Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 4 ամսականում

Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում։

 

Վստահորեն մեջքից շրջվում է որովայնի վրա` նախօրոք բարձրացնելով գլուխը և ուսագոտին, այսինքն՝ կատարում է կոմպլեքս հարմարվողական շարժումներ։ Ձեռքերից բռնելիս՝ նստում է, չնայած միաժամանակ առաջանում է խիստ արտահայտված կիֆոզ։

 

Եթե երեխային ոտքերից բռնելով բարձրացնում են, ապա նա գլուխն ու ձեռքերը սեղմում է կրծքին։ Զննում Է, շոշափում Է և երկու ձեռքով արագորեն բռնում Է մահճակալի վրա կախված խաղալիքները։ Ամուր բռնում Է իրեն մեկնած ձեռքը։ Թափահարում Է չխչխկան խաղալիքը, նրանով թխկթխկացնում մահճակալին (խաղահարթակին)։ Ձայնի ուղղությամբ որոնում Է անտեսանելի առարկան և շրջում Է գլուխը դեպի ձայնի կողմը։ Հաճախ ժպտում Է, բարձր ձայներ արձակում։ ժպիտը փոխվում Է հնչեղ ծիծաղի։ Ուտելու ժամանակ ձեռքերով բռնում Է մոր կուրծքը կամ կերակրաշիշը։ Դժգոհությունը կամ բացասական վերաբերմունքն արտահայտում Է ոչ միայն ճչալով, այլև` նվոցով;

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ