Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. վեցերորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիության վեցերորդ շաբաթում սկսում է բաբախել ապագա երեխայի սիրտը: Դա անսահման ուրախացնում է ցանկացած հղի կնոջ: Իսկ ուրախությունը կատարյալ դարձնելու համար ավելացնենք, որ այդ նույն շաբաթում էմբրոնի մոտ հայտնվում են բերանը, քիթը և ականջները: Սակայն հղի կնօջ առօրյան այդ շաբաթում միայն ուրախություններով չէ, որ լցված է. իրանի ցավերը կամ արգանդի հիպերտոնուսը պատճառ է սեփական առողջությանը եռապատկված ուշադրություն դարձնելու համար:
Որպեսզի խուսափեք հղիության ախտաբանություններից, խորհրդակցեք բժշկի հետ և սկսեք այդ շրջանի համար անհրաժեշտ վիտամիններ ընդունել:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխայի երկարությունը (գլխի գագաթից մինչև սրբոսկր) հասնում է 4-6 մմ-ի: Երեխան ազատ տեղավորված է պտղապարկի մեջ և միացած է արգանդին` այդ օրերին ձևավորված պորտալարի օգնությամբ: Այս շաբաթվա ընթացքում ապագա երեխան իր տեսքով շերեփուկ է հիշեցնում՝. նա ունի խռիկներ և պոչիկ, որոնք հետագա զարգացման ընթացքում կանհետանան:
Հղիության 6-րդ շաբաթում սկսում է բաբախել սաղմի սիրտը: Սրտի զարկերի հաճախականությունը 100-160 է` մեկ րոպեում, որը գրեթե 2 անգամ ավելի է, քան մեծահասակ մարդու մոտ:
Երեխայի մոտ սկսում են ձևավորվել բերանը, քիթը և ականջները, ընթանում է ուղեղի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի և ստամոքսի զարգացումը: Լյարդն սկսում է արտադրել արյան բջիջներ, իսկ ուղեղն արդեն վերահսկում է մկանների և սրտի աշխատանքը:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Հղի կնոջ մոտ ավելի է արտահայտվում վաղ տոքսիկոզը՝ ի հայտ են գալիս հոտերի հանդեպ չափազանց զգայունություն և ուժեղացած թքարտադրություն:
Կրծքագեղձերում կարող են զգացվել թեթև ծակոցներ՝ կաթնագեղձերը պատրաստվում են այն բանին, որ 8 ամիս հետո պետք է սկսեն կաթնարտադրությունը: Պտուկների շուրջն սկսում է մգանալ:
Ինքնազգացողության լավացման համար բժիշկները խորհուրդ են տալիս փոխել սննդի ռեժիմը. ուտել հաճախ` օրը 7 անգամ, բայց փոքր քանակներով: Առավոտյան ի հայտ եկող սրտխառնոցից խուսափելու համար առաջին նախաճաշը կարելի է կազմակերպել դեռ պառկած վիճակում: Հղիության համար վիտամինների ընդունումը նախընտրելի է ընդունել օրվա այն ժամերին, երբ տոքսիկոզի նշանները նվազագույն են: Փսխման դեպքում կորցրած հեղուկը և աղերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում ուտել հյութեղ մրգեր և բանջարեղեն՝ ձմերուկ, սեխ, տանձ, վարունգ և լոլիկ:
6-7 շաբաթները ճիշտ ժամանակն են արդեն առաջին անգամ բժշկին այցելելու համար: Հավանաբար բժիշկը կնշանակի առաջին ուլտրաձայնային հետազոտությունը, որպեսզի բացառի արտարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը և, այսպես կոչված, «բշտային կեւտակները» («пузырный занос» ) (անոմալիա, որի ժամանակ հղիություն չկա, իսկ ԽԳ-ի (ХГЧ) մակարդակը շատ բարձր է):
Բժիշկը նաև կորոշի ապագա մոր կոնքի չափերը, կկազմի ընտանեկան և մանկաբարձական անամնեզ: Կանանց խորհրդատվական այցի համար կարելի է նախապես պատրաստվել: Արժե կազմել մանկական շրջանում տարած ինֆեկցիաների ցուցակը, պարզել, թե ինչպե՞ս են ընթացել հղիի մոր նախկին ծննդաբերությունները: Կարելի է նաև հետաքրքրվել, թե արդյո՞ք հղիի կամ նրա ամուսնու ընտանիքում կան գենետիկ հիվանդություններ կամ շեղումներ (հեմոֆիլիա, դալտոնիզմ), եղե՞լ են, արդյոք, զույգերի ծնունդներ:
Այս ամենը կօգնի բժշկին` հղիի քարտը լրացնելիս: Նաև 6-7 շաբաթներում արդեն կարելի է պարզել բազմապտուղ հղիությունը:
Ի՞նչ անել
1. Ձեռք բերել հղինների համար նախատեսված հատուկ սպիտակեղեն. aնկար, փափուկ և շոշափելիս հաճելի սպիտակեղենը ավելորդ չէ անգամ հղիության վաղ շրջանում: Եվ ցանկալի է, որ այն լինի բնական գործվածքից:
2. Հրաժարվել օճառից և օգտագործել ցնցուղի համար պիտանի քսուkներ (крем-гели):
Հղի կնոջ մաշկը պահանջում է հոգատարություն և խնամք: Օճառը չորացնում է մաշկը, որին այս շրջանում անհրաժեշտ է ուժեղացված խոնավեցում:
3. Սննդում բացառել ապագա մոր համար վնասակար մթերքները. հղի կինը պետք է հատուկ ուշադրություն դարձնի իր սննդին: Սեղանին հայտնված ցանկացած կերակուր պետք է անցնի ներքին «քննություն»:
20.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHUQIUh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

