Էսթետիկ բժշկություն
Գևորգ Եղիազարյան. պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում
                            Մեր հյուրն է էսթետիկ պլաստիկ վիրաբուժության մասնագետ Գևորգ Եղիազարյանը:
  
— Մարդիկ դարձել են ավելի տեղեկացված: Նախկինում, երբ գալիս էին մեզ մոտ, պլաստիկ վիրաբուժության մասին ընդհանրապես գաղափար չունեին, պարզապես ցանկություն էին հայտնում վիրահատել իրենց մարմնի այս կամ այն հատվածը: Ստիպված էինք հնարավորինս պարզ և հասանելի ներկայացնել ողջ գործընթացը: Այժմ, երբ դիմում են մեզ, բավականաչափ տեղկացված են` ինչ է իրենից ներկայացնում պլաստիկ վիրահատությունը: Մեր կարծիքով նման առաջընթացի պատճառը տեղեկատվական դաշտի հասանելիությունն է` համացանցը, ֆորումները:
— Կա՞ն մարդիկ, որոնք առաջին վիրահատությունից հետո նորից են դիմում և կա՞ արդյոք սահման, որից հետո հրաժարվում եք վիրահատելուց: 
— Այցելուի կողմից մեկից ավել պլաստիկ վիրահատություններ կատարելու ցանկությունը կարող է երկու տարբեր պատճառ ունենալ:
Մի դեպքում, երբ այցելուն առաջին անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, և արդյուքը նրան գոհացրել է: Բնականաբար, նա կարող է դիմել բժշկին, խորհրդակցել` ևս մեկ վիրահատություն իրականացնելու: Սա բնական է, եթե հիմնավորված է:
Սակայն մեր պրակտիկայում հանդիպում է պլաստիկ վիրաբույժին բազմաթիվ անգամ դիմելու մեկ այլ պատճառ: Գոյություն ունի մի տերմին, որը կոչվում է դիսմորֆոֆոբիա: Տեղին է նշել, որ մինչև վերջերս նախավիրահատական հետազոտությունների շրջանակում իրականացնում էինք հոգեբանի խորհրդատվություն:  Խորհրդատվությունն իրենից ներկայացնում էր MMPI թեստի անցկացում` համակարգչային տարբերակով (15-20 րոպե), և արդյունքում ստանում էինք տարբեր չափանիշներով գրաֆիկներ, ըստ որի պարզ էր դառնում, թե այցելուի խառնվածքն ինչքանով է համապատասխանում վիրահատությանը: Նախքան վիրահատությունը, երբ այցելուին ներկայացնում էինք մի շարք հետազոտությունների անհրաժեշտությունը, սովորական էր ընդունվում, սակայն հոգեբանական խորհրդատվության նկատմամբ բացասական վերաբերմունք կար: Ելնելով  մեր ազգաբնակչության նման մոտեցումից, սկսեցինք հոգեբանի խորհրդատվությունը կիրառել միայն բացառիկ` այցելուի ոչ ադեքվատ վերաբերմունքի դեպքում: Եթե հոգեբանի կողմից հաստատվում է դիսմորֆոֆոբիայի երևույթներ, կտրականապես հրաժարվում ենք վիրահատություն կատարելուց, քանի որ նման դեպքերում վիրահատության ցանկացած արդյունք այցելուին դուր չի գալիս: Նման դեպքերը կազմում են մեր ծառայությանը դիմողների 10-15%-ը:
Ընդունված մոտեցում կա, թե մարդիկ գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ` խորհրդակցելու: Մենք խորհուրդներ չենք տալիս: Մեր մասնագիտության մեջ կարևոր է, որ մարդն ինքը հասկանա ու որոշում կայացնի, թե ինչ է ուզում, ոչ թե ուրիշի  խորհրդով պլաստիկ վիրահատություն իրականացնի: Նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին  տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյուքը, որը պրակտիկորեն  կարող ենք ստանալ: Երբեմն այցելուներն իրենք են ներկայացնում այն մոդելը, որն ուզում են ստանալ, կամ օրինակ են բերում ամսագրի մոդելների, դերասանների: Այցելուի կողմից միշտ եղել է նման մոտեցում, սակայն սա օբյեկտիվ բնույթ չի կարող ունենալ, քանի որ յուրաքանչյուրն ունի դեմքի իր առանձնահատկությունները: Հանդիպում են նաև դեպքեր, երբ այցելուն ցանկանում է շատ ավելի քիչ փոփոխություն, քան մենք կարող ենք առաջարկել:
— Պլաստիկ վիրաբուժության մեջ ո՞ր վիրահատությունն է համեմատաբար անվտանգ: 
— Պլաստիկ վիրաբուժության մեջ ցանկացած վիրահատություն վտանգավոր է և չի կարելի բաժանել վտանգավոր ու ոչ վտանգավոր վիրահատությունների:
— Վիրահատությունից հետո ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ և ի՞նչ խորհուրդներ եք տալիս հիվանդներին:  
— Պլաստիկ վիրահատությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` ֆուկցիոնալ և էսթետիկ վերականգնում: Օրինակ,  քթի վիրահատության ժամանակ որոշակի փոփոխություններ ենք կատարում և´ ֆունկցիոնալ, և´ էսթետիկ առումով: Բնականաբար, այստեղ որպես հետվիրահատական բարդություն առաջանում է այտուցվածություն, կապտուկներ, որոնք մի քանի շաբաթ անց վերանում են:
Ինչ վերաբերում է խորհուրդներին, փորձը ցույց է տալիս, որ բանավոր ասված խորհուրդներն արագ մոռացվում են: Այդ պատճառով հիվանդներին տալիս ենք բրոշյուրներ, որտեղ մանրամասն գրված է` ինչ է պետք անել մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո: Այս պարագայում խորհուրդները միշտ ձեռքի տակ են և չեն մոռացվում:
— Մարդիկ  սիլիկոնների տեղադրման վերաբերյալ շատ հակասական կարծիքներ ունեն: Դուք` որպես պլաստիկ վիրաբույժ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: 
— Պլաստիկ վիրաբուժության մեջ սիլիկոնների կիրառումը մոտ 10 տարի արգելվում էր: Սիլիկոնային իմպլանտներ արտադրող ընկերությունների ամենամեծ շուկան համարվում է Ամերիկան: Այդ ընկերությունները 10 տարիների ընթացքում իրականացրեցին ամենատարբեր հետազոտություններ` մոլեկուլյար մակարդակով, որից հետո, արդեն 7-8 տարի է, ինչ թույլատրվում է իրականացնել նման վիրահատություններ: 
Ժամանակակից իմպլանտները պարունակում են գել, որը ձևը հիշելու հատկություն ունի, և բավականին ապահով են` 100 կգ քաշ ունեցող մարդ էլ կանգնի, վերջինս չի պայթի:
Ամենատարածված միֆը սիլիկոնների մասին այն է, որ դրանք առաջացնում են կրծքի քաղցկեղ: Մենք վստահ կարող ենք ասել, որ նման բան չկա:
Մյուս թյուր կարծիքն այն է, որ նման վիրահատությունից հետո չի կարելի ինքնաթիռով թռչել, քանի որ բարձրության փոփոխությունը կարող է պատճառ լինել իմպլանտների պայթելուն:
Ներկայումս օգտագործվող իմպլանտները նույնիսկ դանակով կտրելիս գելը չի թափվում, պահպանում է ձևը:
Կա նաև թյուր կարծիք, որ իմպլանտներ տեղադրելուց հետո չի կարելի կրծքով կերակրել: Վիրահատությունների մեծամասնության դեպքում հնարավոր է իմպլանտը տեղադրել մկանի տակ և արդյունքում չխախտել կաթնագեղձի ֆունկցիան:
— Համաշխարհային պրակտիկայում ընդունված ստանդարտները` թե´ մասնագիտական, թե´ տեխնիկական առումով, ինչքանո՞վ են հասանելի Հայաստանին: 
— Մեր բնագավառում և, ընդհանրապես, բժշկության մեջ, աշխատում են` որքան հնարավոր է վիրահատությունների արդյունքում քիչ բարդություններ ունենալ: 30-40 տարի առաջ քթի վիրահատություններից հետո հաճախ էին  հետվիրահատական բարդությունները: Հետագայում սկսեցին կիրառել ուլտրաձայնային լիպոսակտորներ, որոնք հնարավորություն տվեցին խուսափելու  հետվիրահատական շրջանի բարդություններից: Այսօր արդեն կիրառում են լազերային լիպոսակտորներ:
Մասնագիտական հմտությունների, գիտելիքների առումով` մեր մասնագետները չեն զիջում արտասահմանի մասնագետներին, քանի որ այսօր կազմակերպվում են բազմաթիվ սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ ոլորտի նորություններին, տիրապետել նորագույն մեթոդներին: Տեխնիկական առումով, իհարկե, դեռևս զիջում ենք արտասահմանին: Համոզված ենք, որ մեր ասպարեզն ունի մեծ ապագա, և որ մոտ ժամանակներում տեխնիկական առումով նունյպես չենք զիջի մեր արտասահմանցի գործընկերներին:
16.05.2011                    Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
| 
 Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am | 
Կարդացեք նաև
                                        
                                
                «Գեղեցկության ներարկումներ» ասելով սովորաբար նկատի ունեն բժշկական կամ կոսմետիկ ընթացակարգեր, որոնք ներարկումներով բարելավում են արտաքին տեսքը...
23.06.2025                                    
                                        
                                
                Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021                                    
                                        
                                
                Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
05.05.2021                                    
                                        
                                
                Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
05.05.2021                                    
                                        
                                
                Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
28.04.2021                                    
                                        
                                
                Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
12.04.2021                                    
                                        
                                
                Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
11.02.2021                                    
                                        
                                
                Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
09.02.2021                                    
                                        
                                
                Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
09.02.2021                                    
                                        
                                
                Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
05.02.2021                                    
                                        
                                
                Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
04.02.2021                                    
                                        
                                
                Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
03.02.2021                                    
                                        
                                
                Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
01.02.2021                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

