Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 3 ամսականում

Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի շարժումները դառնում են ավելի ակտիվ, հայտնվում են նպատակասլաց, համաձայնեցված շարժումներ։

 

Շոշափում է բարուրը, արձակ շապիկը, մի դաստակով` մյուսը, ծնկները, փորը, գլուխը։ Այդ բոլորը երեխայի մոտ հուզական ռեակցիաներ են առաջացնում։ Թևատակերից բարձրացնելիս հենվում է ոտքերին։ Փորձում է ազատվել ցավային գրգիռներից։ Հայացքը կենտրոնացնում է իր հետ խոսող մեծահասակի դեմքին, երբ գտնվում է նրա գրկում։

 

Երեխան հստակ ընկալում է ձայնի ուղղությունը, շրջում է գլուխը ձայնի կողմը։ Եթե մեկ գրգռիչը գտնվում է աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ, ապա հայացքը բազմիցս տեղափոխում է մեկից մյուսը։ Խաղում է սեփական ձեռքերի հետ՝ զննում է, տարածում է մատները, շոշափում է, տանում բերանը, ձայներ արձակում։ Սկսում է ծիծաղել։ Մորը ճանաչում է, ծիծաղում է և, եթե թողնում են մենակ կամ պառկեցնում մահճակալին, ճչալով դժգոհություն է արտահայտում

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ