Էսթետիկ բժշկություն
Կրծքերը մեծացնել ցանկացող կանայք կարող են հանգիստ լինել, սիլիկոնները բարձրակարգ ընկերություններից են ներմուծվում
Պլաստիկ վիրահատություններն արվում են զուտ ինքնահաստատման համար, այս կարծիքին է Պլաստիկ և վերականգնողական ծառայութան ղեկավար Գևորգ Ստեփանյանը. «Պլաստիկ վիրաբուժությունը շատ հին պատմություն ունի, դեռևս մ.թ.ա. հին Եգիպտոսում մարդիկ փորձել են փոփոխություննրի ենթարկել մարմնի այս կամ այն հատվածը։ Ես համամիտ չեմ այն տեսակետին, որ նման վիրահատությունների դիմում են զուտ նորաձևությանը տուրք տալով»:
Իսկ կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանի հավաստմամբ` պլաստիկ վիրահատություն կատարելուց առաջ անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը. «Այստեղ բախում է առաջանում մարդու ներքինի և արտաքինի միջև, քանի որ ներքինը չի ընդունում արտաքինը»:
Mardik.am-ի այն հարցին, թե Հայաստանում մարմնի ո՞ր մասն են ավելի շատ ենթարկում վիրահատության, Գևորգ Ստեփանյանը նշեց, որ, բնականաբար, հայերը քթի վիրահատության են շատ դիմում.«Բայց ասեմ, որ մարմնի բոլոր հատվածներն էլ ենթարկում են վիրահատությունների, բայց, չգիտես ինչու, ավելի շատ խոսվում է քթի վիրահատության մասին, հավասարապես նաև վիրահատում են կրծքագեղձերը և ոտքերը»:
Mardik.am-ի այն հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանն այն խոսակցությունները, ըստ որոնց, հատկապես կրծքի վիրահատությունը վտանգավոր է առողջությանը և կարող է քաղցկեղածին լինել, Ստեփանյանը նշեց, որ այժմ պլաստիկ վիրահատությունները բարձր մակարդակով են արվում, բացի այդ սիլիկոնները ներմուծվում են բարձրակարգ ու ճանաչված ընկերություններից.«Անհնար է, որ կրծքերի վիրահատությունից հետո որևէ ուռուցք առաջանա, մենք նախքան վիրահատությունը կուրծքը հետազոտում ենք, միայն իդեալական մաքուր կուրծքն ենք վիրահատում»:
Հոգեբանը փաստեց, որ եղել են այնպիսի դեպքեր, երբ անհատը ցանկացել է երկարացնել ոտքերը կամ մեծացնել կուրծքը, սակայն հոգեբանի հետ զրուցից հետո հասկացել է, որ բնավ դրա կարիքը չունի և հրաժարվել է վիրահատությունից:
Իսկ Գևորգ Ստեփանյանը նշեց, որ երբ հաճախորդը չափազանց բծախնդիր է լինում, բժիշկները գիտակցում են, որ նույնիսկ ամենալավ արդյունքի դեպքում նա դժգոհելու է և հրաժարվում են այդ մարդուն վիրահատելուց. «Կան այնպիսի մարդիկ, որոնց կարծիքով` վիրահատությունից հետո հրաշք է լինելու, բայց պլաստիկ վիրահատությունը կախարդական փայտիկի ազդեցություն չի կարող ունենալ»:
07.10.2012 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

