Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ

Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են և իրենց ողջ կյանքում սովորում են, կատարելագործվում են: Տաքարյուն ու համարձակ Խոյերը պատրաստ են սարեր շուռ տալ, որպեսզի առաջնորդ դառնան, պաշտպանեն թույլերին ու գտնեն իրենց իսկական սերը: Խոյերին շատ դժվար է ստիպել ապրել բոլորի համար ընդհանուր կանոններով: Նրանց մոտ շատ սուր է արդարության զգացումը և հանուն արդար գործի նրանք պատրաստ են ձեռնոց նետել ողջ աշխարհին: Խոյերի համար ոսկե միջին գոյություն չունի` ամեն ինչ կամ ոչինչ. երրորդ տարբերակը չկա: 

 

Տիպիկ Խոյը դա…


  •  ակտիվությունն է, հայտնագործությունների ծարավը, ազնվությունը, համարձակությունը, լավատեսությունը

  •  վառ անհատականությունը, կամքի ուժ,

  •  մարտահրավեր նետելու պատրաստակամությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ:

 

Խորհրդանշանը` ոչխարի գլուխն է, որը վկայում է հզորության, մարտական բնավորության, համառության մասին: Խոյը կենդանակերպի համաստեղության առաջին նշանն է և բացում է աստղաբանական տարին: Դա հաշվարկն սկսելու կետն է, վերածնունդը, հնից հրաժարվելը, անընդհատ դեպի առաջ շարժվելը: 

 

Աստղային երկնքի քարտեզը


Խոյի համաստեղությունը հայտնի էր դեռ հին արաբներին, նրանք էլ համաստեղության աստղերին անուներ են տվել: Գլխավոր և ամենանշանավոր աստղերը Գամալն ու Շերաթանն են: Եգիպտոսում  համաստեղությունը կապում էին Ամոն Աստծու կերպարի հետ, որին պատկերել էին եղջյուրների մեջտեղում արև ունեցող խոյի կերպարանքով: Ավելի ուշ նրան անվանել են Ամոն-Ռա և նրան հայտարարել եգիպտական բոլոր աստվածների գլխավորը, երկրայինների երկնային պահապանը: 

 

Զգացմունքները


Խոյերն անկախատեսելի անձնավորություններ են: Նրանց համար կյանքն առաջընթաց է, սովորական սահմաններից մշտապես դուրս գալու ձգտում: Նրանք երբեք մարդկանց չեն ստիպում սպասել, ընդհակառակը, ինքն է հաճախ իրադարձությունների ընթացքն արագացնում: Խոյերի համար ամենատհաճը երեսպաշտությունն է, ատելությունը կամ սերը թաքցնելու անհրաժեշտությունը, դրա համար էլ նրանց շատ դժվար է ուրիշի ենթակայության տակ աշխատելը: 

 

Դիմանկարի ուրվագիծը


Դրական գծերը` արդարամտություն, հմայք, վեհանձնություն, վճռականություն, էնտուզիազմ, ինքնավստահություն, հանդարտություն: 

 

Բացասական գծերը. հիվանդագին  ինքնասիրություն, առանց հանգամանքներն հաշվի առնելու տաքարյունություն, փառասիրություն, գոռոզություն:

 

Գործողությունները


Խոյերի փոխհարաբերություններում մշտապես առկա է դիլեման` մրցակցել, թե ուժերը համախմբել: Նրանք կարող են իրենց հավակնությունները զսպել և միանալ միայն այն դեպքում, եթե գործընկերն ուժեղ է, մտավորապես զարգացած: Հակառակ դեպքում, նրանք ղեկն իրենց ձեռքն են վերցնում և իրենք են առաջնորդում:

 

Առողջությունը


Խիստ անհրաժեշտ է պահպանել չափավորությունը, նյարդերը թուլացնել, խաղաղվել, հանգստանալ: Այդպիսի գերլարված վիճակը շատ վտանգավոր է առողջության համար: Այդ պատճառով էլ Խոյերը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն իրենց աշխատանքի և հանգստի ռեժիմին ու կարգավորեն այն: Իսկ աշխատասեր Խոյերի համար դա շատ դժվար է, բայց` անհրաժեշտ: 

 

Սերն ու ընտանիքը


Այս նշանի ներկայացուցիչների համար սերը կարծես գործընթաց լինի, որի օգնությամբ նրանք կարծես ձգտում են հերթական հաղթանակին հասնել: Սիրահարված Խոյը պատրաստ է պաշտպանել իր կեսին մինչև վերջին շունչը և, ի պատասխան, պահանջում է միայն իրեն սիրել ու երբեք չքննադատել:  

 

Հարազատների գործերը ևս անուշադրության չի մատնում: Սակայն մի պահ կլինի, երբ նա կանգ կառնի ու կմտածի, շարունակել կենցաղային հարցերով զբաղվել, թե հարկ է արդեն կենտրոնանալ աշխատանքի, կարիերայի վրա: 

 

Բնածին լավատեսությունը կօգնի սիրելիների, ընտանիքի անդամների հետ հարաբերությունները կարգավորել, խնդիրները հարթել, և հստակ կուրվագծվի հետագա կյանքի ուղին: 

 

Աշխատանքն ու ֆինանսական հարցերը


Ընդհանուր առմամբ բարենպաստ իրավիճակ է, չնայած Խոյերն ավելին են ուզում: Հնարավոր է հին խնդիրներն իրենց մասին հիշեցնեն ու լուծում պահանջեն: Անհրաժեշտություն կառաջանա նաև փոխել պլաններն ու նպատակները: Դրա փոխարեն Խոյերի առջև նոր հորիզոններ կբացվեն:  

 

Հաջողությունը


Չնայած տաքարյուն բնավորությանը, Խոյերը կկարողանան խուսափել խոշոր վեճերից ու կոնֆլիկտներից: Գործընկերների  ու ընկերների հետ հարաբերությունները հավասարակշռված ու վստահելի կլինեն: Եթե ճիշտ հաշվարկեք ձեր ուժերն ու ֆինանսները, ձեզ ներկայացված առաջարկները, ձեր նպատակները կիրականան, բայց ոչ այնպես, ինչպես դուք նախօրոք պլանավորել էիք: Հնարավոր է, որ այդ հարցում ձեզ կօգնեն հին ընկերը կամ մոտ բարեկամը: Իսկ կշռադատված գործելակերպի շնորհիվ կկարողանաք պահպանել ձեր դիրքը:

 

Հետաքրքրությունների շրջանակը


Խոյերին միշտ գրավել է այնպիսի աշխատանքը, որը ոգևորում է և նոր մտահղացումներ պահանջում, որտեղ հնարավոր է դրսևորել լավագույն հատկությունները: Նրանք գերադասում են թիմային աշխատանքը և իրենց վրա են վերցնում հիմնական խնդիրները, մյուսներին թողնելով իրականացնել մանր-մունր գործերը:

 

Գործընկերոջ հետ հարաբերությունները


Ներդաշնակ են` Ցուլերի, Երկվորյակների, Առյուծի հետ:

Անհանգիստ հարաբերություններ են` Կույսի, Կարիճի հետ: 

Բարդ են` Խեցգետնի, Կշեռքի, Այծեղջյուրի հետ:

 

Խոյ ծնողները`

  •  ամեն ինչում ձգտում են սատար կանգնել իրենց երեխաներին,

  •  խստորեն պահանջում են կարգուկանոնի պահպանում,

  •  հազվադեպ են իրենց երեխաներին պարտադրում իրենց կարծիքը:

 

Խոյ երեխաները`

  •  պատրաստ են ամեն ինչի իրենց նպատակին հասնելու համար,

  •  վաղ են ձգտում ինքնուրույնության,

  •  սիրում են արկածներ, երազում են ճանապարհորդությունների մասին:

 

Խոյերը սիրում են

  •  շրջապատում առաջնորդ լինել, ընտանիքում գլխավորը,

  •  գեղեցիկ փաթեթավորված նվերներ,

  •  մեղմ կլիմա, վառ գույներ, գրքեր, զարդեր: 

 

Խոյերը չեն սիրում

  •  սահմանափակումներ, սպասել

  •  հետևողական լինել, 

  •  երկարատև բացատրություններ տալ: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ