Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 6 ամսականում

Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն պահում Է մարմինը։

 

Յուրաքանչյուր ձեռքում բռնում Է մեկական խաղալիք և հետևում Է այլ խաղալիքի։ Խաղալիքը փոխանցում Է մի ձեռքից մյուսը, երկար զննում Է, վայր Է գցում, նորից Է վերցնում և տանում բերանը։ Չխկչխկանով կամ գդալով թխկթխկացնում Է սեղանին։ Արագ ու ճիշտ շարժումներով տարբեր դիրքերից ազատ վերցնում Է խաղալիքը։ Սկսում Է գերադասել որոշ խաղալիքներ, համառորեն դրանք առանձնացնում Է մյուսներից, ավելի երկար Է զբաղվում դրանցով։ Իր ոտքերի հետ կարող Է երկար խաղալ։ Անծանոթ դեմքեր տեսնելիս կարող է վախի նշաններ դրսևորել։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ