Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am
Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն այդ ժամանակ շատ օգտակար է: Այս շաբաթում ժամանակն է մտածել հարմար հագուստի և ներքնազգեստի մասին, քանի որ աճող որովայնն արդեն գնալով ավելի դժվար է տեղավորվում հին հագուստների մեջ: Հղիների հատուկ հագուստն անհրաժեշտություն է, այնպես որ պետք է թարմացնել զգեստապահարանը համապատասխան հագուստներով, որոնք հարմարավետ կլինեն, իսկ երեխայի համար հարմար և անվնաս:
Պտղի զարգացումը
Երեխայի երկարությունը 9 սանտիմետր է: Նրա օրգանիզմում արդեն ավելի շատ օրգան-սիստեմներ են գործունեություն սկսել. Երիկամները մեզ են արտադրում, երկարում են և մարսողական պրոցես սկսում աղիները: Երեխայի արյան մեջ հայտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ: Ձևավորվում են ձայնալարերը, նյարդային համակարգը և երեխան արդեն կարող է արձագանքել արտաքին ազդակներին: Նրա մաշկը այժմ պատված է շատ նուրբ աղվամազով:
Մոր վիճակը
Հղիների մեծամասնության մոտ այս շրջանում գրեթե անհետանում են տոքսիկոզի արտահայտությունները: Շատ կանայք նշում են էներգիայի մեծ ներկայություն և լիբիդոյի ակտիվացում, քանի որ ինքնազգացողությունը բավականին լավ է: Արդեն կարող է երևալ ոչ մեծ որովայնը: Բայց քաշը դեռևս գրեթե այնքան է, որքան մինչ հղիությունն էր: Նկատելի քաշի ավելացում պետք է սպասել 18-20 շաբաթում:
Հղիներից շատերը գանգատվում են տագնապային վիճակից, տրամադրության փոփոխականությունից: Ինքնազգացողությունը կարող են լավացնել հոմեոպաթիկ հանգստացնող պրեպարատները կամ հանգստացնող բուսական թեյերը, բայց ոչ երբեք սպիրտ պարունակող թուրմերը: Բայց այդ ամենը պետք է օգտագործել միայն բժշկի ցուցումով: Լավ հանգստացնող ազդեցություն ունեն հղիների յոգան և մեդիտացիան, կենտրոնացումը սեփական զգացողությունների վրա: Դրանք օգտակար են և ներվային, և մկանային համակարգի համար: Բազմապտուղ հղիության ժամանակ բժիշկն արդեն կարող է խորհուրդ տալ կրել որովայնը ֆիքսող սպիտակեղեն, որպեսզի թուլացվի իրանի և ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունը:
Քանի որ պրոգեստերոնը թուլացնում է մկանները, հղիի միզուկը հեշտ է ինֆեկցվում: Բացի դա, փոխվում է հեշտոցային միջավայրի թթվա-հիմնային հավասարակշռությունը՝ PH-ը: Դա կարող է միզուղիների ինֆեկցիաների պատճառ դառնալ: Եվ միզարձակման ժամանակ ի հայտ եկող ամենաչնչին տհաճ զգացողությունն արդեն պատճառ է բժշկին դիմելու:
Հիվանդության առաջացումը կանխել հնարավոր է հետևելով միզարձակմանը և կանխարգելիչ նպատակով ընդունելով թեթև միզամուղ բուսական փնջեր. հղին չպետք է ՛՛դիմանա՛՛:
Ի՞նչ անել
Հաճախ լինել մաքուր օդում
Զբոսանքներն օգտակար են ապագա մորը: Արդեն այժմ պետք է վարժվել դրսում շատ ժամանակ անցկացնելուն. Դա երեխայի ծննդից հետո էլ է պետք գալու:
03.04.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDbzJ0I' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

