Դեղաբանի մոտ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝ պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության գաղտնիքները և հանձնելու մրցանակ:
Հիշեցնենք, որ Մեդ-Պրակտիկի ավանդական դարձած տարեվերջյան մրցանակաբաշխության արդյունքներով՝ 2013-ին դեղագործական ոլորտում ամենաորոնված ապրանքանիշ է ճանաչվել «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը. այն ակնակաթիլներ է չոր աչքի համախտանիշի բուժման համար:
«ՍԱՆՏԵՆ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը մեզ սպասում էր ողջ թիմով՝ տնօրեն Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
– Կարեն, շնորհավորում ենք, ի՞նչ զգացողություններ ունեք որպես հաղթող ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող ընկերության ղեկավար:
– Շնորհակալե եմ շատ: Անկեղծ ասած, չէի սպասում, նույնիսկ մոռացել էի, որ մեր «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ի մասին տեղեկատվություն է տեղադրված med-practic.com-ում: Շատ ուրախացա, երբ իմացա, որ արժանացել ենք Մեդ-Պրակտիկի մրցանակին:
– Այս հաղթանակը լավ առիթ է՝ խոսելու նաև «ՍԱՆՏԵՆ» ընկերության և Հայաստանում նրա գործունեության մասին:
– «ՍԱՆՏԵՆ»-ը ճապոնական հիմքերով ընկերություն է, եվրոպական շուկա է մտել 1997-ից, իսկ դրանից երկու-երեք տարի անց արդեն հայկական շուկայում էր: Այն ակնաբուժական ոլորտում բավականին մեծ համբավ ունեցող ընկերություն է, և կարելի է ասել՝ աշխարհում միակն է, որ այդքան կենտրոնացած է ակնաբուժության վրա: «ՍԱՆՏԵՆ»-ի դեղերն արտադրվում են Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում, և ներկրումը Հայաստան տեղի է ունենում հենց մայր գործարանից, որտեղից կատարվում է մատակարարում նաև եվրոպական երկրներին:
![]() |
![]() |
![]() |
– Ինչպիսի՞ն էր ձեզ համար 2013 թվականը:
– Եթե կարճ ասելու լինեմ, շատ պտղաբեր: Չնայած դեղագործական շուկայում և առհասարակ երկրում եղած բարդություններին՝ մեզ համար հաջող տարի էր:
– Ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:
– Բավական շատ: Առաջին տեղում դեղագործական նոր միջոցների առաջխաղացումն է հայկական շուկայում: Մեր ընկերության քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հետ չմնա ժամանակակից նվաճումներից: Ավելին ասեմ, շատ հարցերում մենք առաջ ենք ԱՊՀ մյուս երկրներից:
![]() |
![]() |
![]() |
– Խոսենք այս դեղամիջոցի մասին, որը 2013 թվականի ընթացքում այդքան փնտրվել է Google-ում, և որի շնորհիվ դուք այսօր մրցանակակիր եք:
– Դեղամիջոցը նորագույն՝ նանոտեխնոլոգիաներով պատրաստված ակնաբուժական կաթիլ է «չոր աչքի» համար: «Չոր աչքը» մեր օրերում ամենից տարածված ակնային խնդիրներից է: Ժամանակակից տեխնիկական հագեցվածության պայմաններում այդ համախտանիշը, կարելի է ասել, առնչվում է բոլորիս: «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը, լինելով նոր տեխնոլոգիաներով պատրաստված դեղամիջոց, իսկապես մեծ պահանջարկ ունի:
– Ձեր ընկերության փորձից ելնելով՝ ի՞նչ կասեք, այսօր ի՞նչ վիճակում է Հայաստանում ակնաբուժության ոլորտը:
– Ակնաբուժության ոլորտը բավականին զարգացած է Հայաստանի Հանրապետությունում: Կասեի` չի զիջում զարգացած երկրներին: Թե՛ մասնագետների բարձր որակավորմամբ, թե՛ մեր կլինիկաների տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ դեղային ապահովման կողմով Հայաստանն առաջնային դիրքերում է: Նորագույն բոլոր դեղամիջոցները ներմուծվում են Հայաստան, ակնաբուժական թերապևտիկ նորությունները հասանելի են թե՛ բժիշկներին, թե՛ պացիենտներին: Կարելի է ասել՝ մենք առաջ ենք գնում համաքայլ Եվրոպային:
![]() |
![]() |
– Ինչպե՞ս եք գնահատում med-practic.com-ի «Ամենաորոնված ապրանքանիշը դեղագործական ոլորտում» անվանակարգում մրցանակը ձեզ համար:
– Շատ կարևորում եմ: Սա ինձ մտածելու տեղիք տվեց համացանցում առաջխաղացման մասին: Համացանցի միջոցով տեղեկացնելու աշխատանքները պետք է ավելի ակտիվացնել. այն մեծ դեր ունի ժամանակակից հասարակությունում:
– Ի՞նչ ունեք ասելու ձեր արտադրանքը սպառողներին:
– Մեր բոլորի աշխատանքի վերջնական նպատակը մարդկանց առողջությունն է: Բոլորին ցանկանում եմ հոգու հանգստություն և առողջություն: Այսքանը երբ կա, մնացած ամեն ինչը կստացվի:
«ՍԱՆՏԵՆ»-ին մրցանակի կապակցությամբ շնորհավորելու էին եկել նաև ակնաբույժներ
Անի Բաբայան, Նոր Արեշ պոլիկլինիկայի ակնաբուժական ծառայության ղեկավար
«Սանտեն ընկերությունը միշտ ներկայացնում է որակյալ դեղորայք, որը շատ օգտակար է բժշկի աշխատանքի արդյունավետության համար: Այսօր՝ համակարգչային դարում, շատ տարածված է «չոր աչքի» համախտանիշը, և արհեստական արցունքները պարզապես անհրաժեշտություն են: Հայաստանում կան մի շարք նմանատիպ դեղամիջոցեր, սակայն «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ն առանձնանում է իր յուրահատկություններով. նախ՝ կաթեցնելիս անմիջապես տարածվում է ողջ լորձաթաղանթով, հնարավորություն է տալիս կաթեցնել՝ առանց հանելու օպտիկական ոսպնյակները, մեկ առավելություն էլ՝ բացելուց հետո օգտագործվում է ևս երեք ամիս: Նաև չի պարունակում կոնսերվանտներ»:
Անի Գևորգյան, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունք
«Այսօր «չոր աչքի» համախտանիշը շատ տարածված է: Այն տարածված է նաև երեխաների շրջանում: «ԿԱՏԻՈՆՈՐՄ» -ը կիրառվում է «չոր աչքի» համախտանիշի ժամանակ. խոնավացնում, սնուցում է աչքը, նաև պաշտպանում հետագա բարդություններից: Բազմաթիվ դրական արձագանքներ ունենք. շատերը հատկապես այդ կաթիլներն են նախընտրում»:
17.01.2014 Կարդացեք նաև
Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ,...
26.06.2014
Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...
13.03.2014
«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...
22.12.2013
Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:
– Այսօր հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...
20.02.2013
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







