Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբանի մոտ

Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Իննա Պերսոյանը

 

–   Պարոն Այվազյան ե՞րբ է ձևավորվել ՇՏԱԴԱ դեղագերծական ընկերությունը որպես հոլդինգ և ե՞րբ է սկսել իր գործունեությունը Հայաստանում...## :


–   ՇՏԱԴԱ միջազգային հոլդինգն արդեն 6 տարի է, ինչ գրանցված է Հայաստանում և ծավալում է բավականին ակտիվ գործունեություն: ՇՏԱԴԱ  կազմակերպությունը` որպես դեղագործական ընկերություն, մոտ 100 տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին նրա կազմի մեջ են ներառվել ևս մի քանի դեղագործական ընկերություններ, որոնք իրենց հերթին ունեցել են երկարատև աշխատանքային կենսագրություն: Օրինակ՝ ՇՏԱԴԱ ընկերության կազմում է ՆԻԺՖԱՐՄ դեղագործական ընկերությունը, որն իր հերթին մոտ 100 տարվա պատմություն ունի, նույնը կարելի է ասել նաև սերբիական ՀԵՄՈՖԱՐՄ դեղագործական ընկերության մասին:


–   Մինչ ՇՏԱԴԱ հոլդինգի ձևավորումը ինչպե՞ս էիք ներկայանում միջազգային և հայկական դեղագործական շուկայում:


–   Ի սկզբանե Հայաստանում գրանցված էր ՆԻԺՖԱՐՄ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը` հայտնի ըկերություն հատկապես ԱՊՀ տարածքում. այդ է վկայում բժիշկների կողմից մշտապես նշանակվող դեղամիջոցների ցանկը: Հետագայում, հիմք ընդունելով ՆԻԺՖԱՐՄ ընկերության հաստատուն դիրքը Հայաստանում, իր  գործունեությունը սկսեց ՇՏԱԴԱ միջազգային հոլդինգը` իր կազմի մեջ նեգրավելով ՆԻԺՖԱՐՄ-ը:


Միջազգային շուկայում ի սկզբանե հայտնի է եղել ՇՏԱԴԱ գերմանական դեղագործական ընկերությունը, որի արտադրանքին ԱՊՀ երկրներում այնքան էլ ծանոթ չէին: Մեր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ դեղամիջոցների բժիշկների կողմից նշանակումն ու պացիենտի կողմից առանց դեղատոմսի դեղամիջոցների օգտագործումն ավելի արդյունավետ է դեղագործական ներկայացուցչությունների կողմից կատարած աշխատանքային գործունեության արդյունքում։


–   Որո՞նք են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:


–   Ունենք ամենահաճախ հանդիպող ախտանիշների դեպքում` համարյա բոլոր մասնագետների կողմից նշանակվող, սիմպոմատիկ նշանակության ցուցմամբ դեղամիջոցների ընդարձակ ցանկ. ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, հարբուխի, մրսածության դեմ դեղամիջոցներ: Իհարկե, առկա են նաև նեղ մասնագիտական նշանակության դեղամիջոցներ` ինպես, օրԻննակ, գինեկոլոգիական, ուրոլոգիական, թերապևտիկ, քիթ-կոկորդ-ականջաբանական  ուղղվածության և այլն:

 

  ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյան
 

Գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյան

 

–   Տիկին Մելիքյան, որո՞նք են ամենանպատակային բժշկական բնագավառները:


–   ՇՏԱԴԱՆ նեղ ուղղվածություն ունեցող դեղագործական ընկերություն չէ: Ներկայացուցչությունում ունենք առանձին բաժիններ, որոնք ունեն համապատասխան ուղղվածություններ` գինեկոլոգիա, թերապիա, սրտաբանություն, ուրոլոգիա և այլն։ Բնականաբար, յուրաքանչյուր բաժնի համար առաջնային են տվյալ ոլորտին վերաբերող դեղամիջոցները:


–   Հաշվի առնելով գինեկոլոգիական ոլորտի հրատապությունը, հարցն ուղղենք այսպես. ի՞նչ տեղ է գրավում մանկաբարձա-գինեկոլոգիական ուղղությունը Շտադայի արտադրանքի շրջանակներում և դեղագործական շուկայում` ընդհանրապես:


–   Գինեկոլոգիական պրակտիկայում նշանակվող դեղամիջոցների ցանկը բավականին մեծ է, որոնց մեջ ծանրակշիռ տեղ են զբաղեցնում գինեկոլոգի ամենօրյա պրակտիկայում օգտագործվող դեղերի ցանկը` ամենահաճախ հանդիպող հիվանդությունների ժամանակ: Ունենք առավել նեղ ուղղվածության դեղամիջոցներ, ինչպես օրինակ` հղիության արհեստական ընդհատմանը նախատեսված: Դրանք են` Միզապրաստոլ (STADA) և Միֆեպրիստոն (STADA) դեղամիջոցները, որոնք գրանցված են ՀՀ ԱՆ ուղեցույցներում և ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։


Օգտվելով առիթից` ուզում եմ ավելացնել, որ ՇՏԱԴԱ ընկերությունն առաջնորդվում է ո´չ միայն իր դեղագործական արտադրանքի սպառման ռազմավարական պլանով, այլև խնդիրներով, որոնք համազգային բնույթ ունեն։ Այս պարագայում կան համահայկական խնդիրներ, որոնք հուզում են նաև մեզ, և որտեղ կարող ենք մեր լուման ունենալ: Օրինակ՝ Հայաստանում վերարտադրողականության խնդիրը բավականին լուրջ է, և մենք անտարբեր չենք այդ հարցի հանդեպ: Ճիշտ է, մենք ունենք հատուկ դեղամիջոցներ` նախատեսված արհեստական ընդհատման  համար, սակայն մեր բոլոր կոնֆերանսներին ու միջոցառումներին նշում ենք, որ ՇՏԱԴԱ ընկերությունը երբեք չի խրախուսում  արհեստական ընդհատումը ցանկացած տարբերակում` լինի վիրահատական, թե դեղորայքային: Ունենք հղիների համար նախատեսված տեղեկատվությամբ գրքույկներ, որտեղ ծանոթացնում ենք զույգի ընտանիքի ոչ ճիշտ պլանավորման արդյունքում զարգացող բոլոր հնարավոր բարդություններին։ ՖԻննանսավորում ենք այնպիսի լուսաբանումներ, որտեղ կարող են ճիշտ կերպով ներկայացվել անցանկալի հղիությունից խուսափելու տարբերակները, ընտանիքի ճիշտ կազմավորումը: Ուզում եմ հատուկ նշել` արհեստական ընդհատումը չի կարող ընտանիքի պլանավորման մեթոդ լինել, ինչը Հայաստանում բավականին ընդունված է: Սա ամենացավալի ու վտանգավոր տարբերակն է, որ կարող է ընտրել ընտանիքը:


–   Ի՞նչ խորհուրդ կտայիք կանանց` որպես բժշկական ներկայացուցիչ, ավելի անվնաս տարբերակներ փնտրելու ստեղծված իրավիճակից:


–   Կանանց խորհուրդ կտամ անպայման դիմել իրենց գինեկոլոգին: Կինը անցանկալի հղիությունից ազատվելու որոշումը չպետք է միայնակ կայացնի և անցնի այդ ամենով` միայնակ: Ընտանի´քը պետք է ընտրի իր տարբերակը` անցանկալի հղիությունից խուսափելու բոլոր մեթոդներից: Պետք է կարողանալ ճշգրիտ պլանավորել, որոշել առաջին կամ հետագա հղիությունների ժամանակները:


Վերջում խոսքս ուզում եմ ուղղել զույգերին. մի´ զլացեք. զրուցե´ք ձեր բժիշկների հետ, մի´ օգտվեք ոչ ստույգ աղբյուրներից:  Կոչ եմ անում կանանց` միայն ծայրահեղ դեպքում դիմել արհեստական ընդհատմանը, իսկ հնարավորության դեպքում` ունեցե´ք շատ բալիկներ և հարստացրեք մեր ազգը:

  Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Իննա Պերսոյան
 

Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Իննա Պերսոյան 

 

–   Տիկին Պերսոյան տիրապետու՞մ եք վիճակագրական տեղեկատվության` կապված Հայաստանում ծնելիության  հետ։


–   Ըստ ՀՀ ազգային վիճակագրական տվյալների 2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մոտ 42.500 ծնված, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը` 1.000 բնակչի հաշվով, նվազել է և կազմել` 14%:


–   Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հղիության արհեստական ընդհատման դիմելիության վիճակագրությունը, տենդենցները։


–   Գրագիտությունը որոշակի բարձրացել է: Ավելանում են զույգերի քանակը, ովքեր սկսում են ճիշտ պլանավորել ընտանիքը: Սակայն, ցավոք, բևեռայնությունը հասարակության մեջ ակնառու է: Որքան հանդիպում ենք կիրթ, իրենց ընտանիքը ճիշտ պլանավորող զույգերի, նույքան էլ` ճիշտ հակառակ մոդելին: Հայաստանում բարձր էն ինքնաբուժման, անիմաստ դեղորայքի օգտագործման միջոցով սեփական առողջությանը վնաս հասցնելու չգիտակցված միտումները: Մեկ անգամ բժշկի հսկողությամբ դեղորայքային ընդհատում կատարելուց հետո, հաջորդ անգամները սկսում են ինքուրույն գործել`հատկապես հեշտ համարելով դեղորայքային ընդհատումը։  Այս առիթով բարձրաձայնեմ. երբե´ք ոչինչ չի´ կարելի ձեռնարկել` առանց բժշկի խորհրդատվության: Միայն որակյալ, կրթված և փորձառու մասնագետը կարող է և պետք է նշանակի դեղորայքային արհեստական ընդհատում: Առաջին հերթին` որպես կին, կոչ եմ անում մեր կանանց. ինքնուրույն որոշման չգնա´լ:

 
–   Որքանո՞վ են Հայաստանում ընդունված դեղորայքային արհեստական վիժման մեթոդները, ի՞նչ տենդենցներ կան՝ դեղորայքայի՞ն, թե՞ ոչ դեղորայքային. ի՞նչ են նախընտրում։


–   Պատկերացրեք օրգանիզմը, որը բեղմնավորման առաջին օրվանից պատրաստվում է հղիության երկարատև ընթացքին, կատարվում են հորմոնալ փոփոխություններ արգանդում, կրծքագեղձերում, և` հանկարծ  ընդհատվում է հղիությունը, սկսվում է ռեգրես (հետ զարգացում)։ Օրգանիզմը կարծես զարմանում է` ‹‹կար հղիություն, ու արդեն չկա››։  Հղիության ցանկացած ընդհատում` լինի դա վիրաբուժական, թե դեղորայքային, կնոջ մոտ կարող է բազմաթիվ հիվանդությունների և բարդությունների պատճառ լինել։ Օրինակ` դիսհորմոնալ հիվանդություններ` ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիա, արգանդի միոմա, տարաբնույթ հորմոնալ խանգարումների ֆոնի վրա առաջացած մենստրուալ ցիկլի խանգարումներ և երկրոդրդային չբերություն։ Կարող են լինել նաև ինֆեկցիոն բարդություններ, եթե կատարվում է հղիության վիրաբուժական ընդհատում։ Ինչու՞ ենք նախապատվությունը տալիս դեղորայքային ընդհատմանը, որովհետև նման պարագայում ինֆեկցիոն բարդություններ չեն առաջանում։


Դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն։  Նման քայլի դիմելուց հետո պացիենտը մոտ մեկ ամիս պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, քանի որ այդ ժամանակահատվածում հնարավոր է առաջանան արագ միջամտության կամ խորհրդատվության կարիք: Նման վերաբերմունքի դեպքում բարդությունները հազվադեպ կլինեն։ Արհեստական ընդհատման յուրաքանչյուր մեթոդ ունի իր և´ դրական, և´ բացասական կողմերը, միայն մասնագետը կարող է որոշել` յուրաքանչյուր կնոջ օրգանիզմին հարմար տարբերակը: Պրակտիկան և վիճակագրությունը ցույց են տալիս. քանի որ դեղորայքային արհեստական վիժումը գործնականորեն հեշտ կիրառելի է, և առաջացող բարդություններն էլ համեմատաբար քիչ են, կանայք ավելի հաճախ նախընտրում են այս տարբերակը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը

Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ,...

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղագործական ընկերություններ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղագործական ընկերություններ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղագործական ընկերություններ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ

Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:


–   Այսօր  հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...

Դեղագործական շուկան Հայաստանում
Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը
Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Օրվա առիթով զրուցեցինք բժիշկ-դեղագետ Դավիթ Պետրոսյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ Բժիշկներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ