Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 1,5-2 տարեկանում

Ազատ վազում է, քայլքով անցնում փայտի կամ պարանի վրայով։ Ցուցումով կամ ինքնուրույն` ոտքով հարվածում է գնդակին։ Սողալով մտնում է իրերի տակ։ Սյունիկ է կանգնեցնում 5-6 խորանարդիկներից կամ, դասավորելով խորանարդիկները, շարժում՝ նմանեցնելով գնացքի և այլն։

 

Վերցնում է մատիտը և ցանկացած ուղղությամբ գծեր քաշում։ Նմանակում Է մեծերի որոշ գործողությունները (խոսում Է հեռախոսով, լվացք է անում և այլն)։ Բառերով ուտելիք և ջուր Է պահանջում։ Խաղում Է մենակ կամ երեխաների հետ։ Հավաքում է խաղալիքները։ Քնած ժամանակ չի թրջում տակը։ Խաղում է նմանակված (իմիտացիոն) խաղեր։

 

Սիրում Է լսել հեքիաթներ։ Խոսքով կարելի է փոխել երեխայի տրամադրությունը, նրա գործողությունները դարձնել բազմազան։ Մեծերի ասած բառերը և պարզ արտահայտությունները հեշտությամբ կրկնում է։ Օգտագործվող բառերի քանակն արագ աճում է և երկրորդ տարվա վերջում հասնում Է մինչև 300 բառի։ Օգտագործում է ածականներ և դերանուններ։ Սկսում է արտասանել նախադասություններ։ Խնդրանքը, ցանկությունը և վերաբերմունքը բառերով է արտահայտում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ