Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Վիրաբույժ. Հայաստանում շատացել է մարմնի ինտիմ մասերի պլաստիկ վիրահատության դիմողների քանակը

Վիրաբույժ. Հայաստանում շատացել է մարմնի ինտիմ մասերի պլաստիկ վիրահատության դիմողների քանակը

Աշխարհում այն մարդիկ, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբուժության, դա անում են ինքնահաստատման, որոշակի դեֆեկտների շտկման համար: Ասուլիսում այս մասին ասաց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի Պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը: 

 

Նա նշեց, որ Հայաստանում ամենաշատը վիրահատում են քիթը, որովայնը, կրծքագեղձը, ականջները: Կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն էլ ասաց, որ սկսել են հաճախակիանալ վերջույթների վիրահատությունը` ոտքերի շտկում, երկարացում, չնայած բավականին երկար բուժում է պահանջում: Մասնագետների խոսքով, շատացել են նաև մարմնի ինտիմ մասերի պլաստիկ վիրահատության դիմողների քանակը: 

 

Վիրաբույժը նշեց, որ վիրահատվող տղամարդկանց քանակը այնքան էլ մեծ չէ, ինչքան կանանց, մեծամասնությամբ կրկին դիմում են քթի վիրահատության համար, շատ դեպքերում շնչառության խնդիրների պատճառով: Կան նաև ականջների վիրահատության համար դիմողներ: 

 

Կլինիկական հոգեբանն ասաց, որ Հայաստանում հոգեբանին դիմելու կուլտուրան զարգացած չէ. եթե հաճախ համագործակցեն, դիմեն հոգեբանների, չէր լինի կամ շատ քիչ կլիներ այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան նմանվել ինչ-որ մեկին, ունենալ այնպիսի քիթ, ինչպիսին ինչ-որ մի հայտնի մարդ: 

 

«Կա ռեֆերենտ խումբ, այսինքն այնպիսի մարդիկ, որոնց հետ միշտ ցանկանում են համեմատվել, նմանվել: Դա վատ է, քանի որ կլինեն ինչ-որ մեկի վատ կրկնօրինակը, կկորցնեն իրենք իրենց»,- ասաց Մ. Մադաթյանը:

 

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ