Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների

Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Վերջանում է երկրորդ եռամսյակը, որը համարվում է երեխային սպասելու ընթացքի ամենախաղաղ ժամանակը: 26-րդ շաբաթը երեխայի համար կարևոր է այնքանով, որ նա արդեն կենսունակ է դարձել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում, բժշկական ճիշտ խնամքի պայմաններում նա պատրաստ է ինքնուրույն կյանքի:


Հղիության 26-րդ շաբաթում արգանդի չափերի մեծացումն անհետք չի անցնում ապագա մոր ինքնազգացողության վրա: Նրան կարող են անհանգստացնել այրոցը, փորկապությունը, ձկնամկանի կծկումները, ձեռքերի և ոտքերի այտուցները, արյան մեջ երկաթի քանակի քչացումը: Այս ախտանիշներն առանձնապես վտանգավոր չեն, բայց եթե իսկապես Ձեզ վատ եք զգում, անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

Փոքրիկը կշռում է մոտավորապե- 750 գրամ, նրա երկարությունը 30 սմ-ից փոքր ինչ ավելի է: Պտղի հիպոֆիզն այժմ իր վրա է վերցրել «աճման» գործընթացը՝ արտադրում է աճման հորմոն /մինչև 25 շաբաթը պտղի աճի պատասխանատուն մոր հորմոնալ համակարգն էր/: Այս շաբաթից սկսած մակերիկամների կեղևը և ուղեղը գործում են համակցված՝ արտադրելով կարևորագույն հորմոններ՝ կորտիկոիդներ: Այս հորմոնները երեխային պատրաստում են մոր օրգանիզմից դուրս կյանքին: Երեխայի լսողական օրգանն արդեն բավականին զարգացած է, որպեսզի լավ տարբերի ձայները:

 

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

 

Երբեմն հղիության այս ժամկետում սկսում են գանգատվել ոտքերի մկանների կծկումներից, որը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում ֆոսֆորի ավելցուկով կամ կալցիումի, մագնիումի անբավարարությամբ: Բժիշկը խորհուրդ կտա դեղեր, որոնք կլուծեն այդ խնդիրը /լավ միջոց է սովորական կալցիումի գլյուկոնատը/: Պետք է հիշել, որ ֆոսֆատներ պարունակում է միսը, այդ պատճառով սննդում մսի օգտագործումը պետք է սահմանափակել:


Հաճախ երրորդ եռամսյակի սկզբում հղիների մոտ սկսում են այտուցվել ոտքերը` որպես հետևանք ստորին վերջույթներից հեղուկի հոսքի խանգարման, քանի որ աճող արգանդն այժմ գրեթե մշտապես ճնշում է որովայնի խոշոր անոթները:


Նորմալ է, եթե ոտքերն այտուցվում են երեկոյան, իսկ առավոտյան անցնում են: Անհանգստանալ է պետք, եթե այտուցն առավոտյան ավելի նկատելի է դառնում: Դա կարող է լուրջ խնդիրների ազդանշան լինել, օրինակ, ուշ տոքսիկոզի, կամ հեստոզի /երբեմն այն սկսվում է անգամ եռամսյակի կեսին/: Այտուցներից խուսափելու համար, պետք է պակասեցնել աղի օգտագործումը: Իսկ ահա հեղուկների օգտագործումը, ընդհակառակը, պետք է ավելացնել:


Հեստոզի մասին կարող է հուշել նաև քաշի կտրուկ ավելացումը /օրգանիզմում հեղուկի ավելացման հաշվին/, ճնշման հանկարծակի բարձրացումը /մինչև 130/90/, պրոտեինուրիան /մեզի մեջ սպիտակուցի առկայությունը/:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • Մտածել ծննդաբերությունից հետո աշխատանքի անցնելու ժամկետների մասին
  • եթե սովոր եք ամեն բան նախապես պլանավորել, կարելի է փորձել նաև ծրագրել աշխատանքի անցնելու սկիզբը: Չնայած, շատ հավանական է, որ չցանկանաք վաղ վերադառնալ աշխատանքի:
  • Հաշվարկել օրվա մեջ օգտագործվող աղի քանակը հեստոզից խուսափելու համար, հղիության երկրորդ կեսին, անհրաժեշտ է սահմանափակել աղի օգտագործումը:

Սկզբնաղբյուր. morevmankan
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ