Կանխարգելում և բուժում տանը
Որ հիվանդությունները կարելի է բուժել շոկոլադով
Միջնադարյան Եվրոպայի բժիշկները հավատացնում էին իրենց հիվանդներին, որ շոկոլադը հանգստացնում է լյարդը, նպաստում մարսողությանը, թեթևացնում սրտի ցավերը։ Շոկոլադ էին ուտում տուբերկուլոզի, անեմիայի, պոդագրայի բուժման ժամանակ, նաև երբ բարձր էր մարմնի ջերմաստիճանը:
Այսօր էլ բժիշկները, օրինակ, Դիետոլոգների ամերիկյան ընկերությունը հաստատում է, որ շոկոլադի մեջ պարունակվող հանքային նյութերն ու հակաօքսիդանտներն օգնում են կանխարգելել որոշ հիվանդություններ: Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջությանը, սրտաբանները խորհուրդ են տալիս ոչ թե սուրճ խմել, այլ շոկոլադ ուտել: Այն ավելի օգտակար էսրտին, քան կարմիր գինին, թեյը կամ խնձորը, նվազեցնում է տրոմբագոյացման ռիսկը, լավացնում արյան ճնշումը: 40 գրամ սև շոկոլադի տված օգուտը հավասար է մեկ բաժակ կարմիր գինուն:
Ինչպես ցույց են տվել Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկների կատարած հետազոտությունները, ճիշտ շոկոլադի օգտագործման դեպքում արյան մեջ նվազում է լեյկոտրիենի խտությունը, նյութ, որը «սոսնձում է» արյան բջիջները, այսինքն նպաստում է տրոմբների գոյացմանը և անոթների խցանմանը: բուժարարները վաղուց են իրենց պրակտիկայում օգտվում շոկոլադի օգտակար հատկություններից: Այսպես, կարդինալ Ռիշեյլոյին շոկոլադով բուժել են շատ հիվանդություններից: Ժամանակակից հետազոտողները ևս կարծում են, որ շոկոլադը հարմարավետության զգացում է ստեղծում, լավացնում տրամադրությունը, օգնում հաղթահարել սթրեսը: Շոկոլադը բարձրացնում է գլխուղեղում ֆենիլթալամինի պարունակությունը, որը խթանում է այն զգացումը, որը նման է սիրահարված լինելու զգացմանը: Շոկոլադը օգնում է կանանց ավելի թեթև տանել «կրիտիկական օրերը», կարծում է ամերիկացի բժիշկ Դեբորա Ուոստերհաուզը: Շոկոլադն առույգացնում է, բարձրացնում աշխատունակությունը, քանի որ այն թեոբրոմին ֆիզիոլոգիակն ակտիվ նյութն է պարունակում: Այս ալկալոիդը ուժեղ ազդեցության միջոց է, դրա 1 գրամը, օրինակ, ճագարի համար մահացու է: Այդ պատճառով էլ շոկոլադի սիրահարները, հատկապես դառը շոկոլադի, պետք է հիշեն ոչ մի մթերք չի կարելի չարաշահել: Իսկ շոկոլադը` հատկապես: Հարկ է նաև հաշվի առնել, որ կակաոյի հատիկներում շատ են ազոտ պարունակող նյութերը, օրինակ, թրթնջուկաթթուն և միզաթթուն, որոնք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա: Ավ այս մասին պետք է մտածեն նրանք, ովքեր գիրանալու, պոդագրայի, ինչպես նաև շաքարային դիաբետի, լյարդի ու երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի հանդեպ հակվածություն ունեն: Տտպող նյութերը կակաոյի հատիկներում ավելի շատ են, քան բջջանքը և ջուրը, մոտ 5,8%, և դա տագնապային գործոն է նրանց համար, ովքեր փորկապության խնդիրներ ունեն: Իսկ վերոհիշյալ թեոբրոմինը և կոֆեինը գրգռող ազդեցություն են գործում սրտամկանի և նյարդային համակարգի վրա:
Մարդիկ սովորաբար շոկոլադն ընտրում են ըստ նախասիրության, անկախ բաղադրակազմից և փաթեթավորումից: Սովորաբար շոկոլադ է համարվում այն հրուշակեղենը, որը պատրաստված է կակաոյի հատիկների հիմքի վրա, շաքարով, առանց ավելացնելու կամ ավելացրած որոշ այլ հումքեր (ընկույզ, մրգի չիր, չամիչ, չոր կաթ և այլն): Շոկոլադի արտադրության մեջ չի թույլատրվում ճարպերի` կակաոյի յուղի փոխարինիչների օգտագործումը, բացառությամբ միջուկի: Իսկական շոկոլադը միշտ կակաոյի յուղով է պատրաստվում: Շագանակագույն երանգն ստանում է կակաոյի փոշու շնորհիվ, որի տոկոսային պարունակությունից է կախված գույնի ինտենսիվությունը: Դրա վրա ազդում է նաև մթերքի մեջ կաթնային յուղի առկայությունը: Շոկոլադի համը կախված է կակաո պարունակող բաղադրատարրերից ու շաքարից: Իսկական շոկոլադի բաղադրատարրերի մեջ կակաոյի յուղը առաջին տեղն է գրավում: Եթե արտադրողը նշել է, որ իր արտադրած շոկոլադը պատրաստված է հիդրոգեներիզացված ճարպից կամ բուսական յուղ է պարունակում, ապա դա արդեն ոչ թե շոկոլադ է, այլ «քաղցր սալիկ»: Քաղցր սալիկը իրավունք չունի շոկոլադ անվանվել և ավելի էժան է իսկական շոկոլադից: Շոկոլադը գնելիս հարկէ նաև ուշադրություն դարձնել արտադրման, պիտանելիության ժամկետին, ինչպես թե այն վաճառասեղանին որտեղ է տեղադրված, քանի որ շատ արագ է ներծծում կողմնակի հոտերը և կորցնում իր բնական բույրը, այն շատ զգայուն է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների և խոնավության հանդեպ: Եթե շոկոլադը առանց հավելումների է, ապա պիտանության ժամկետը կես տարի է, իսկ եթե կաթի փոշի է խառնված կամ էլ միջուկով է` երեք ամիս: Պահպանման ջերմաստիճանը +18-ից -3 աստիճան է: Իսկ +24-ից բարձր ջերմաստիճանի դեպքում շոկոլադե գլազուրի մեջ կակաոյի յուղը հալվում է:
11.04.2011 Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
23.02.2015
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
05.02.2015
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
17.09.2014
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
01.09.2014
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
14.07.2014
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
26.06.2014
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
03.06.2014
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
02.06.2014
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
06.05.2014
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
07.08.2013
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
21.05.2013
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
22.04.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9Dnlf9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ