ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ
17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ. tert.am
17-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հորիզոն»-ը, տևական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել:
Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես 30.000 դոլար: Աննայի ստեղծած սարքավորումն արժե 500 դոլար: Ավելի մատչելի է, հարմարավետ, և մարդիկ այն կարող են գնել և օգտագործել նաև տանը:
Դիալիզը բժշկական գործընթաց է, որի ընթացքում մաքրվում է հիվանդների արյունը: Դիալիզի հիմնականում ենթարկվում են այն մարդիկ, ովքեր ունեն երիկամի խնդիր: Այդ գործընթացը պետք է կիրառել շաբաթական մի քանի անգամ: Փողհարյանը հայտարարել է, որ նա ցանկանում է իր գյուտով ավելի զարգացնել դիալիզի գործընթացը, որպեսզի այն հիվանդների համար շատ ցավոտ չինի:
«Դիալիզի գործընթացը բավական մեծ էներգիա է խլում հիվանդներից: Դիալիզից հետո նրանք շատ հոգնած տեսք են ունենում: Այս նոր սարքով հիվանդը անհրաժեշտություն չունի շաբաթական երեք անգամ գալ հիվանդանոց: Շատերը շարժունակության խնդիր ունեն, և տանից հիվանդանոց ճանապարհը կրկնակի բարդ է նրանց համար»,- ասել է Աննան CBS հեռուստաընկերությանը:
Իր գյուտի ստեղծման համար 17-ամյա Աննան բավական երկար ժամանակ որպես կամավոր աշխատել է տեղի հիվանդանոցներից մեկում, ուսումնասիրել դիալիզի ենթարկվող հիվանդներին: Երբ նա ընդգրկվել է ավագ դպրոցի գիտության վերաբերյալ նախագծում, նախընտրել է աշխատել մի գյուտի ուղղությամբ, որը կարող է փոխել առողջապահական համակարգը և հեշտացնել այդ հիվանդների կյանքը: Այս գյուտը ստեղծելու համար աղջկանից պահանջվել է 300 ժամ:
Փողհարյանը հույս է հայտնել, որ մի օր իր գյուտը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում:
«Հնդկաստանում և Պակիստանում բնակվող հիվանդների 10 տոկոսը հնարավորություն չունի գնալ հիվանդանոց և այդ բուժումից օգտվել: Դա նրանց համար հասանելի չէ»-ասել է Աննան:
Այս գյուտի շնորհիվ Աննան շահել է մրցանակ և կրթաթոշակ: Héma-Québec ընկերությունը նրան առաջարկել է ամառային պրակտիկա, որպեսզի իր գյուտն իրականացնի իրական կյանքում:
«Մարդկությունը կշահի այս սարքավորումից, որը թույլ կտա նվազեցնել բժշկական ծառայության գինը, բժշկական գործընթացները: Ընդհանուր առմամբ, սա հրաշալի նախաձեռնություն է»,-ասել է Héma-Québec ընկերության կիրառական հետազոտությունների տնօրեն Լուի Թիբոն:
Կարդացեք նաև
Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...
15.11.2016
Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են...
22.07.2016
Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...
18.04.2015
Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...
04.11.2014
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...
29.05.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
