Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. չորրորդ շաբաթ. tsnndatun.am
Չորրորդ շաբաթում ճիշտ ժամանակն է փնտրել հղիության առաջին նշանները՝ ջերմությունը հղիության սկզբում կարող է փոքր ինչ բարձրանալ, սովորական երևույթները կարող են գրգռվածություն առաջացնել, հոտերը` չափից դուրս սուր թվալ և այլն: Այդ ամենն, իհարկե, լինում է ոչ միշտ և ոչ բոլորի մոտ, սակայն բավականին հաճախ է հանդիպում:
Հղիության սկզբում հանկարծ հայտնված արյունային արտադրությունը կարող է վախեցնել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կախված է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայով և նրա ամրացումով: Պետք չէ տագնապել, բայց բժշկի դիմելն անհրաժեշտ է:
Այս շաբաթում սկսում է, այսպես կոչված, արտասաղմնային օրգանների զարգացումը՝ խորիոնի, ամնիոնի և դեղնուցապարկի (желточного мешка): Դրանք անհրաժեշտ են ապագա երեխայի սնունդը, շնչառությունը և արտաքին ազգակներից նրա պաշտպանությունn ապահովելու համար:
Սաղմը շաբաթվա սկզբում ունի 0,36, իսկ շաբաթվա վերջում արդեն 1 մմ երկարություն, իսկ ձևով 3 սաղմնային թերթերից կազմված սկավառակի է նման: Ներքին թերթիկը (էնդոդերմա) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի առաջացման համար: Միջին թերթիկը (մեզոդերմա) կազմավորում է ոսկրա-մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը: Արտաքին թերթիկից (էկտոդերմ) հետագայում առաջանում են երեխայի մաշկը, մազերը, աչքերը և նյարդային համակարգը:
Չորրորդ շաբաթվա վերջում ձևավորվում է երեխայի գլուխը:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Շատ կանանց մոտ հղիության հենց սկզբում արտահայտվում են անհասկանալի գրգռվածություն, շուտ հոգնածություն, մեծանում են կրծքագեղձերը, պտուները դառնում են շատ զգայուն: Այս ամենի համար պատասխանատու է դեղին մարմնիկը, որն առաջանում է ձվարանում՝` ձվաբջջի պոկվելուց հետո: Դեղին մարմնիկն ակտիվորեն պրոգեստերոն է արտադրում, ինչը փոխում է ապագա մոր հորմոնալ ֆոնը: Բացի այդ, մայրական օրգանիզմն սկսում է նոր հորմոն արտադրել՝ մարդու խորիոնիկ գոնադոտրոպին: Այն օրգանիզմում հայտնվում է արգանդի պատին էմբրիոնի իմպլանտացիայից հետո՝ սկզբում արյան մեջ, իսկ ավելի ուշ՝ կնոջ մեզում:
Արյան հետազոտության օգնությամբ մոր օրգանիզմում խորիոնիկ գոնադոտրոպինի (ԽԳ-ХГЧ) առկայությունը կարելի է որոշել հղիության արդեն 10-րդ օրը, բայց դիմել բժշկի` հղիությունը պարզելու համար, դեռ շատ վաղ է:
Հղիության թեստերն ընդունակ են որոշել ԽԳ-ի առկայությունը մեզում միայն բեղմնավորումից 2-2,5 շաբաթ անց: Այդ պատճառով, եթե թեստը 4-րդ շաբաթվա վերջում ցույց չի տվել երկու գծիկները, դա դեռ չի նշանակում, որ հղիություն չկա: Թեստը կարող է սխալ լինել պահպանման ոչ ճիշտ պայմանների պատճառով, կամ ստուգողական շերտի չափից դուրս ցածր զգայունության պատճառով:
Թեստը շատ ավելի ճիշտ արդյունք է ցույց տալիս առավոտյան, երբ ԽԳ հորմոնը մեզում ամենաբարձր ցուցանիշն ունի:
Ի՞նչ անել
Արյան հետազոտություն՝ ԽԳ-ն որոշելու համար, ամենաճշգրիտն է հղիությունը պարզելու համար, սակայն հղիության դեղատնային, էլեկտրոնային, շիթային կամ պլանշետային թեստերը նույնպես կիրառելի են:
06.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUvlToZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

