Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 9-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիության մանկաբարձական ժամկետը 9-ը շաբաթ է, իսկ դա նշանակում է, որը բժիշկը կարող է Ձեզ ուղարկել հետազոտության՝ տոքսոպլազմոզի, ցիտոմեգալովիրուսի և կարմրախտի կապակցությամբ: Անպայման հանձնեք բոլոր պահանջվող անալիզները և այցելեք անհրաժեշտ մասնագետներին: Այս շրջանում պետք է խորհրդակցել ակնաբույժի, թերապևտի, մաշկաբանի, ատամնաբույժի, օտոլարինգոլոգի և սրտաբանի հետ: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ֆլեբոլոգ և ինֆեկցիոնիստ: Իհարկե, բոլոր մասնագետներին այցելելը միաժամանակ շատ դժվար է, այդ պատճառով՝ գնահատելով Ձեր վիճակը և ուժերը, նրանց մոտ գրանցվեք հերթականությամբ:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Պտղի երկարությունը գլխի գագաթից մինչև սրբոսկր կազմում է մոտ 22-30 միլիմետր, քաշը գրեթե 1 գրամ է: Նրա սիրտն արդեն ունի 4 խոռոչ /2 նախասիրտ և 2 փորոք/, արդեն սկսել են ձևավորվել կաթնատամների սաղմերը, անհետացել է էմբրիոնալ «պոչուկը»: Ակտիվորեն զարգանում է գլխուղեղը, ձևավորվում է ուղեղիկը /ուղեղի այն մասը, որն ապահովվում է շարժումների կոորդինացիան/:
Արդեն լրիվ ձևավորվել են աչքերը, սակայն մինչև 27 շաբաթը նրանք կոպերով փակված են լինելու: Ձեռքերի մատները ավելի երկար են, առաջիկայում դրանց վրա արդեն կհայտնվեն թմբիկները:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
9 շաբաթական հղիության ընթացքում ևս մշտապես մեծանում է արգանդը, օրեցօր ավելանում է արյան և լիմֆատիկ հեղուկի ծավալը: Կարող է նկատվել մոր քաշի ոչ շատ մեծացում: Այդ կերպ օրգանիզմն սկսում է ճարպ պահեստավորել, որը պետք է լինելու երեխային կրծքով կերակրելու ժամանակ: Կրծքագեղձերը կարող են մեծանալ չափերով և պետք է ձեռք բերել նրանց համապատասխան կրծկալ, որպեսզի քչանա նրանց մկանների և մաշկի վրա ճնշումը: Մեծանում են նաև պտուկների շուրջ եղող շրջանակները, իսկ նրանց վրա գտնվող՝ խոնավացնող և հակամիկրոբային նյութ արտադրող միկրոգեղձերը դառնում են ավելի փքված և նկատելի: Կրծքագեղձերի վրա ի հայտ եկած և արտահայտված երակային ցանցը միանգամայն նորմալ է:
Պտղի՝ սննդային նյութերի և հեղուկների գնալով մեծացող պահանջները իր աճի և արգանդում հարմարավետ զգալու համար, կարող են մոր մոտ առաջացնել մաշկի չորություն: Մաշկն արդեն բավարար չափով խոնավություն և սնունդ չի ստանում: Ցանկալի է հրաժարվել օճառից և ագրեսիվ լվացող միջոցներից: Պետք է օգտագործել լոգանքի խոնավացնող քսուք-գելեր: Ինտիմ հիգիենայի համար կարելի է օգտվել հատուկ ինտիմ կաթնաթթվային քսուքներից:
Հղիության համար վտանգ կարող է ներկայացնել անգամ սովորական ստամոքս-աղիքային խանգարումը: Սրտխառնոցը, փսխումը, լիստերիոզով պայմանավորված դիարեան ( Listeria monocytogenes բակտերիաների առաջացրած թունավորում) կարող են բերել պտղի հիպօքսիայի՝ թթվածնային անբավարարության և անգամ վիժման:
Այդ պատճառով, հղի կնոջ սննդի մեջ չպետք է լինեն չպաստերիզացված կաթ, տնային պատրաստման կաթնաշոռ, պանիրներ, լավ չեփված միս, ձուկ և հում ձու: Օգտագործելուց առաջ պետք է շատ լավ լվանալ միրգն ու բանջարեղեմը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
- Ձեռք բերել հղիների համար նախատեսված հատուկ ներքնազգեստ՝ անկար, փափուկ, շփման համար հաճելի, որը կարելի է օգտագործել նաև վաղ շրջանում: Եվ ցանկալի է, որ այն լինի բնակական գործվածքից:
- Հրաժարվել օճառից և օգտագործել լոգանքի խոնավացնող քսուք-գելեր
- Հղի կնոջ մաշկը պահանջում է մշտական նուրբ և հոգատար խնամք: Օճառը չորացնում է մաշկը, որն այս շրջանում ուժեղ խոնավացման կարիք ունի:
- Սննդից հանել ապագա մոր համար վտանգավոր մթերքները
Ապագա մայրը պետք է խիստ ուշադիր լինի իր սննդի նկատմամբ: Հղի կնոջ սեղանին հայտնված ցանկացած կերակուր պետք է անցնի ներքին«որակի քննություն»:
18.01.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

