Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:

Բժիշկները նկատել են, որ մահացության մակարդակն այն մարդկանց մեջ, ովքեր լիալուսնի ժամանակ կամ անմիջապես հետո սրտի վիրահատություն են տարել, զգալիորեն ցածր է, հաղորդում է Daily Mail-ը:

«Մենք նկատել ենք, որ արագ առողջացման հնարավորություններ ունեն ավելի շատ այն հաճախորդները, ովքեր վիրահատական միջամտության են ենթարկվել անմիջապես լիալուսնից հետո: Մենք նաև համոզվել ենք, որ լիալուսինը կրճատում է նման հիվանդների՝ բուժական հաստատություններում գտնվելու ժամկետը»,- ասել է կարդիովիրաբույժ Ֆրանկ Սելկեն:

Լուսնի ազդեցության այս տեսակը, որը հայտնի է «Տրանսիլվանիայի էֆեկտ» անունով, արդեն վաղուց է գրավել բժշկական փորձագետների ուշադրությունը, և նրանք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են այդ երևույթը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել լուսնի գրավիտացիոն ձգողականությամբ, որն ազդում է սրտի աշխատանքի և մարդու օրգանիզմում հեղուկի հոսքի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ