Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ

«Խելացի» բինտեր են ստեղծվել՝ օրգանիզմը անհրաժեշտ դեղերով ապահովելու համար. news.am

«Խելացի» բինտեր են ստեղծվել՝ օրգանիզմը անհրաժեշտ դեղերով ապահովելու համար. news.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերքերի բուժման համար հատուկ բինտ են ներկայացրել, որն զգում է ջերմության փոփոխությունները եւ օրգանիզմն ապահովում անհրաժեշտ դեղերով: Բինտը ստեղծվել է գիտնականների կողմից մշակված հիդրոգելի հիման վրա, որը լավ ձգվում է եւ ի վիճակի է մարմնի մակերեւույթին փակցվել ջլերին հատուկ ուժով:

«Խելացի բինտը» ձգվում է մարմնի շարժումից` անշարժ պահելով դրա վրա ամրացված էլեկտրոդները: Տիտանային ամրալարերի ինկապսուլացիայի շնորհիվ մասնագետները ստուգել են հիդրոգելի էլեկտրականություն անցկացնելու կարողությունը:   

Էլեկտրոնային բաղադրիչներին ի հավելումն, գիտնականները հիդրոգելի վրա հավասարաչափ բաշխել են ջերմության տվիչներ եւ դեղերով պահեստարաններ, ինչպես նաեւ՝ փողրակներ, որոնք դեղերին հնարավորություն են տալիս հոսել վիրակապային նյութի միջով: Մարդու վրա փորձարկվելիս՝ վիրակապը հաջողությամբ մարմնի ջերմաստիճանի մոնիտորինգ է իրականացնում, եթե դրա համար տվիչների ցուցումներ կան:

Այդ վիրակապը կարելի է օգտագործել այրվածքային հիվանդների վերքերի եւ մաշկային ցանկացած հիվանդության բուժման համար:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մեքենաշինության ամբիոնի դոցենտ Չժաո Հուանհեն ու իր գործընկերները ցանկանում են հիդրոգելն, ի վերջո, հարմարեցնել մարմնի ներսում օգտագործելու համար, օրինակ, վերահսկելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կամ որպես նեյրոնային զոնդ կիրառելու նպատակով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ