Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net

Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net

Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով ագրեսիան չի համապատասխանի առողջ մտքին և բռնության ստրատեգիան կլինի պարտվող: 2015թ. այծի տարում համապատասխանում է ծառի էլեմենտը, որը ստեղծում է սրամտության էներգիա, հոգատարություն և խնամք օտար մարդկանց ցանկություններն իրագործելու կարողություն: Այծը չինական օրացույցում 8-րդ տարրն է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ 8-ը հանդիսանում է նաև երջանիկ թիվ նաև չինական համոզմունքների տեսակետից: Այդ թիվը համարվում է բարեկեցության և խաղաղության թիվ:

 

ԱՌՆԵՏ

 

Առնետների համար 2015թ.-ը կլինի բացահայտումների և նորամուծությունների տարի: Այն կթարմացնի ձեր կյանքը: Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն այս տարի: Մինչ կարևոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու երես ունի: 

 

Կարիերայի առումով տարին կլինի տենդային: Արեք ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը: 2015թ.-ի հորոսկոպը վճռականորեն ձեզ խորհուրդ է տալիս չչարաշահել ձեր առողջությունը և ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին: Անհրաժեշտ ուշադրության բացակայությունը ձեր առողջության նկատմամբ այս տարի կլինի աններելի և հնարավոր է ունենա շատ վատ հետևանքներ:

 

Փոխհարաբերություններում առնետները պետք է սովորեն ուրախանալ և վայելել, ինչպես նաև նվազեցնել իրենց պահանջները ընտանիքի անդամների և գործընկերների նկատմամբ:

 

2015թ.-ի հորոսկոպը առնետների համար կանխատեսում է հանգստի և ճամփորդության մինիմալ հնարավորություններ, այնպես, որ ավելի լավ է տրամադրվեք գործնական ուղևորությունների և գործուղումների:

 

ՑՈՒԼ

            

2015թ.-ը ցլերի համար կանխատեսում է, որ կլինի ժամանակահատված լի սիրային թեմաներով, բիզնեսով, կարիերայով և ֆինանսական ոլորտով:

 

Ձեր համառությունը և հաստատակամությունը, գործը մինչև վերջ տանելու ունակությունը այս տարի կաշխատեն ձեր օգտին: Եթե դուք ունեք բիզնես, ապա այն կծաղկի: Եթե աշխատում եք վարձատրությամբ, ապա ձեզ սպասվում է աշխատավարձի նշանակալի բարձրացում և առաջընթաց կարիեռայում:

 

Ցլերի առողջությանը 2015թ.-ին սպառնում է սթրեսներ և տկարություն, որոնք առաջ կգան հոգեբանական բնույթով: Ընտանեկան հարաբերություններում կանաչ փայտե այծի տարում ցլերը կզբաղեցնեն ընտանեկան կոնֆլիկտները և վեճերը հարթեցնող միջնորդի դեր:

 

Ցլերին 2015թ.-ը կանխագուշակում է ճամփորդություններ կապված ինչպես հանգստի, այնպես էլ աշխատանքի հետ:

 

 ՎԱԳՐ

 

Այծի տարին վագրերի համար խոստանում է լինել բարդ, բայց ընդհանուր առմամբ բարեհաջող: Հորոսկոպը վագրերին խորհուրդ է տալիս լինել առավելագույնս դիվանագետ, որպեսզի կարողանան հաղթահարել խոչընդոտներն ու թակարդները, որոնք կարող է նա ձեզ մատուցել:

 

Կարիերայում ձեզ սպասվում է արդյունքներ լարված աշխատանքից: Ձեր տնօրենները կլինեն տպավորված: Հաջողությունը փողի մեջ է՝ ահա ևս մեկ լավ նորություն վագրերի համար 2015թ.-ին:

 

Առողջությունը չպետք է անհանգստացնի վագրերին և հորոսկոպը խոստանում է այս ոլորտում ամբողջական բարեկեցություն: Ամեն դեպքում ձեզ թույլ մի տվեք չափազանց շատ ծանրաբեռնվել:

 

Վագրերին սպասվում են բազմաթիվ հասարակական միջոցառումներ և երեկույթներ, ուր նրանք կայցելեն իրենց ընտանիքի անդամների ուղեկցությամբ:

 

Ինչպես նաև վագրերը կարող են սպասել հետաքրքիր ճամփորդությունների այնպիսի վայրեր, ուր նախկինում երբեք չեն եղել:

 

ՃԱԳԱՐ (ԿԱՏՈՒ)

 

2015թ.-ը ճագարների համար կլինի խաղաղության և հանգստության տարի: Իրենց նրբանկատության և դիվանագիտության շնորհիվ ճագարները կկարողանան խուսափել անցանկալի իրավիճակներից, թե ընտանիքում, թե աշխատանքում:

 

Այս տարի ճագարների համար նշված կլինի սեփական հոգեկան զարթոնքով, սեփական հոգին և ներքին պահանջմունքները հասկանալու հետաքրքրությամբ:

 

Բիզնեսում և կարիերայում սպասվում է աճ: Առողջությանը հնարավոր է սպառնան դժբախտ պատահարներ:

 

Ընտանեկան կյանքը նույնպես կլինի հանգիստ և խաղաղ: Որևիցէ ճամփորդություններ և ուղևորություններ հորոսկոպը 2015թ.-ին չի խոստանում:

            

ՎԻՇԱՊ

 

2015թ.-ին վիշապներին սպասվում է բազմաթիվ գործեր և լարված աշխատանքային ռիթմ: Վիշապները ինչպես նաև զբաղված կլինեն տարբեր ընտանեկան հարցերի լուծմամբ, սակայն արժե կենտրոնանալ այն բանի վրա, որպեսզի ձեր մտերիմները ստանան բավարար ուշադրություն:

 

Աշխատանքում արժե սովորել վերահսկել սեփական զգացմունքները, հատկապես, եթե աշխատանքը կապված է այցելուների հետ փոխհարաբերությունների հետ:

 

2015թ.-ին վիշապների առողջությանը հորոսկոպը պրոբլեմներ չի խոստանում, սակայն անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և կատարել գոնե տարրական վարժություններ:

 

Աշխատանքային գրաֆիկի ճնշումը շատ ժամանակ կխլի, ինչի հետևանքով էլ ընտանիքում կառաջանան դժգոհություններ:

 

ՕՁ

 

Չինական հորոսկոպը օձերի համար 2015թ.-ը կանխատեսում է որպես բարեհաջող տարի: Օգտագործեք ձեր ուղեղը, որպեսզի առավելագույնս օգտագործեք ձեր հնարավորությունները անձնական և պրոֆեսիոնալ ոլորտում: Ժամանակ մի կորցրեք այն բանի վրա, որպեսզի հետաքրքրվեք ուրիշների կարծիքով:

 

Կարիերայում ձեզ հաջողությունը կապահովվեն աշխատասիրությունն ու բարձր աշխատունակությունը:

 

Ձեր առողջությանը սպառնում են միայն տհաճություններ կապված ձեր հոգեկան վիճակի հետ: Մի ճնշեք ձեր զգացմունքներն ու էմոցիաները:

 

2015թ.-ին ձեր ընտանիքը կապահովվի ձեր նկատմամբ սերն ու աջակցություն:

 

Օձերին 2015թ.-ին սպասվում են կարճ ճամփորդություններ դեպի մոտիկ վայրեր:

            

ՁԻ

 

Ձիերին խորհուրդ է տրվում այս տարի դառնալ մի փոքր եսասեր: Դուք պետք է այդ ժամանակահատվածը օգտագործեք սեփական տաղանդը բացահայտելու համար, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի կատարեք որոշակի խնայողություններ: 2015թ.-ը ձիու համար կլինի ոչ միանշանակ: Սեփական թուլությունների հաղթահարումը կլինի դեպի հաջողություն տանող բանալին:

 

Աշխատանքում ձեզ սպասվում է հաջողություն, դուք հեշտությամբ գլուխ կհանեք բարդ աշխատանքներից, սակայն փողերը դեպի ձեզ կգան շատ ջանքերի արդյունքում:

 

Առողջությունը կլինի գերազանց, սակայն արժե ժամանակ հատկացնել ֆիթնեսին:

 

Ձեր խարիզմատիկ խառնվածքը կապահովվի ձեզ հագեցած կյանք: Տարին բարեհաջող է արտասահման ճամփորդության և այլ մշակույթներին ծանոթանալու համար:

 

ԱՅԾ (ՈՉԽԱՐ)

 

2015թ.-ը, իհարկե, ձեր տարին է: Բիզնեսը, սերը, առողջությունը կլինեն բարեհաջող, սակայն մանրամասնորեն հաշվի առեք բոլոր ռիսկերը:

 

Ձեր լավատեսությունը, քաջությունը և խանդավառությունը կլինեն վարակիչ շրջապատի համար: Այծի տարում ծնվածներին սպասվում է արագընթաց հաջողություն և աշխատանքում, և ցանկացած բիզնես նախագծում, ինչպես նաև գերազանց ֆիզիկական և հոգեկան առողջ վիճակ:

 

Ընտանեկան հարաբերություններում դուք դուրս կգաք նոր հոգեկան կապերի ոլորտ:

 

Ձեզ սպասվում են գործնական ճամփորդություններ, ընտանիքի հետ արձակուրդ և գերազանց հանգստյան օրեր:

 

ԿԱՊԻԿ

 

Եղեք բավարար լուրջ այս տարի, եթե ցանկանում եք ստանալ առավելագույն հնարավորը: Օգտագործեք ձեր ինտուիցիան և հմայքը, որպեսզի կարողանաք տեսնել, երբ մարդիկ ցանկանան ձեր դեմ օգտագործել ձեր իսկ պարզությունը: Նպատակաուղղված ուղղորդեք ձեր էներգիան անհրաժեշտ ուղղություններով:

 

Աշխատանքում հաջողությունը կապահովվեն ձեր հարմարվելու և հարմարեցնելու ունակությունները, այնպես որ մի ցուցաբերեք համառություն և փոխեք ձեր աշխատանքին վերաբերվող հայացքները:

 

Առողջությանը սպառնում են դեպրեսիաները: Ընտանեկան խնդիրները լուծելու համար գլուխ հանեք դրանց պատճառներից:

 

Շահավետ կլինեն աշխատանքային ճամփորդությունները:

 

ԱՔԼՈՐ

 

2015թ.-ի հորոսկոպը աքլորին կանխատեսում է, որ նա կկարողանա հասնել երկինք, եթե սովորի գոնե մի փոքր հարմարվել իր շրջապատին: Ավելի շատ դիվանագիտություն՝ ահա այս որակը կաշխատի ձեզ համար:

 

Մեծ ճարտասանության հմտությունները և լոգիկան կօգնեն ձեզ կնքել նոր գործարքներ և վեր բարձրանալ կորպորատիվ սանդուղքով: Սպասվում են աշխատանքային գործուղումներ:

 

Առողջության հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել պրոֆիլակտիկային: Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ կլինի բարեհաջող:

 

ՇՈՒՆ

 

Հավատարմությունը, գիտելիքների պաշարը և սերը, որոնց տիրապետում են այս տարոմ ծնվածները, կօգնեն նրանց նշանակալի առաջընթաց ունենալ 2015թ.-ին: Եվ բիզնեսում և սիրո մեջ տարին կանխատեսում է հաջողություն: Բարեգործություն և մարդասիրություն՝ ահա այն ինչով արժե, որ զբաղվեն շները կանաչ փայտե այծի տարում:

 

Եթե դուք բավարար ճկուն եք, ապա ոչինչ չի խոչընդոտի ձեզ հասնել այն առաջնորդի դիրքին, որը ձեզ սպասվում է կարիերայում:

 

Հորոսկոպը շներին նախազգուշացնում է հին հիվանդությունների վերադարձի հնարավորության մասին, որոնք կարող են դառնալ իսկական տանջանք:

 

2015թ.-ին շներին արժե կատարել այն ճամփորդությունները, որոնք նրանք ծրագրել էին վաղուց, եթե նույնիսկ դա շուրջերկրյա է:

 

ԽՈԶ (ՎԱՐԱԶ)

 

Վարազներին այծերի տարում կլինեն կյանքով բավարարված և շատ կշփվեն: Նրանց դրական բնույթը կօգնի իրենց հասնել բոլոր նպատակներին:

 

Հաջողությունը վարազներին սպասվում է և բիզնեսում և կարիերայում, որի գրավականը կլինեն աշխատասիրությունը ու համբերությունը:

 

2015թ.-ին կարող են խանգարել մարսողության ոչ մեկ խանգարումները:

 

Վարազները նվիրված կլինեն ընտանիքին և կվայելեն լավ ժամանցը իրեն ընտանիքի հետ:

 

Ուժերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում կատարել կարճ ուղևորություններ, որոնք կօգնեն հանգստացնել ուղեղը:

Սկզբնաղբյուր. armportal.net
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ