Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 1-1,5 տարեկանում

Քայլում Է ինքնուրույն, կարող Է քայլելիս, թեթևակի օրորվելով, կանգ առնել։ Ի հայտ են գալիս քայլելու ավտոմատացման առաջին նշանները, իրերը բռնած քայլում Է երկար ժամանակ, փոխում Է դիրքը (կքանստում Է, թեքվում, ուղղվում)։ Խորանարդիկները դնում Է մեկը մյուսի վրա, հավաքում Է տուփի մեջ։

 

Նստած դիրքում երկու ձեռքերով կարող Է նետել մեծ գնդակը։ Մատիտն ինքնուրույն բռնում Է ձեռքով և կլորացրած գծերով եռանդուն նկարում։ Բարձրանում Է բազմոցի վրա, իջնում բազմոցից։ Հասկանում Է մեծերի տարբեր ցուցումները, լսում Է նրանց։ Մատով ցույց է տալիս ուզածը։ Պարզունակ հանձնարարություններ Է կատարում՝ «Բեր գնդակը», «Տուր գդալը» և այլն։ Հարստանում Է բառապաշարը։

 

1,5 տարեկան երեխան կարող Է իմանալ մոտ 30-40 բառ։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի գրքերը, նկարները։ Թերթում Է գրքի Էջերը։ Արտասանում Է առանձին բառեր, հիմնականում հարազատների հետ շփվելիս, խիստ հետաքրքրության, զարմանքի, ուրախության պահերին։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ