Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 1 ամսականում

Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է ձեռքերի բռնողական, լարումային ռեֆլեքսը, ընդ որում երեխային կարելի է բարձրացնել հենց նրա ձեռքերով բռնված մատներով (Ռոբինզոնի ռեֆլեքս)։

 

Որովայնի վրա պառկած ժամանակ չորս շաբաթական երեխան կարողանում է մի պահ բարձրացնել և պահել գլուխը՝ իրանի ուղղումով և ոտքերի բարձրացումով։ Գլուխն ուղղահայաց դիրքում չի կարողանում պահել։

 

Արդեն կյանքի առաջին շաբաթներին, երբ երեխան թեքում է դեմքը դեպի լույսի աղբյուրը, ընդհանուր շարժումներն արգելակվում են։ Մեկ ամսականում երեխաների մեծ մասի մոտ վերանում է ակնախաղը, աչքերի շարժումները դառնում են համադասեցված (կոորդինացված)։ Սկսած երկրորդ շաբաթից երեխան հայացքը կարճատև սևեռում է իրեն դիտողի դեմքին, փայլուն առարկաներին։ 3-4 շաբաթականում աչքերի շարժումներով հետևում է հորիզոնական ուղղությամբ շարժվող փայլուն առարկաներին։

 

Ծնվելու օրից երեխան բարձր ձայներին պատասխանում է անշարժանալով, կոպերի թարթումով, շնչառության ռիթմի փոփոխմամբ, իսկ մեկ ամսականում սկսում է հետևել ձայն արձակող առարկային։ 3-4 շաբաթականում հայտնվում է առաջին ժպիտը, երբ քնքուշ ձայնով նրան է դիմում մեծահասակը։ Արձակում է կարճ կոկորդային ձայներ։ Առաջին ամսում ճիչը ստանում է ավելի հուզական երանգներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ