Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակությունը
Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար։
Շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում երեխաների համար, որոնք իրենց մորֆոֆունկցիոնալ ցածր զարգացվածության շնորհիվ առանձնանում են բարձր զգայունությամբ քիմիական էլեմենտների (ինչպես թունավոր, այնպես էլ էսենցիալ) ավելցուկի կամ անբավարար ներմուծման նկատմամբ և ըստ այդմ երեխայի օրգանիզմը առավել օբյեկտիվորեն է արտացոլում գեոքիմիական միջավայրի կազմը [1,3,5]։
Ներկայացվող աշխատանքը վերաբերվում է նախադպրոցական տարիքի երեխաների մազերում պոտենցիալ թունավոր տարրերի` սնդիկի, արծաթի և ոսկու պարունակության որոշմանը և գնահատմանը։
Նյութը և մեթոդները
Կատարվել է նախադրոցական տարիքի մանկապարտեզ հաճախող, գործնականորեն առողջ երեխաների մազերի հետազոտություն։ Հետազոտության մեջ ընդգրկվել է 4-5 տարեկան շուրջ 100 երեխա (47 տղա և 53 աղջիկ) Երևան քաղաքի տարբեր համայնքների (7) և Արզական գյուղի պատահականորեն ընտր-ված 8 մանկապարտեզներից։
Մազերի նմուշները վերցվել են երեխայի գլխի ծոծրակային մասի` պարանոցին մոտ 3-5 հատվածներից։ Արծաթի և ոսկու պարունակության որոշ-ման համար նմուշի պատրաստումը կատարվել է ստանդարտ մեթոդով` Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, МАГАТЭ) պահանջներին համապատասխան և համաձայն 4.1.1482-03 Մեթոդական ցուցման [2]։ Նմուշների հետազոտությունը կատարվել է մասս-սպեկտրոմետրիայի մեթոդով` ինդուկտիվորեն կապված արգոնային պլազմայով “Elan 9000” (ԱՄՆ) սարքի օգնու-թյամբ։ Սնդիկը որոշվել է ատոմային աբսորբցիայի միախողովակ սպեկտրո-մետրի` “LECO AMA-254” Hg-անալիզատորի միջոցով, որն ունի մի շարք առավելություններ սովորական սպեկտրոմետրի համեմատ։ Առաջին` չի պահանջում նմուշի նախնական մշակում, ինչը զգալիորեն կրճատում է հետազոտության ժամանակը (3-4 ժամից մինչև 5 րոպե պինդ և հեղուկ նմուշների համար), երկրորդ` սարքը օժտված է բարձր զգայունությամբ, որն ապահովում է սնդիկի քանակների որոշումը բարձր ճշտությամբ` 0,05 Նգ-ից մինչև 600 Նգ։
Թունավոր տարրերի պարունակության սեփական հետազոտության արդյունքները համեմատվել են կենսաբանական թույլատրելի մակարդակների (ԿԹՄ) և ռեֆերենտ արժեքների հետ [4,5]։
Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է համընդհանուր մեթոդներով` “Microsoft Excel-2003” համակարգչային ծրագրի օգնությամբ։ Հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի չափանիշի։
Հետազոտության արդյունքները և քննարկումը
Մազերը հանդիսանում են ամենահարմար և տեղեկատվական կենսամիջա-վայրը` գնահատելու օրգանիզմի էլեմենտային կարգավիճակը։ Հրապարակված բազմաթիվ աշխատանքներում մազերում քիմիական էլեմենտների պարունակության մակարդակն օգտագործվում է ինչպես օրգանիզմի ընդհանուր վիճակի գնահատման, այնպես էլ թունավոր էլեմենտների օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի որոշման համար։
Նախադպրոցական երեխաների մազերում թունավոր տարրերի պարունա-կության ստացված միջին մեծությունները ներկայացված են աղյուսակներ 1 և 2-ում։
Ինչպես երևում է աղյուսակներից, նշված էլեմենտների պարունակությունն ըստ սեռի և տարիքի հավաստիորեն չի տարբերվում։ Մինչդեռ կարելի է նկատել, որ 5 տարեկան երեխաների մոտ ոսկու միջին մեծությունն ավելին է (0,424+0,065 մկգ/գ), քան 4 տարեկաններինը (0,309+0,036 մկգ/գ), իսկ Ag-ի պարունակությունը հակառակը` 4 տարեկանների մոտ հարաբերականորեն ավելի բարձր է (0,536+0,082 մկգ/գ), քան 5 տարեկանների մոտ (0,428 +0,053 մկգ/գ)։ Չնայած ոչ հավաստի տարբերությանը, երկու տարիքային խմբերում էլ ոսկու և արծաթի պարունակությունը գերազանցել է դրանց կենսաբանական թույլատրելի մա-կարդակները, որը կազմում է 0,005-0,2 մկգ/գ` ոսկու և 0,0005-0,2 մկգ/գ` արծաթի համար։ Պետք է նշել, որ արծաթի հավաստի ցածր խտությամբ առանձնացել են Արզականի մանկապարտեզի երեխաները (p<0,01)։ Ոսկու թույլատրելի մակար-դակից բարձր տվյալներ են գրանցվել 61,3% 4 տարեկան երեխաների մազերում և 64,6%` 5 տարեկանների մոտ, իսկ արծաթի թույլատրելիից բարձր մակարդակներ են ունեցել հետազոտվածների 77,2% և 82%-ը` համապատասխանաբար։
Սնդիկի պարունակության առումով տարիքային երկու խմբերում տարբերություն չի նկատվել, իսկ միջին մեծությունները ցածր են ներկայում ընդունված ԿԹՄ-ից` 0,7 մկգ/գ (ըստ այլ աղբյուրների` 0,9 մկգ/գ) և ֆոնային մակար-դակից` 0,5-1 մկգ/գ։ Ընդ որում, թույլատրելիի սահմանում սնդիկի հավաստիորեն բարձր մակարդակ են ունեցել Քանաքեռ համայնքի մանկապարտեզի երեխաները (p<0,05)։
Ինչ վերաբերվում է հետազոտության տվյալների գնահատմանն ըստ սեռի, ապա բոլոր երեք էլեմենտների միջին մեծությունները համեմատականորեն բարձր են աղջիկների մոտ։
Աղյուսակ 1. Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, ոսկու և արծաթի պարունակությունն ըստ տարիքի
|
Թունավոր տարր |
M+m, մկգ/գ |
X Min – X Max |
Էլեմենտների պարունակությունը %-երով |
|||||
|
նորմայի սահմաններում |
նորմայից բարձր |
|||||||
|
4տ |
5 տ |
4տ |
5 տ |
4տ |
5 տ |
4տ |
5 տ |
|
|
Hg |
0,145+0,007 |
0,142+0,009 |
0,083-0,235 |
0,054-0,25 |
100 |
100 |
- |
- |
|
Au |
0,309+0,036 |
0,424+0,065 |
0,105-0,848 |
0,028-1,358 |
38,7
|
36,4
|
61,3
|
63,6
|
|
Ag |
0,536+0,082 |
0,428+ 0,053 |
0,082-1,878 |
0,051-1,226 |
22,8
|
18
|
77,2
|
82
|
Աղյուսակ 2. Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, ոսկու և արծաթի պարունակությունն ըստ սեռի
|
Թունավոր տարր |
M+m, մկգ/գ |
X Min – X Max |
Էլեմենտների պարունակությունը %-երով |
|||||
|
նորմայի սահմաններում |
նորմայից բարձր |
|||||||
|
աղջիկներ |
տղաներ |
աղջիկներ |
տղաներ |
աղջիկ- |
տղա- |
աղջիկ- |
տղա- |
|
|
Hg |
0,158+0,007 |
0,127+0,054 |
0,083-0,249 |
0,053-0,235 |
100 |
100 |
- |
- |
|
Au |
0,497+0,075 |
0,330+0,051 |
0,028-1,882 |
0,071-1,148 |
25
|
38,7
|
75
|
61,3
|
|
Ag |
0,488+0,066 |
0,469+0,07 |
0,082-1,654 |
0,051-1,46 |
18,4
|
20
|
81,6
|
80
|
Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մանկապարտեզ հաճախող երեխաների մազերում սնդիկի պարունակությունը ցածր է սահմանված թույլատրելի մակարդակից և համընկնում է գրականության տվյալների հետ։ Ոսկու և արծաթի վերաբերյալ գրականության տվյալները թեև սուղ են, սակայն սահմանված ԿԹՄ-ի համեմատ դրանց միջին մեծությունները, ստացված արդյունքներով, բարձր են։ Մեր կողմից կատարված հետազոտության արդյունքները` լինելով մեր հանրապետությունում եզակի, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել գործնականորեն առողջ նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակության վերաբերյալ, որոնք որպես ֆոնային ցուցանիշներ կարող են օգտագործվել այլ հետազոտությունների ժամանակ։ Քանի որ հետազոտության ծավալը չի ընդգրկում հանրապետության այլ վայրեր, ուստի ստացված տվյալները չենք կարող առաջարկել որպես տվյալ էլեմենտների համար օպտիմալ (ֆիզիոլոգիա-կան) արժեքներ մեր տարածաշրջանի համար։ Հետագայում մեր կողմից շարու-նակվելու են աշխատանքներն այս տարիքային խմբի երեխաների մազերում այլ էլեմենտների պարունակության գնահատման ուղղությամբ։
Գրականություն
- Баранов А.А.. Экология в педиатрической науке и практике.Экологические и гигие-нические проблемы здоровья детей и подростков.- М.1998г, с.5-26.
- Иванов С.И., Подунова Л.Г., Скачков В.Б. и др. Определение химических элементов в биологических средах и препаратах методами атомно- эмиссионной спектрометрии с индуктивно связанной плазмой и масс-спектрометрии. Методические указания (МУК 4.1.1.1482-03, МУК 4.1.1.1483-03)-М. Федеральный Центр Госсанэпиднадзора Минз-драва России, 2003-56с.
- Лимин Б.В., Маймулов В.Г., Мясников И.О., Пащюк Н.А.,Скальный А.В., Черняки-на Т.С. Гигиеническая диагностика загрязнения среды обитания солями тяжелых ме-та-ллов.- СПб։ СПб ГМА им. Мечников, 2003г-130с.
- Печенникова Е.В., Вашкова В.В., Можаев Е.А.О биологическом значении микроэле-ментов. /Гигиена и санитария, 1997г, N4, с. 41-43.
- Скальный А.В. Установление границ допустимого содержания химических элементов в волосах детей с применением центильных шкал. /Вестник СПб Пос. мед. Академии им И.И. Мечникокова-2002г ,N1-2(3), ст.62-65.
02.07.2009 Կարդացեք նաև
Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...
Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...
Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...
01.07.2009
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLxwDac' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ