Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 11 ամսականում

Որոշ ժամանակ, առանց հենվելու, ինքնուրույն կանգնում է։ Քայլում է՝ բռնելով մեծերի ձեռքից։ Կքանստելով կռանում է դեպի խաղալիքը։ Նոր գործողություններ է կատարում առարկաների հետ` դարսում է մեկը մյուսի վրա, հեշտությամբ հանվող օղերը հանում և հագցնում է ձողին։ Փոքր իրը կարող է գցել գավաթի մեջ։

 

Գիտի մարմնի բոլոր մասերը։ ճանաչում է ընտանիքի անդամներին։ Մեծերի խնդրանքով կատարում է յուրացրած բազմազան գործողություններ՝ «օրորիր տիկնիկին», «ցույց տուր նրա աչիկները» և այլն։

 

Գործածում է առաջին իմաստավորված բառերը (պարզեցված)՝ «հաֆ-հաֆ» (շուն), «մյաու-մյաու» (կատու), «բի-բի» (ավտոմեքենա) , «լյալյա» (տիկնիկ), ինչպես նաև «մամա», «պապա», «տատա» բառերը։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ