Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական պարագաներ

Կրծքագեղձի էկզոպրոթեզներ

Կրծքագեղձի էկզոպրոթեզներ

Կարևոր է իմանալ: Սիլիկոնե պրոթեզը թույլատրելի է և անհրաժեշտ է կրել վիրահատությունից արդեն 6-8 շաբաթ անց: Այն դեպքում, երբ վերքն ամբողջությամբ ապաքինվել է, պետք է կրել մշտապես: Եթե շարունակում եք ստանալ ճառագայթային բուժում, կամ հետվիրահատական սպին դեռ ամբողջությանբ ձևավորված չէ, պետք է կրել օրը 2-3 ժամ: Դա կօգնի խուսափել սկոլիոզով բարդացումից:


Պրոթեզը ՉՊԵՏՔ Է կշռի այնքան, որքան բնական կուրծքն է: Բնական կրծքագեղձի քաշը հավասարաչափ տարածվում է կրծքավանդակի մակերեսով, որին սատարում է մաշկը, կրծկալը, մկանները և այլն: Էկզոպրոթեզին սատարում է միայն կրծկալը՝ ստեղծելով ճնշում ուսի վրա, որպես հետևանք առաջ բերելով սկոլիոզ` մեջքի մշտական ցավով, և լիմֆոստազի զարգացման ռիսկ:

 

Հետվիրահատական կրծկալը կարելի է կրել արդեն վիրահատության երկրորդ օրը, իսկ կրծքագեղձի մասնակի հատումից և պլաստիկ վիրահատությունից հետո դա պարտադիր է: Նման կրծկալը կաջակցի` թուլացնելու ճնշումը, ինչը զգալիորեն կնվազեցնի ցավային զգացողությունը և անհրաժեշտ ձև կտա կրծքին:


Փորձեք մոռանալ այն ներքնազգեստը, որը դուք կրում էիք մինչ վիրահատությունը: Մասնագիտացած ներքնազգեստը միայն պրոթեզի «զետեղարան» չէ, այլ հատուկ մշակված օրթոպեդիկ ֆունկցիոնալ բնութագծերի ողջ շարքի համադրություն է, որը թույլ է տալիս հանել ուսի ճնշվածությունը և ունենալ մաքսիմալ հարմարավետության զգացողություն:


Լավ պրոթեզն այն պրոթեզն է, որի մասին օրվա ընթացքում ոչ մի րոպե չեք հիշի:

 

Մի շտապեք պրոթեզ գնել առաջին իսկ պատահած խանութից: Տեղեկություն հավաքեք բոլոր արտադրողների մասին, խորհուրդ հարցրեք բժշկից կամ ծանոթից, որն անցել է այս փուլը: Մի՛ ծուլացեք, գնահատե՛ք բոլոր պրոթեզների առավելություններն ու թերությունները, հետո միայն ձեռք բերեք մաքսիմալ հարմարավետը, որն ամբողջությամբ կհամապատասխանի Ձեր էսթետիկ պահանջներին:

Экзопротеэы молочных желез


Հիշե՛ք՝ պրոթեզը և ներքնազգեստը Օրենքով չեն փոխանակվում և ետ չեն վերցվում: Գնում կատարեք միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ վստահ եք Ձեր ընտրության մեջ:

 

Խրախուսելի չէ պրոթեզի գնման նամակագրական եղանակը, քանի որ նրա չափսը, ձևը, հյուսվածքը, քաշը և այլ բնութագրիչ հատկանիշները կախված են ոչ միայն Ձեր կրծքի չափից, այլ նաև վիրահատական միջամտության ծավալից, հետվիրահատական սպիի վիճակից, ուղեկցող բարդություններից և այլն:

 

Եթե որևէ խանութ պատրաստ է պրոթեզ վաճառելու համացանցի միջոցով՝ ելնելով պատվիրատուի ներկայացրած պարամետրերից, օրինակ. «Ունեմ կրծքի երրորդ չափ», երբեք մի՛ գնեք` 90% դեպքերում նման գնումը անպիտան է դառնում:


Մի խնայեք պրոթեզ ձեռք բերելիս, ընտրեք բարձրորակը (բարձրորակ ժամանակակից պրոթեզը չի կարող 10.000 դրամ արժենալ): Միայն բարձրորակ պրոթեզը կարող է ստեղծել լիարժեք հարմարավետություն, վերադարձնել հոգեկան հանգստություն և ինքնավստահություն: Բացի այդ` նման պրոթեզը Ձեզ կծառայի երկար տարիներ:

Экзопротеэы молочных железԾանոթություն և առաջին փորձումը

 

Հիվանդանոցում

Դուք հենց նոր վիրահատվել եք: Հազար ու մեկ միտք է պտտվում Ձեր գլխում: Ի՞նչ է հիմա լինելու: Մտածելու շատ բան կա` աշխատանք, ընտանիք, ընկերներ… Ձեր կյանքը… ինչպիսին էր այն և ինչպիսի՞ն է լինելու…


Առաջին հերթին պետք է վարժվել նոր իրավիճակին, որի համար ժամանակ է պետք: Ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն ոտքի կանգնել: Ահա երբ է ընկերների և ընտանիքի օգնությունը հատկապես կարևոր:


Экзопротеэы молочных железՆման իրավիճակում պակաս կարևոր չէ արտաքին տեսքի մասին հոգալը, որին օգնության կգա կրծքագեղջի պրոթեզը, որպեսզի Ձեր արտաքին տեսքը վիրահատությունից հետո ոչնչով չտարբերվի նախկինից: Միայն այն պրոթեզները, որի մեջ դուք Ձեզ առավել հարմարավետ կզգաք, կարող են հիմք դառնալ նորմալ կյանք վերադառնալուն:


Ձեր առաջին պրոթեզը և կրծկալը


Խորհրդատուի օգնությամբ ընտրում եք առաջին հետվիրահատական պրոթեզը և կրծկալը: Կարևորը, որ Ձեզ հարմարավետ զգաք, շարժումները չկաշկանդվեն: Իհարկե, առաջին պրոթեզը և կրծկալը միայն ժամանակավոր լուծում են: Սովորաբար դա փափուկ հյուսվածքից պրոթեզ է, և փափուկ բամբակե կրծկալ: Նման տարբերակը կիրառվում է` կանխելու ցանկացած սեղմում կամ անհանգստություն, երբ սպին դեռևս շատ նուրբ է, կամ ճառագայթային բուժում եք ստանում: Իսկ երբ սպին ամբողջությամբ ձևավորվում է ու ավարտվում է ճառագայթային բուժման կուրսը, կարող եք ընտրել սիլիկոնե պրոթեզ և առավել սեղմ գրկող կրծկալ:

 

Անպայման այցելեք պրոթեզոլոգին` հետվիրահատական պրոթեզի կրման 4-րդ ամսից ոչ ուշ:

 

ԿԻՆԵԶԻՍ
առողջարարական կենտրոն

ՀԱՍՑԵ ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն, փող. Դերենիկ Դեմիրչյան 40
ՀԵՌԱԽՈՍ +374 10 58 16 87 , +374 94 71 0 850 , +374 91 53 78 42

Սկզբնաղբյուր. ԿԻՆԵԶԻՍ առողջարարական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ոտնաթաթեր և ոտքերի ուղղման այլ պատրաստվածքներ. «Կինեզիս» բժշկական կենտրոն
Ոտնաթաթեր և ոտքերի ուղղման այլ պատրաստվածքներ. «Կինեզիս» բժշկական կենտրոն

Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ` պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում  և  կամարի բարձրության նվազում...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Օրթոպեդիկ և հակապառկելախոցային բարձեր և ներքնակներ. «Կինեզիս» բժշկական կենտրոն
Օրթոպեդիկ և հակապառկելախոցային բարձեր և ներքնակներ. «Կինեզիս» բժշկական կենտրոն

«Կինեզիս» բժշկական կենտրոնն առաջարկում է հատուկ նյութից պատրաստված, հիշողության էֆեկտով «խելացի» բարձեր: Այսպիսի օրթոպեդիկ բարձերը մարմնի տաքության և քաշի ազդեցության տակ ընդունում են մեր գլխի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ֆիբրոսքան լյարդի հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ
ֆիբրոսքան լյարդի հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ

Բոլորովին վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել ֆրանսիական «Էխոսենս» ընկերության ֆիբրոսքան սարքավորումը, որը միակն է Հայաստանում: Սարքը հնարավորություն է տալիս պարզելու լյարդի հյուսվածքների ֆիբրոզի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք. oncology.am
Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք. oncology.am

Միջուկային բժշկությունը բժշկության ճյուղ է, որն օգտագործում է ռադիոիզոտոպներ` բուժման և ախտորոշման նպատակներով:
Այն օգտագործվում է բժշկության տարբեր ոլորտներում, այդ թվում`...

Ուռուցքաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Կինեզիս» ընկերությունը որպես «Օրտո.Նիկ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ
«Կինեզիս» ընկերությունը որպես  «Օրտո.Նիկ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ

Ուրախ ենք հայտնել, որ 2015 թվականից «Կինեզիս» ընկերությունը «Օրտո.Նիկ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է: «Օրտո.Նիկ» ընկերության գործունեության  հիմնական ուղղությունը ոտնաթաթի օրթոպեդիկ միջատակերի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՄԻԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ամերիկյան Ալկոն ընկերության ֆեմտովարկյանային լազեր FS200
ՄԻԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ամերիկյան Ալկոն ընկերության ֆեմտովարկյանային լազեր FS200

Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...

Բուժում Ակնաբանություն
Հատուկ բժիշկների համար նախատեսված կոշիկներ` շվեդական ոճաբանների և մի խումբ օրթոպեդների շնորհիվ
Հատուկ բժիշկների համար նախատեսված կոշիկներ` շվեդական ոճաբանների և մի խումբ օրթոպեդների շնորհիվ

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում միջին բուժաշխատողը օրեկան ավելի քան 9 ժամ (540 րոպե) անց է կացնում է հիվանդանոցում (ամսեկան ավելի քան 176 ժամ)...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք
Նորագույն ախտորոշման և լազերային բուժման համար Հայաստան է բերվել ակնաբուժական սարք

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում այսուհետ այցելուների ախտորոշումն ու բուժումը կկատարվի նորագույն ախտորոշման և լազերային բուժման նպատակով ձեռք բերված արդիական սարքի միջոցով, որը ձեռք է բերվել «Վարդանյան» հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ
Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ` պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում  և  կամարի բարձրության նվազում...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկական պարագաներ
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ. ներկայացնում է ամենապարզագույնից մինչև գերհագեցած ու համալրված համակառույցներ
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ. ներկայացնում է ամենապարզագույնից մինչև գերհագեցած ու համալրված համակառույցներ

Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս  ընկերությունը իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով: Ունենալով տարբեր աստիճանի հագեցվածության...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով
Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով

Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով...

Ստոմատոլոգիա Բժշկական պարագաներ
Գիտնականներն ստեղծել են առանց ասեղի ներարկիչ
Գիտնականներն ստեղծել են առանց ասեղի ներարկիչ

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են ներարկիչ, որը հնարավորություն է տալիս դեղորայք ներարկել հզոր մագնիսի և էլեկտրականության օգնությամբ...

Առողջապահության լրատու 8-9.2012
Ակկու-Չեկ Պերֆորմա համակարգ (Accu-Chek Performa). ԿՈՆՑԵՐՆ ԷՆԵՐԳՈՄԱՇ
Ակկու-Չեկ Պերֆորմա համակարգ (Accu-Chek Performa). ԿՈՆՑԵՐՆ ԷՆԵՐԳՈՄԱՇ

Ակկու-Չեկ Պերֆորմա սարքավորումը նախատեսված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար` Ակկու-Չեկ Պերֆորմա թեսթ-երիզի օգնությամբ...

Ախտորոշում Ներզատաբանություն
Օրթոպեդիկ բարձեր
Օրթոպեդիկ բարձեր

Խորհուրդ է տրվում վաղ հասակից մտածել առողջ քնի մասին, որպեսզի տարիներ անց չբախվենք օստեոխոնդրոզի կամ ողնաշարի այլ հիվանդությունների հետ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Քուն, քնի խանգարումներ Հրատապ թեմա Հայաստանում Բժշկական պարագաներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ