ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ
Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում. news.am
Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են կատարել 4000 չափում, ուստի այս ջերմաչափի ճշգրտությունը բարձր է:
Ցուցիչը հայտնվում է ոչ մեծ էկրանին, նաեւ կարող է Bluetooth-ի միջոցով ուղարկվել ջջային հեռախոսին: Էկրանի կողքին տեղակայված լուսադիոդը, որի վրա ցուցադրվում են ջերմության ցուցիչները, կարող է լուսավորվել կանաչ, դեղին կամ կարմիր գույներով՝ ցույց տալով նորմա՞լ է արդյոք ջերմությունը, թե՞ պետք է արագ միջոցներ ձեռնարկել: Բջջային հատուկ հավելվածները թույլ են տալիս ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ջերմության չափման տվյալները պահպանել: Սարքը հագեցած է նաեւ զարթուցիչով, որը հիշեցնում է ջերմության կրկնակի չափումների մասին:
Սարքն աշխատում է ААА երկու մարտկոցով, որոնք ստանդարտ ռեժիմում կծառայեն մոտավորապես երկու տարի: Ջերմաչափը բավական թանկ արժե՝ մոտ 100 դոլար, սակայն արտադրողները վստահ են, որ սարքը կհետաքրքրի հաճախակի հիվանդացող երեխաների ծնողներին, չէ՞ որ այդպիսի ջերմաչափից օգտվելը շատ պարզ է, իսկ դրանով ջերմության չափումը կտեւի ընդամենը երկու վայրկյան եւ փոքրիկների մոտ անհարմարավետության զգացում չի առաջացնի: Ավելին՝ այսպիսի ջերմաչափը հիգիենիկ է, քան ովորաբար օգտագործվողները, որոնք պետք է երկար պահել թեւատակին:
Նշենք, որ սարքն արաժանացել է ամերիկյան FDA-ի հավանությանը եւ հաջողությամբ թեստավորվել է Բոսթոնի Մանկական հիվանդանոցում: Առայժմ այն կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ-ում, բայց սարքը մշակողները պնդում են, որ այն վաճառքում կհայտնվի նաեւ այլ երկրներում:
22.07.2016 Կարդացեք նաև
Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...
15.11.2016
Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...
18.04.2015
Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...
04.11.2014
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...
29.05.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYCGeVtT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
