Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 2-2,5 տարեկանում

Աստիճաններով ինքնուրույն քայլելու դեպքում, փոխում է ոտքերը, հենվելով աստիճանին մեկ ոտքով։ Քայլքով անցնում է հատակից 20-28 սմ բարձր դրված փայտի և պարանի վրայով։

 

Նկատվում են թռիչքի տարրեր՝ ցատկում է հատակին ընկած փայտի վրայով, քայլելու ժամանակ թռչկոտում է և այլն։ Կոճկում և արձակում է հագուստի կոճակները, ինքն է հագնում գուլպաները, կոշիկները։ Երեխայի հետ կարելի է զրուցել ոչ միայն այն իրողությունների, երևույթների մասին, որը նա ընկալում է տվյալ պահին, այլև անցյալի, ապագայի։

 

Մեծահասակի դերը որպես դաստիարակողի մեծանում է։ Երեխայի բառապաշարը շարունակում է հարստանալ։ Հեշտությամբ կրկնում է լսած անծանոթ արտահայտությունները, կարճ ոտանավորները։ Անընդհատ հարցեր է տալիս՝ որտե՞ղ, ինչո՞ւ, ո՞ւր։ Նախադասությունները դառնում են բազմաբառ, չնայած ոչ միշտ է քերականորեն ճիշտ կազմում։ Սկսում է օգտագործել շաղկապներ և նախդիրներ։ Խոսքը դառնում է ոչ միայն մեծերի, այլև երեխաների հետ շփվելու հիմնական միջոցը։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ