Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ

Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am

Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար. news.am

Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը թեթեւացնում է ցավը ներարկման ժամանակ:

 

Comfortably Numb կոչվող սարքավորումը 60 վայրկյանի ընթացքում սառեցնում եւ անզգայացնում է մաշկը ներարկումից առաջ:

 

Այն երեք ուսանող են ստեղծել՝ համակարգչային մասնագետ Գրեգ Էլիսոնը, բիոինժեներ Էնդի Ժանգը եւ ինժեներ-մեխանիկ Մայք Հուան: Այդ սարքավորումը բաղկացած է երկու մասից, մեկի մեջ պարունակվում է ամոնիում, մյուսի մեջ՝ ջուր: Շնորհիվ սարքավորման մեջ տեղի ունեցող քիմիական ռեակցիայի՝ մաշկի զգայունակությունը նվազում է, երբ սարքավորումը հպում են այն հատվածին, որտեղ իրականացվելու է ներարկումը:

 

Ուսանողների խոսքով՝ այժմ շուկայում չկան նմանատիպ հարմար միջոցներ տեղային ցավազրկման համար, այդ պատճառով իրենց հեղինակած սարքավորումը, հավանաբար, մեծ պահանջարկ կունենա: Ավելին՝ այն կարելի է օգտագործել ո՛չ միայն ներարկումներ, այլ նաեւ դաջվածքներ անելուց առաջ:

 

Սարքավորումը թանկ չի արժենա: Ընդամենը երկու դոլար, եւ այն միանգամյա օգտագործման կլինի: Այժմ, սակայն, ուսանողները պետք է պատենտավորեն իրենց գյուտը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ