Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 5 ամսականում

Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին։

 

Այդ դիրքում, չկորցնելով հավասարակշռությունը, կարող է մի ձեռքով արագ բռնել խաղալիքը։ Թևատակերից բռնելիս՝ կանգնում Է ծնկային և կոնքազդրային հոդերում ուղղված ոտքերի վրա (ներբանների ամբողջ մակերեսով), փորձում Է քայլել։

 

Ազդրերից, թևատակերից, ձեռքերից բռնելիս՝ ուղիղ և կայուն նստում Է, չնայած կիֆոզն այդ դեպքում դեռևս արտահայտված Է լինում։ Կռահում Է ձայնի և դիմախաղի փաղաքշական ու լուրջ երանգները։ Հարազատներին տարբերում Է անծանոթներից (վերաբերմունքը տարբեր Է լինում)։ Երկար երգաձայն գվգվում Է, առոգանում Է ա, օ, ու ձայնավորները և որոշ բաղաձայն (մ, պ, բ և այլն) հնչյունները։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ