Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Մարմնի մասերը՝ նշտարի տակ. պլաստիկ վիրաբուժության միտումները՝ ըստ երկրների

Մարմնի մասերը՝ նշտարի տակ. պլաստիկ վիրաբուժության միտումները՝ ըստ երկրների

Inosmi.ru-ն ի մի է բերել պլաստիկ վիրաբուժության միտումները՝ ըստ երկրների՝ օգտագործելով Huffington Post-ի և The Economist-ի անդրադարձները: Ըստ Պլաստիկ վիրաբույժների միջազգային ընկերակցության ուսումնասիրության՝ 2011-ին աշխարհում մոտ 15 000 կոսմետիկ միջամտություն է իրականացվել: Այդ գնահատականը տրվել է կազմակերպության մասնաճյուղերի՝ աշխարհի բազմաթիվ երկրներում լիցենզավորված վիրաբույժների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

 

Սակայն դրանց շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նաև էսթետիկ նախասիրություները վիրահատական գործընթացների ժամանակ և առողջական խնդիրները այս կամ այն երկրում:

 

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն առաջատար է կրծքի մեծացման վիրահատությունների հարցում, իսկ ասիական 3 երկիր՝ Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան այն առաջատար երկրների շարքում են, որոնցում ամենից հաճախ են քթի վիրահատություն անում:

 

Աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող նեյրովիրաբուժական ընթացակարգը բոտոքսի ներարկումն է, որն արտահայտում է ծերացման արտաքին դրսևորումների դեմ պայքարի միտումը: Իսկ ահա ամենատարածված վիրաբուժական միջամտությունը լիպոսակցիան է, որի միտումն աճում է, քանի որ տարբեր երկրներում մեծանում է պայքարը ճարպակալման համաճարակի դեմ:

 

The Economist-ը եզրափակում է, որ ԱՄՆ-ն առաջատար է կոսմետիկ վիրահատությունների ընդհանուր թվաքանակով, սակայն ըստ բնակչության թվի ու վիրահատությունների համադրության առաջատարներ են Հարավային Կոերան, Հունաստանը և Իտալիան:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ