Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 2,5-3 տարեկանում

Մի քանի վայրկյան կանգնում է մի ոտքի վրա։ Ցատկում է 5 սմ բարձրություն ունեցող արգելքի վրայից։ Քայլքով անցնում է հատակից 30-35 սմ բարձր հորիզոնական փայտի կամ պարանի վրայով։

 

Ինքն է կապում կոշիկների քուղերը։ Շրջաններ է նկարում։ Նետում է գնդակը 70-100 սմ հեռավորությունից։ Որսում է գնդակը։ Հորինում է դերերով խաղեր՝ 2—3 երեխաների մասնակցությամբ (մոր, բժշկի և այլն)։ Լվացվում է առանց շորերը թրջելու։ Երաժշտության տակ կարող է փոխել շարժումների արագությունը, ուղղությունը, բ նույթը։ Կարող է կտրուկ շրջվել ետ՝ իրեն բռնել ցանկացողի մոտենալու դեպքում։

 

Մեծահասակի խոսքը երեխայի համար դառնում է նաև ճանաչողական միջոց։ Հեշտությամբ ընկալում է կարճ պատմվածքը, բանաստեղծությունը, երգը, հեքիաթը։ Նկարի վրա անվանում է գործողությունը։ Հաճախ է հարցնում «ինչո՞ւ», «ե՞րբ»։ Խոսում է բարդ արտահայտություններով, օգտագործում է միջանկյալ նախադասություններ։ Գիտի իր անունը, տարիքը, որտեղ է բնակվում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ