Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Մարդու առաքելությունն է վերացնել մարդկային թերությունները. աստղագետ

Մարդու առաքելությունն է վերացնել մարդկային թերությունները. աստղագետ

Մարդը լույս աշխարհ է եկել, ոչ թե երկրագնդի վրա իր կենսապայմանները լավացնելու, այլ իր թերությունները վերացնելու համար, չհաշված իր անհատական հատուկ ծրագիրը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաթեմատիկոս, աստղագետ Էլյա Հովհաննիսյանը։

Ներկայացնելով իր ութ աշխատությունները՝ նա նշեց, որ դրանք աշխարհի բոլոր կրոններից փշուր-փշուր հավաքած տեսությունների ու ընկալումների հիման վրա են ստեղծվել: Էլյա Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը 60.000 մարդկային ճակատագիր է հաշվել՝ հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ:

«Եթե մարդը չվերացնի դրանք (թերությունները), ապա նրան ահավոր բաներ են սպասվում: Մենք հիմա, մինչև 2055 թվականն ապրում ենք շատ վտանգավոր ժամանակաշրջանում, երբ բոլոր անկայուն հոգևոր գիտակցությունները պետք է քանդվեն»,– ասաց նա։

«Պարտադիր չէ, որ մարդը խելագարվի, բայց անկայուն գիտակցությամբ շատերը հիմա ղեկավարներ են աշխատում, ինչ-որ գրասենյակներ են զբաղեցնում ու իրենք էլ տեղյակ չեն իրենց վիճակից: Բայց նրանց գիտակցությունները ենթակա են քանդման»,– ավելացրեց նա:

Գիտակցության քանդումն, ըստ աստղագետ-մաթեմատիկոսի, տեղի է ունենում երեք փուլով՝ 20, 40 և 60 տարեկանի շրջակայքում:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ մարդու «դաստիարակության»՝ թերությունների շտկման հարցերով, հիմնականում զբաղվում է Լուսին մոլորակը՝ հատուկ փուլերով: Դաստիարակության առաջին շրջանն է 18 տարի, 9 ամիս։

Առաջին շրջանում, ըստ նրա, մարդը պետք է ամբողջությամբ նվիրվի իր կրթության և դաստիարակության հարցերին, եթե չի անում, նրա կյանքը այնքան էլ հաջող չի ընթանում, իսկ եթե անձը մինչև 37 տարեկան 8 ամսական չի գիտակցում իր մինչև 18 տարեկան տարիքը թույլ տված սխալները, չի կարողանում վերացնել դրանք ու թերությունները և ճանաչել կյանքը, նրա համար էլ ավելի է դժվար է լինում:

Ըստ աստղագետ–մաթեմատիկոսի վերջին փուլի ընթացքում, որը տևում է մինչև 56 տարի 7 ամիս, եթե մարդը չի կատարում այն, ինչ նրանից պահանջվում էր նախորդ երկու փուլերի ընթացքում, ապա Լուսնի ծրագրով՝ նրա կյանքն ավարտվում է մահով:

Կյանքն ու գաղտնագիտությունը ճանաչելով ու թերությունները վերացնելով, ըստ Էլյա Հովհաննիսյանի, մարդը կարող է ապրել մինչև 75 տարի 6 ամիս և մինչև 95 և ավելի տարիներ, եթե մարդը ճանաչել է կյանքն ու գաղտնագիտությունը և եռանդուն է:

«Իսկ եթե չի ճանաչել, բայց եռանդուն է, ապրում է, ասես, քնած: Շատ-շատերը, երևի, տեսել են, էսպես, իմիջիայլոց, հիշում են անցյալը»,- ասաց Էլյա Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա ընդամենը երկնքի երրորդ օրենքն է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ