Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Հայաստանում հասանելի է ցանկացած տիպի պլաստիկ վիրահատություն. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում հասանելի է ցանկացած տիպի պլաստիկ վիրահատություն. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում. այն համարվում  է բժշկության մեծագույն ձեռքբերումներից:  Վիրահատության մարդիկ դիմում են ի ծնե, ձեռքբերովի եւ տարատեսակ այլ պատճառներով ունեցած թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ պահանջարկը վայելում է կրծքի վիրահատությունը, այսինքն` կրծքի մեծացումը իմպլանտների միջոցով: Թե ինչ պլաստիկ վիրահատություններ են կատարվում մեզ մոտ` Հայաստանում, ու ի՞նչ խնդիրներ եւ նորություններ կան ոլորտում, LADYNEWS-ը  պարզեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանի հետ զրույցում:

 

- Նայելով Ձեր ծառայություների ցանկը՝ կարելի է ենթադրել` պլաստիկ վիրահատության ցանկացած տեսակ հասանելի է Հայաստանում, այդպե՞ս է:

 

- Այո՛, այդպես է: Մեր կենտրոնում կատարվում է պլաստիկ վիրաբուժության հետ կապված ցանկացած վիրահատություն` քիթ, ականջ, կուրծք, որովայն, աչքերի կոպեր, դեմքի մաշկի ձգում, շրթունքներ, կնճիռների վերացում, ճարպերի հեռացում եւ այլն, և այլն…

 

- Ի՞նչ մակարդակի է հասել ոլորտի զարգացումը:

 

- Այսօր Հայաստանում  շատ լավ վիճակ է պլաստիկ վիրաբուժության ոլորտում, իսկապես ձեռքբերումներ ունենք: Նորմալ հունով առաջ ենք ընթանում:

 

- Ձեր պրակտիկայում ո՞րն է եղել  պացիենտի ամենատարօրինակ ցանկությունը:

 

- Ամենատարօրինակ ցանկությունը եղել է այն, որ ուզել են տղամարդու սեռական օրգանում գնդիկ տեղադրել:

 

- Եվ ի՞նչ ավարտ է ունեցել: 

 

- Իհարկե, վիրահատություն չի եղել… Դա նորմալ երեւույթ չէ, նրան բացատրեցի, որ դա իրեն վնաս է:

 

- Պլաստիկ վիրահատության  դիմողներն առաջնորդվում են էսթետիկայի, գեղեցկության մասին որոշակի կանոններով: Ճի՞շտ եք համարում բնության տվածի վրա լրացուցիչ աշխատաք կատարելը:

 

- Իհարկե, հատկապես որ շատ խնդիրներ առաջանում են  տարիների ընթացքում` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Օրինակ` ինչքանո՞վ է հաճելի, երբ գեղեցիկ աղջիկ է, բայց մեծ ականջներ ունի, ինչո՞ւ  չվիրահատել, եթե կարելի է վիրահատությամբ գեղեցկացնել:

 

- Իսկ որո՞նք են մերօրյա գեղեցկության չափանիշները` Ձեր դիտարկումներով:

 

- Ինձ համար գեղեցկությունը չափանիշ չունի.  յուրաքանչյուր մարդ  յուրովի է գեղեցիկ: Ինչ-որ չափանիշ, ըստ իս, չկա: Ամեն մարդու գեղեցկություն իր մեջ է, ու ամեն մարդ գեղեցիկ է իր ներդաշնակությամբ ու տարբերվելու ունակությամբ: 

 

- Ժամանակին, երբ Մայքլ Ջեքսոնը փոխեց մաշկը, վիրահատությունը համարվեց հեղափոխական, այսօր նման ի՞նչ   «գյուտեր» են արվում:

 

- Լինում են, իհարկե, ուղղակի կան բաներ, որ ընդունում ենք, կան բաներ`ո՛չ: Ամեն ինչ չէ, որ ընդունելի է առողջության տեսանկյունից:

 

 - Ճի՞շտ է, որ վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ պահանջարկ վայելողը միայն քթի վիրահատությունը չէ, շատ են նաև մամոպլաստիկայով հետաքրքրվածները  (կրծքի պլաստիկ վիրահատություն):

 

- Ոչ միայն կրծքի վիրահատությունը, այլև փորի, հետծննդաբերական սպիների վերացումը, վերացվում է «ճարպային գոգնոց» կոչվածը:

 

- Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատություը ո՞րն է:

 

- Քիթը... Քիթը բոլորի մոտ մեծ պահանջարկ ունի:

 

- Ի՞նչ տոկոս են կազմում ուռոլոգիական խնդիր ունենալուց հետո կրծքի ձևը վերականգնել ցանկացող կանայք:

 

- Հիմա մեզ մոտ`օնկոլոգիայում,  շատ ճիշտ քաղաքականություն են վարում. վիրահատության ընթացքում իմպլանտը միանագամից դնում են: Իհարկե նայած`ինչ քանակությամբ են հեռացնում, բայց եթե հնարավոր է լինում, միանգամից դնում են:

 

- Նիհարելու, ճարպերից ազատվելու նպատակով Ձեզ դիմող կանայք շա՞տ են:

 

- Բավականին. կա, երբ միայն ճարպն են հեռացնում, նաև լինում են դեպքեր, երբ մաշկի հետ են այն հեռացնում, որ դատարկ մնացած տեղը չկախվի:

 

- Նախկին չափսերը չե՞ն վերադառնում:

 

- Ոչ, վիրահատությունից հետո իրենք իրենց շատ լավ խնամում են. եթե որոշ սահմանափակումներ չլինեն, օրինակ`ուտելու հետ կապված, կամ ֆիզիկապես ծանրաբեռնված չլինեն, պարզ է`ոչ մի տեսակի վիրահատություն չի օգնի:

 

- Կարծես թե կա տենդենց` պլաստիկ վիրաբուժության դիմում են հոլիվուդյան այս կամ այն աստղին նմանվելու ցանկությամբ:Ամենաշատը ո՞ւմ են ուզում նմանվել:

 

- Անջելինա Ջոլլիի քիթն են ուզում ունենալ (ժպտում է-LN):

 

- Որո՞նք են կենտրոնի ամենավերջին նորությունները:

 

- Մեզ մոտ նորությունն այն է, որ հատուկ դեղամիջոցով (Bellcontour GVISC) կատարվում են ներարկումներ կնոջ սեռական օրգանում` նրա օրգազմի հասնելու եւ սեռական բավարարվածությունը ապահովելու նպատակով:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ