Բժշկական պարագաներ
Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ
Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ` պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում և կամարի բարձրության նվազում:
Կամարները ոտնաթաթերի հիմնական ամորտիզատորն են, հենց նրանք են հանում լարվածությունը, որն առաջանում է քայլելու ժամանակ և վերաբաշխում են մարդու կշիռը կանգնելու ժամանակ: Կամարի երկայնակի կամ լայնակի վիճակից կախված է մարդու և նրա ոտքերի հարմարավետությունը, նրա ֆիզիկական հնարավորությունները և ոտքերում հոգնածության առաջացման արագությունը: Երկայնակի կամարը, որն անցնում է կրնկով դեպի մատներ, իր վրա է վերցնում ծանաբեռնվածության մեծ մասը (շուրջ 80%), և այն շատ հաճախ ցավում է նրանց մոտ, ովքեր շատ են քայլում: Լայնակի կամարը, որն անցնում է ոտնաթաթի բոլոր ուղղություններով, մոտավորապես ոտնաթաթի միջին և առաջնային սահմանի 1/3-ին, իր վրա քիչ լարվածություն է կրում (շուրջ 20%), և հաճախ ցավում է երկար կանգնելիս, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկներ կրելիս:
Ինչպե՞ս ճանաչել հարթաթաթությունը
Հարթաթաթությունն ունի իր նշանները, որին պարտադիր ուշադրություն են դարձնում հիվանդները: Ահա նրանցից հիմնականները.
-
Ցավային զգացումներ ոտնաթաթերում, սրունքներում և անգամ ծնկներում;
-
Անհարմարավետություն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (փքվելու, ձգվելու, այրման զգացում);
-
Կամարի բարձրության իջեցում և կամարի լայնության ընդլայնացում (կամ ամբողջության);
-
Արագ հոգնելիություն քայլելու կամ երկար կանգնելու ժամանակ;
-
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո դանդաղ վերականգնում:
Կան կամարի ախտահարման նշաններ, որոնք դրսևորվում են կոշիկի արտաքին տեսքում: Սովորաբար դրանք հայտնվում են այն դեպքում, եթե կամարի վնասվածքները շատ արտահայտված են: Նման նշաններից են.
-
Ձգումը առաջնային հատվածի շրջանում (մատների հիմքերի և կոշիկի սրնքային հատվածի սահմանին);
-
Տրորվածություն առաջնային հատվածի շրջանում կոշիկի կողմային մասերում;
-
Ձգվածություն և տրորվածություն կամարի առաջնային հատվածում ոտնաթաթի վերին մասում (մատների դեֆորմացիայի դեպքում;)
-
Բարձրակրունկների տրորվածություն կոշիկի արտաքին կամ ներքին եզրին:
Ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ
-
Ոտնաթաթերի կամարները պահում են անատոմիական ճիշտ դիրքում;
-
Նպաստում են կրնկոսկրի ճիշտ տեղակայմանը;
-
Շարժման ժամանակ հեռացնում են հարվածային ծանրաբեռնվածությունը ոտքերի հոդերից և ողնաշարից;
-
Բարձրացնում են կայունությունը և իջեցնում են անհարմարավետության և հոգնելիության զգացումը կանգնած ժամանակ և քայլելու ընթացքում;
-
Հարթաթաթության դեպքում նվազեցնում են ցավային զգացումները;
-
Բարելավում են ոտնաթաթերի արյան շրջանառությունը:
-
Կանխում են հենաշարժային համակարգի և հարթաթաթության բարդացումների պաթոլոգիական վիճակների զարգացումը (մատների վրա ոսկրիկներ, կոշտուկներ, ոտնաթաթի մատների կորացումներ և այլն);
-
Նվազեցնում են ծանրաբեռնվածությունը ողնաշարի, կոնք-ազդրային, ծնկային, սրունքաթաթային հոդերի վրա;
-
Բարելավու են ընդհանուր ինքնազգացողությունը և կոշիկի հարմարավետությունը;
-
Համապատասխանում են բոլոր, այդ թվում նեղ մոդելային կոշիկի համար:

Մի քիչ մանկական հարթաթաթության մասին
Մանուկների նուրբ ոտիկները աճման փուլում կարիք ունեն զարգացման լրացուցիչ վերահսկողության, այդ պատճառով մանկական օրթոպեդիկ միջատակերը անհրաժեշտ են ոչ միայն բուժիչ, այլ նաև պրոֆիլակտիկ նպատակներով: Մանկական օրթոպեդիկ միջատակերը թույլ են տալիս նորմավորել մատների և սրունքների դիրքը, հավասարեցնել ոտնաթաթի կամարները:
Անհատական մանկական միջնաթաթեր նշանակվում են հետևյալ պաթոլոգիաների դեպքում
-
Հարթաթաթության տարբեր տեսակներ;
-
Ոտնաթաթերի դեֆորմացիա և плосковальгусные установки;
-
Ձեռքբերովի և բնածին դեֆորմացիա;
-
Կեցվածքի և սկոլիոզի խախտումներ՝ պայմանավորված վերջույթների երկարության անհամաչափությամբ;
-
Բնածին ծռաթաթություն:
Դա կարող է կանխել ոտնաթաթի հետագա դեֆորմացիան: Մանուկների մոտ հոդերը, ջիլերն ու ոսկրիկները շատ ավելի հեշտ են ենթարկվում շտկման, քան մեծերի մոտ:
Անհատական օրթոպեդիկ միջնաթաթ-սուպինատորների պատրաստման ինովացիոն մեթոդ
Մեթոդիկան մշակվել է Ժողովուրդների ընկերության Ռուսական համալսարանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի, արտրոլագիայի ֆակուլտետի բժշկական աշխատակիցների որակավորման բարձրացման և Ortho Lite (ԱՄՆ) օրթոպեդիկ ընկերության մասնագետների և գերմանացի օրթոպեդների հետ համատեղ:
Մեթոդի առավելություններն են՝
-
Պատրաստման արագությունը-30-40 րոպե;
-
Ոտնաթաթերի կամարների ձևի անհատական մոդելավորման հնարավոություն ամբողջական օրթոպեդիկ շտկման դիրքում;
-
Փուլային շտկման հնարավորություն, որը հատկապես ակտուալ է երեխաների և մեծերի մոտ, ովքեր ունեն ոտնաթաթերի արտահայտված դեֆորմացիա;
-
Անհատական միջատակերի պատրաստման հնարավորություն մոդելային կոշիկի համար. մինչև 12 սմ բարձրակրունկների համար:
Ոտնաթաթի ներդիրների ձեռք բերման համար դիմել.
ԿԻՆԵԶԻՍ բժշկական կենտրոն`
զանգահարելով.
+374 10 58 16 87, +374 94 71 0 850,
+374 91 53 78 42
08.11.2012 Կարդացեք նաև
Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով...
23.07.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYi2PXnh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
