ասթման տարրական դասարանների երեխաների մոտ։ Медицинский вестник Эребуни, 2002 1(9), 86-90;
  3. Акунц В.Б.; Распространенность аллергических заболеваний у детей в городской и сельской популяциях Армении, Медицинская наука Армении 3/1999.стр 81-86; 
  4. Балаболкин И.И., Гавалов С.М., Геппе Н.А., Национальная программа "Бронхиальная астма у детей. Стратегия лечения, профилактика", Москва 1997; 
  5. Лолор-младший Г., Фишер Т., Адельман Д. Клиническая иммунология и аллергология; перевод с англ.; Практика; Москва 2000;806 с.; 
  6. Asher M.J., Keil U., Anderson H.R., Beasley R.,International Study of Asthma and Allergies in Childhood(ISAAC),Rationale and Methods;Eur Respir J.,1995,8,483-491;
  7. Ayten Pamukcu Uyan, Aynur Gozukara, Nuray Yesildal։ Prevalence Of Asthma And Allergic Disorders Among Children In Duzce,Turkey։ ISAAC Phase One. The Internet Journal of Epidemiology. 2003. Volume 1,Number1.
  8. Downs S. H., Marks G. B., Sporik R., Belosouva E. G., Car N. G. and Peat J. K.;Continued increase in the prevalence of asthma and atopy;Arch. Dis. Child. 2001;84;20-23;
  9. Ellwood P., Asher M.I., Beasley R., Clayton T.O., Stewart A.W.,on behalf of the ISAAC Steering Committee and the ISAAC Phase Three Study Group;ISAAC Phase Three Manual; ISAAC International Data Centre,Auckland, New Zealand, July 2000.
  10.  Felix H. Sennhauser, Charlotte Braun-Fahrlaևnder andJohannes H. Wildhaber;The burden of asthma in children։a European perspective;PAEDIATRIC RESPIRATORY REVIEWS; (2005); 6, 2–7;
  11. Global Strategy For Asthma Management And Prevention,GINA,2008update ;
  12. ISAAC Manual; Auckland (NZ)/ MՖnster (FRG); December 1993 (2ndedition);
  13. National Heart, Lung,and Blood InstituteNational Asthma Education and Prevention Program Expert Panel Report 3։Guidelines for the Diagnosis and Management of Asthma Full Report 2007;
  14. The International Study of Asthma and Allergies in Childhood (ISAAC) Steering Committee; Worldwide variations in the prevalence of asthma symptoms։ the International Study of Asthma and Allergies in Childhood (ISAAC); Eur Respir J 1998; 12։ 315–335.
  15. The ISAAC Steering Commettee;Worldwide Variations in Prevalence of Symptoms of Asthma , Allergic Rhinoconjuctivitis,and Atopic Eczema;Lancet;1998։351։1225-32;
  16. Torres-Borrego J., Molina-Teran A.B., Montes-Mendosa C.;Prevalence and associated factors of allergic rhinitis and atopic dermatitis in children;Allergol Immunopathol 2008;36(2)։90-100.

Հեղինակ. Լ.Վ. Կոստանյան. ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական կլինիկա
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Առողջապահություն 2.2010

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ