Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության։

Առաջին հերթին, հարկ է տեղեկատվություն հավաքել կլինիկայի և այն մասնագետի մասին, ում մոտ պլանավորում եք կատարել պլաստիկ վիրահատություն։ Տեղեկատվության աղբյուր կարող են լինել ծանոթները, կլինիկայի կայքը, սոցիալական ցանցերում այլ պացիենտների կարծիքները։  

Եթե կլինիկան վստահություն է ներշնչում և արդեն գրանցվել եք պլաստիկ վիրաբույժի մոտ` այցի, հետաքրքրվեք հետևյալ մանրամասներով։

1․ Խնդրեք պլաստիկ վիրահատությունների իրականացման թույլտվության փաստաթղթերի պատճենները:
Բժշկակական հաստատությունը պարտավոր է ունենալ գործունեության օրինականությունը հաստատող փաստաթղթեր, բուժաշխատողների վկայականներ և արտոնագրեր։ Փաստաթղթերի հետ կապված խնդիրները վկայում են անօրինական աշխատանքի, բժշկական կազմակերպության ցածր որակավորման և Ձեր առողջության պոտենցիալ ռիսկի մասին։

2. Պարզե՛ք վիրաբույժի տարիների փարձառությունը։
Կրծքագեղձի պլաստիկան, բլեֆարոպլաստիկան և այլ պլաստիկ վիրահատությունները բավական բարդ միջամտություններ են, որոնց իրականացման համար անհրաժեշտ են փորձ, հմտություններ։ Ձեր առողջության գրավականը և վիրաբույժի բարձր որակավորման վկայությունը նրա բազմամյա աշխատանքն է` ըստ մասնագիտության, և հաջող վիրահատական պրակտիկան։ Ավելորդ չի լինի, եթե բժիշկը ցույց տա իր հաճախորդների նկարները նմանատիպ վիրահատություններից առաջ և հետո։

3. Հետաքրքրվեք, թե Ձեր խնդրի լուծման ինչ տարբերակներ կառաջարկի վիրաբույժը:
Որակավորված բժիշկը Ձեր ցանկալի արդյունքը ստանալու համար կառաջարկի մի քանի այլընտրանքային տարբերակներ՝ ինչպես նվազագույն ինվազիվ, այնպես էլ վիրաբուժական՝ բացատրելով դրանց դրական և բացասական կողմերը։

4. Պարզեք, թե ինչ ռիսկեր և բարդություններ կարող է ունենալ վիրահատությունը:
Առավելագույն պատրաստվեք տարբեր բարդություններին, որոնք կարող են առաջանալ միջամտության ընթացքում կամ դրանից հետո։ Բժիշկը պարտավոր է զգուշացնել դրանց մասին:   

5. Խնդրեք բժշկին պատմել կլինիկայի և սարքերի մասին:
Հետաքրքրվեք, թե ինչ սարքերից է օգտվում վիրաբույժը։ Կարևոր է, որ կլինիկայում լինի վերակենդանացման սրահ, քանի որ հաճախ վիրաբուժական միջամտության ժամանակ օրգանիզմի ռեակցիան դժվար է կանխատեսել։ Բժիշկը Ձեզ պետք է ուղեգրի նախավիրահատական հետազոտությունների։

6. Եթե մամոպլաստիկա պետք է իրականացվի, ճշտեք` ինչ իմպլանտներ է բժիշկը պատրաստվում տեղադրել։
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունն առաջարկում է բազմաթիվ էնդոպրոթեզներ՝ տարբեր աստիճանի լցվածության, ձևի, չափի, տարբեր առավելություններով և թերություններով։ Հետաքրքրվեք, թե որ տեսակի իմպլանտները հարմար կլինեն հենց Ձեզ։  

7.  Նախօրոք իմացեք, թե ինչպես և որքան կտևի վերականգնողական շրջանը:
Անձնական ժամանակը պլանավորելու համար ճշտեք, թե որքան կտևի վերականգնողական շրջանը ստացիոնարում և տնային պայմաններում։ Յուրաքանչյուր վիրահատություն պահանջում է վերականգնողական բուժման կանոնների մանրակրկիտ պահպանում։ Դա չափազանց կարևոր է որակյալ արդյունք ստանալու համար: Այդ պատճառով խորհրդակցեք սահմանափակումների վերաբերյալ։ Դեղորայքը, կոմպրեսիոն սպիտակեղենը պետք է նախապատրաստել նախօրոք։ 

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ